Jump to content

Դմիտրի Կարդովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Կարդովսկի
Ծնվել էօգոստոսի 24 (սեպտեմբերի 5), 1866[1]
ԾննդավայրOsurovo, Pereslavsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[1] և Պերեսլավլ Զալեսկի, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էփետրվարի 9, 1943(1943-02-09)[3][4][5][…] (76 տարեկան)
Մահվան վայրՊերեսլավլ Զալեսկի, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1891), Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1902) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, տպագրիչ, ուսուցիչ և նկարազարդող
ԹեմաներԿերպարվեստ[2]
ԱշակերտներOlga Zhudina?, Lev Kramarenko?, Պավել Շիլինգովսկի, Jānis Tillbergs?, Yakov Basov?, Դեմենտի Շմարինով, Q97179869?, Pavel Naumov?, Alex Coquel?, Եվգենի Ագաֆոնով, Q112029613?, Q119052795?, Վիկտոր Իվանով (նկարիչ), Felicjan Kowarski? և Q125523674?
Պարգևներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱմուսինՕլգա Դելա Վոս Կարդովսկայա
 Dmitry Kardovsky Վիքիպահեստում

Դմիտրի Կարդովսկի (ռուս.՝ Дми́трий Никола́евич Кардо́вский, օգոստոսի 24 (սեպտեմբերի 5), 1866[1], Osurovo, Pereslavsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[1] և Պերեսլավլ Զալեսկի, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 9, 1943(1943-02-09)[3][4][5][…], Պերեսլավլ Զալեսկի, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1]), ռուս և խորհրդային գրաֆիկ, մանկավարժ, պրոֆեսոր։ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1911), ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1929)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Կարդովսկին ծնվել է 1866 թվականին Օսուրովո գյուղում (այժմ` Պերեսլավսկի շրջան, Յարոսլավլի մարզ)։ Սերել է ազնվական տոհմից։ Վլադիմիրյան գիմնազիայում ստացել է միջնակարգ կրթություն (1886), այնուհետև ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1886-1891), միաժամանակ այցելել ճարտարապետ Անատոլի Գունստի կերպարվեստի դասընթացներին։ 1892-1896 թվականներին սովորել է Արվեստի ակադեմիայում Պավել Չիստյակովի և Իլյա Ռեպինի մոտ։ Այցելել է նաև Ալեքսանդր Գաուշի ստուդիա։ 1896-1900 թվականներին ապրել և սովորել է արտերկրում` Մյունխենի հայտնի Անտոն Աժբեի դպրոցում, որն այդ ժամանակվա նկարչության դասավանդման լավագույն կենտրոններից մեկն էր։ 1901 թվականին Կարդովսկին կրկին սովորել է Ռեպինի մոտ Գեղարվեստի ակադեմիայում։ 1902 թվականին արժանացել է նկարչի կոչման։

1903 թվականից Դմիտրի Կարդովսկին սկսել է դասավանդել արվեստի ակադեմիայում, Ռեպինի արվեստանոցում եղել նրա օգնականը։ Կարդովսկին, 1917 թվականը գոյատևած «Նկարիչների նոր միության» հիմնադիրներից է։ 1907 թվականից Կարդովսկին եղել է արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, ունեցել է իր սեփական արվեստանոցը, 1911 թվականից եղել է Արվեստի ակադեմիայի լիիրավ անդամ։

1919 թվականին ապրել է Պերեսլավլ Զալեսկիի իր դաստակերտում, եղել է Պերեսլավլ Զալեսկիի գիտակրթական ընկերության անդամ։ 1920 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սովորել է Վխուտեմաս-ում-Վխուտեին-ում (1930), միաժամանակ 1922 թվականից աշխատել է Կսավերիա Պավլովիչ Չեմկոյի ստուդիայում։ 1929 թվականին արժանացել է ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման։ 1933-1934 թվականներին սովորել է Լենինգրադի արվեստի համառուսական ակադեմիայում։ 1929 թվականին պրոֆեսոր Կորդովսկու գեղարվեստական և մանկարժական գործունեության 25-ամյակին Մոսկվայում կազմակերպվել է «Մոսկվացի և լենինգրադցի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը»[6]։

Կարդովսկու գերեզմանը

1941-1943 թվականներին Կարդովսկին ապրել է Պերեսլավլ Զալեսկիի իր դաստակերտում։ Մահացել է 1943 թվականի փետրվարի 9-ին։ Թաղված է Գորիցկի Ուսպենսկի համալիրի տարածքում։

  • Կինը` Օլգա Դելլա Վոս Կարդովսկայա
  • Դուստրը` Եկատերինա, բժշկագիտության ակադեմիկոս Պյոտր Վելյոլկինի կինը
  • Սեմյոն Լվովիչ Աբուգով
  • Բորիս Իզրաիլևիչ Բենկով
  • Պավել Պետրովիչ Բենկով
  • Իսաաակ Մոիսեևիչ Բիլենկի
  • Լեոնիդ Դմիտրիևիչ Գոլովանով
  • Բորիս ԴմիտրիևիչԳրիգորև
  • Բորիս Ալեքսանդրովիչ Դեխտերյով
  • Անդրեյ Աֆանասևիչ Եգորով
  • Վասիլի Պրոկոֆևիչ Եֆանով
  • Միխայիլ Պավլովիչ Իվանով-Ռադկևիչ
  • Նիկոլայ Ալեքսանդրովիչ Իոնին
  • Վլադիմիր Իվանովիչ Կոզլինսկի
  • Նիկոլայ Նիկոլաևիչ Կուպրեյանով
  • Արիստարխ Վասիլևիչ Լենտուլով
  • Պավել Յակովլևիչ Պավլինով
  • Նիկոլայ Էրնեստովիչ Ռադլով
  • Նիկոլայ Վլադիմիրովիչ Ռեմիզով
  • Սերաֆիմա Վասիլևնա Ռանգինա
  • Ալեքսանդր Իվանովիչ Սավինով
  • Ռոման Մատվեևիչ Սեմաշկևիչ
  • Ռոմա Մատվեևիչ Սեմաշկևիչ
  • Արսենի Նիկիֆորովիչ Սեմյոնով
  • Լյուդոմիր Վիկենտևիչ Սլենձինսկի
  • Սերգեյ Յուևիչ Սուդեյկին
  • Յանիս Տիլբերգս
  • Նիկոլայ Օսկարովիչ Ֆրեյման
  • Պավել Ալեքսանդրովիչ Շիլինգովսկի
  • Դեմենտի Ալեքսեևիչ Շմարինով
  • Վասիլի Իվանովիչ Շուխաև
  • Պյոտր Միտրոֆանովիչ Շուխմին
  • Ալեքսանդր Եվգենևիչ Յակովլև

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Каталог выставки картин московских и ленинградских художников, организованной к 25-летию художественной и педагогической деятельности проф. Д. Н. Кордовского. — М., 1929.
  • Кардовский об искусстве. Воспоминания, статьи, письма / Составитель Е. Д. Кардовская. — М., 1960.
  • Подобедова О. Дмитрий Николаевич Кардовский. — М., 1957.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кардовский Дмитрий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bowlt J. E. Kardovsky, Dmitry // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T045841
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Каталог выставки картин московских и ленинградских художников, организованной к 25-летию художественной и педагогической деятельности проф. Д. Н. Кордовского. — М., 1929.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]