Իլյա Մաշկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Մաշկով
Ծնվել էհուլիսի 17 (29), 1881[1]
ԾննդավայրՄիխայլովսկայա, Խոպյորի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 20, 1944(1944-03-20)[2][3][1] (62 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1909)[1]
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող և ուսուցիչ
ՈճՊոստիմպրեսիոնիզմ
Ժանրնատյուրմորտ, դիմապատկեր և բնանկար
Ուշագրավ աշխատանքներՆատյուրմորտ ծաղիկներով[4], Ողջույններ ԽՄԿԿ (բ) XVII համագումարին[5][6], Լողացողներ[7] և Նատյուրմորտ մրգերով
ՈւսուցիչԿոնստանտին Կորովին[1] և Վալենտին Սերով[1]
ԱշակերտներՎերա Ռոխլինա, Լեո Սվեմպ և Վերա Մուխինա
Ներշնչվել էՊոլ Սեզան[8][1], Անրի Մատիս[8] և կուբիզմ
Պարգևներ
ԱնդամակցությունJack of Diamonds?[1], Միր իսկուստվա[1], Մոսկովյան նկարիչների միություն[1] և Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա[1]
 Ilya Mashkov Վիքիպահեստում

Իլյա Իվանովիչ Մաշկով (ռուս.՝ Илья́ Ива́нович Машко́в, հուլիսի 17 (29), 1881[1], Միխայլովսկայա, Խոպյորի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 20, 1944(1944-03-20)[2][3][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային նկարիչ, «Ագուռի զինվոր» (1910) և Մոսկվայի նկարիչների միություն (1927-1929) գեղարվեստական ասոցիացիայի հիմնադիր անդամներից։ Ընդգրկված է եղել «Արվեստի աշխարհ» (1916) միավորման և «Մոսկովյան գեղանկարիչներ» (1925) ընկերության կազմում, 1924-1928 թվականներին եղել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1928)։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկովի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչևյան գերեզմանատանը

Իլյա Մաշկովը ծնվել է 1881 թվականի հուլիսի 29-ին Վոյսկա Դոնսկի մարզի Խոպերի օկրուգի Միխայլովսկայա նա Դոնու ստանիցայում (այժմ՝ Վոլգոգրադի մարզի Ուրյուպինսկի շրջանի Միխայլովսկայա ստանիցա)։ Նկարիչը գրել է․ «Իմ ծնողները՝ հայրական և մայրական կողմից, Դոն են եկել Ռյազան նահանգի Պրոնսկի շրջանից։ Նրանք պետական գյուղացիներ էին»[9]։ Ծնողները մանր առևտրով են զբաղվել։ Իլյա Մաշկովը ընտանիքի ինը երեխաներից ավագն է եղել։ 1889-1892 թվականներին սովորել է Միխայլովսկայա ստանիցայի և Սիչևի խուտորի ծխական դպրոցներում։

1892-1899 թվականներին ծնողների կողմից տրվել է «ժողովրդին»․ նախ Ֆիլոնովսկայա ստանիցայում՝ զբաղվել է նպարեղենի առևտրով, այնուհետև աշխատել է Բորիսոգլեբսկ քաղաքում՝ վաճառական Մ. Է. Յուրիևի մոտ․ ցուցանակներ է նկարել, ինչը սովորել է Բորիսոգլեբսկի գիմնազիայի ուսուցիչ Ն. Ա. Եվսեևի մոտ։

1900-1905 և 1907-1910 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում հայտնի նկարիչներ Լեոնիդ Պաստեռնակի, Վալենտին Սերովի, Կոնստանտին Կորովինի, Ապոլինարի Վասնեցովի, Աբրամ Արխիպովի, Նիկոլայ Կասատկինի, Սերգեյ Միլորադովիչի մոտ։ Ուսման ընթացքում աչքի է ընկել էքսցենտրիկ բնավորությամբ։ Ամենից շատ սիրել է աշխատել գույնի, հիպերբոլիայի, չափազանցության, գիգանտիզմի ոճով։ 1904 թվականին երեք տարով թողել է ուսումը, 1907 թվականին՝ նորից վերսկսել այն։

