Նիկոլայ Օգարյով
![]() |
|
Ծնվել է | 1813 դեկտեմբերի 6![]() |
Մահացել է | հունիսի 12, 1877![]() |
(տարիքը 63)
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[1] և Գրինվիչ[1] |
Բնակության վայր(եր) | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Քաղաքացիություն | Ռուս |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող և դաշնակահար |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարան, Բեռլինի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Nikolay Ogarev Վիքիպահեստում |
Նիկոլայ Պլատոնովիչ Օգարյով (դեկտեմբերի 6, 1813, Պետերբուրգ - հունիսի 30(12), 1877, Գրինվիչ, 1966 թվականին աճյունը Անգլիայից տեղափոխվել է Մոսկվա՝ Նովոդևիչի գերեզմանատուն), ռուսական հեղափոխական, բանաստեղծ, հրապարակագիր։
Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1830 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանը, որտեղ Ա․ Գերցենի հետ ստեղծել է քաղաքական խմբակ։ 1834 թվականին ձերբակալվել է, իսկ 1835 թվականին աքսորվել Պենզայի նահանգ։ 1838 թվականին, թույլտվություն ստանալով, մեկնել է Կովկաս, որտեղ հանդիպումներ է ունեցել աքսորված դեկաբրիստների հետ։ 1839 թվականից ապրել է Մոսկվայում, 1841-1846 թվականներին՝ արտասահմանում (Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա)․ Բեռլինի համալսարանում հետևել է փիլիսոփայության և բնական գիտությունների դասընթացների։ 1846 թվականի վերջից ապրել է Պենզայի նահանգում (այստեղ ստեղծել է իր խմբակը)։ 1850 թվականին Օգարյովը նորից է ձերբակալվել, բայց շուտով ազատ է արձակվել։ 1856 թվականին տարագրվել է Անգլիա։ Լոնդոնում Գերցենի հետ հրատարակել է «Կոլոկոլ»(1857-1867), «Օբշչեե վեչե» («Общее вече», 1862) թերթը, «Պոլյարնայա զվեգդա» («Полярная звезда», 1855-1862, 1868) ալմանախը։ Եղել է «Զեմլյա ի վոյա» հեղափոխական գաղտնի ընկերության ստեղծողներից, եռանդուն կերպով մշակել է «ռուսական գյուղացիական սոցիալիզմի տեսությունը» («համայնքային սոցիալիզմ»)։ Օգարյովը մարտնչող մատերիալիստ էր և աթեիստ։ Նա էական ներդրում ունի ռուսական գեղագիտական մտքի պատմության մեջ, պայքարել է ընդդեմ «մաքուր արվեստի» տեսության։
Օգարյովը պոեզիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոեզիայում Օգարյովը եղել է Ն․ Նեկրասովի դեմոկրատական քնարերգության նախակարապետը։ Հեղափոխականորեն տրամադրված երիտասարդության հիմնն է եղել նրա «Ազատություն» (1858) բանաստեղծությունը։
Նալբանդյանը և Օգարյովը՝ զինակիցներ և ընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգարյովի ընկերն ու զինակիցն է եղել Միքայել Նալբանդյանը, որը Լոնդոնում (1859, 1861, 1862) սերտ կապեր է հաստատել նրա և Գերցենի հետ։ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» (1862) ծրագրային աշխատությունում Նալբանդյանը մեջբերում է Օգարյովի «Ի՞նչ է հարկավոր ժողովրդին» (1861) հոդված-թռուցիկը՝ «Զեմլյա ի վոլյա»-ի ծրագրային փաստաթուղթը, որի կազմմանը ինքը մասնակցել է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 512)։ ![]() |