Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Moscow School of Painting, Sculpture and Architecture.jpg
Տեսակկրթօջախ և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված է1830
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Կոորդինատներ: 55°45′51.76800010001″ հս․ լ. 37°38′10.356000099994″ ավ. ե. / 55.7643800000277778° հս․. լ. 37.63621000002777350° ավ. ե. / 55.7643800000277778; 37.63621000002777350
Moscow School of Painting, Sculpture and Architecture Վիքիպահեստում

Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (ռուս.՝ Московское училище живописи, ваяния и зодчества, МУЖВЗ), գեղարվեստական առաջատար հաստատություն նախահեղափոխական Ռուսաստանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականին մի խումբ սիրողական արվեստագետներ և պրոֆեսիոնալ նկարիչներ Մոսկվայում ձևավորում են ստեղծագործական շրջանակ, որը 1834 թվականին կոչվում է «Գեղարվեստական դասարան» և գտնվում էր Բոլշայա Նիկիտսկայա փողոցում: 1843 թվականին այն վերածվում է Մոսկվայի գեղարվեստական ընկերության «Նկարչության և քանդակագործության ուսումնարանի»: 1844 թվականին ուսումնարանը տեղավորվել է Մյասնիցկայա փողոցի Յուշկովի տանը: 1865 թվականին ուսումնարանին է կցվել Մոսկվայի պալատական գրասենյակին կից Մոսկվայի պալատական ճարտարապետական ​​ուսումնարանը, որից հետո կազմակերպությունը հայտնի դարձավ որպես Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որի շրջանավարտներն ունեին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների նույն կարգավիճակը:

1896 թվականին ուսումնարանը դարձել է ընդհանուր, ճարտարապետական և գեղարվեստական կրթություն ապահովող բարձրագույն ուսումնական հաստատություն: Դասընթացը տևել է 8 տարի նկարիչների և քանդակագործների, 10 տարի ճարտարապետների համար: 1896-1917 թվականներին Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի տնօրեն է դարձել իշխան Ալեքսեյ Եվգենևիչ Լվովը: 1915 թվականից ուսումնական հասատատությունը գտնվել է առևտրի և արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո:

1918 թվականին՝ հեղափոխությունից հետո, ուսումնարանը վերածվել է Երկրորդական պետական ազատ արվեստանոցների, այնուհետև այդ արվեստանոցները դարձել են Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ և Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ:

Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտները սովորաբար ստացել են նկարիչ-ճարտարապետի որակավորում: 1909 թվականից ուսումնարանի ճարտարապետական բաժնի կարգավիճակը բարձրացվել է, շրջանավարտներին շնորհվել է ճարտարապետի կոչում[1]: Այժմ Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շենքում է գտնվում Ռուսաստանի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիան, որի մասնաշենքերից մեկը 2014 թվականին քանդվել է[2]:

Դասախոսական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дмитриева Н. А. Московское училище живописи, ваяния и зодчества. - М.: 1951.
  • Степанова С. С. Московское училище живописи и ваяния: годы становления. - Спб.: Искусство, 2005.
  • Кондаков С. Н. Состоящее при Московском художественном обществе, училище живописи, ваяния и зодчества // Юбилейный справочник Императорской Академии Художеств. 1764-1914 = Юбилейный справочникъ Императорской Академіи Художествъ. 1764-1914. - СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. - Т. I. - С. 281. - 353 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Зодчие Москвы времени эклектики, модерна и неоклассицизма (1830-е — 1917 годы): илл. биогр. словарь / Гос. науч.-исслед. музей архитектуры им. А.В.Щусева и др. — М.: КРАБиК, 1998. — С. 296. — 320 с. — ISBN 5-900395-17-0
  2. Электронная черная книга АрхНадзора[1]