Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Տեսակ | համալսարան |
---|---|
Հիմնադրված է | 1948 |
Ռեկտոր | Անատոլի Լյուբավին |
Երկիր | ![]() ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Պարգևներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Կայք | surikov-vuz.com |
Ռուսաստան, ԽՍՀՄ դեռ չունի տեղորոշման քարտեզներ. | |
Surikov Art Institute in Moscow Վիքիպահեստում |
Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ, Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտ, ԽՍՀՄ բարձրագույն գեղարվեստական կրթության կենտրոններից մեկը, հաստոցային արվեստի բուհ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի 1930-1940-ական թվականներից գործել է որպես Մոսկվայի գեղանկարչության և քանդակագործության ուսումնարան։ 1937 թվականից բուհը կոչվել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ, 1948 թվականից՝ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտ։ 1930-1940-ական թվականները Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի ռեալիստական արվեստի բուհ դառնալուն մեծապես նպաստել են առաջին ռեկտորներ Գրաբարը և Գերասիմովը։ Ինստիտուտի պրոֆեսորներ են եղել սովետական նշանավոր նկարիչներ Իստոմինը, Մոորը, Ռյաժսկին, Իոգանսոնը, Օսմյորկինը, Դեյնեկան և ուրիշներ։ Ինստիտուտն ունի գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության ֆակուլտետներ, հաստոցային, բեմարվեստի և մոնումենտալ գեղանկարչության անհատական արվեստանոցներ, գրքի, պլակատի և հաստոցային գրաֆիկայի արվեստանոցներ։ Ինստիտուտին կից գործել ․է գեղարվեստական միջնակարգ գիշերօթիկ դպրոց։
Ինստիտուտը պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինստիտուտի դասախոսներներից են՝ խորհրդային արվեստի վարպետներ Տոմսկին, Կիբրիկը, Ռինդինը, Կերբելը և ուրիշներ։
Հայ շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 32)։ ![]() |