Որպես կարիքավոր ուսանող՝ դեռևս սովորելու ընթացքում Մաշկովին առաջարկվել է «աշխատանք նկարչության դասերի տեսքով»։ 1904 թվականից դասավանդել է, մասնավոր դասեր է տվել մինչև 1917 թվականի սեպտեմբերը։ Իր մոտ նկարչություն սովորողներից Մաշկովն առանձնացրել է մի քանիսին․ «.. Ֆալկին, Գրիշչենկոյին, Ֆեդորովին, Միլմանին, Տատլինին, Օսմյորկինին, Բլումենֆելդին, Մ.Ռոդիոնովին, Կորոլևին, ովքեր լրջորեն զբաղվել են նկարչությամբ»։ Մաշկովի մոտ սովորել են նաև Ի. Կլյունը, Վերա Մուխինան և շատ այլ նկարիչներ։ 1905 թվականին Մաշկովն ամուսնացել է Սոֆյա Ստեֆանովնա Արինցվարիի հետ։ 1906 թվականին ծնվել է նրանց որդին՝ Վալենտին Իլյիչ Մաշկովը (1937 թվականին նա ռեպրեսիայի է ենթարկվել)[10]։

1906 թվականին Մալի Խարիտոնևսկու նրբանցքի 4 հասցեում գտնվող Պոլիտեխնիկական ընկերության շենքում Մաշկովն իր համար արվեստանոց է կառուցել, այդ արվեստանոցում աշխատել է մինչև իր կյանքի վերջը։ 1907 թվականին ծանոթացել է նկարիչ Պյոտր Կոնչալովսկու հետ։

1908 թվականի մարտից մինչև օգոստոս ճանապարհորդել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում։ Ճամփորդությունից վերադառնալուն պես ուսումը շարունակել է Կոնստանտին Կորովինի արվեստանոցում։ Նկարել է դիմանկարներ և նատյուրմորտներ։ 1910 թվականին Մաշկովին հեռացրել են Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանից։

1938 թվականի գարնանից նկարիչը երկար ժամանակ ապրել է Աբրամցևոյում։ Այդ տարիների ստեղծագործական ժամանակաշրջանը շատ հետազոտողներ անվանել են «Աբրամցևյան»։

Սեզանիզմի ժամանակաշրջան՝ 1910-1916[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին Օդեսայում, Կիևում, Սանկտ Պետերբուրգում և Ռիգայում մասնակցել է Իզդեբսկու առաջին միջազգային «Սալոնին»՝ ներկայացնելով 12 աշխատանք։ Մասնակցել է նաև Փարիզի «Աշնանային սալոն»-ին։ Նկարչի «Կապույտ սալորներ» նատյուրմորտը ձեռք է բերել Ի. Ա. Մորոզովը։

1911 թվականին 17 ստեղծագործությամբ մասնակցել է Իզդեբսկու երկրորդ «սալոնին» (Օդեսա, Նիկոլաև, Խերսոն)։ Նույն թվականին Մաշկովը Պյոտր Կոնչալովսկու հետ մասնակցել է «Ագուռի զինվոր» ընկերության ստեղծմանը և դարձել ընկերության քարտուղար։ 1911-1914 թվականներին իր աշխատանքները ներկայացրել է ընկերության բոլոր ցուցահանդեսներին։

1914 թվականին մասնակցել է «Նկարիչ-ընկերները զինվորներին» օգնության հանձնաժողովին։ Ստեղծել է «ռազմական» պարզաճաշակ ստեղծագործությունների շարք Վլադիմիր Մայակովսկու բանաստեղծությունների մոտիվներով։ 1915 թվականին ամուսնացել է իր ուսանողուհու նկարչուհի Ելենա Ֆեդորովնա Ֆեդորովայի հետ։ 1915 թվականին Տրետյակովյան հավաքածուի համար ձեռք են բերվել Մաշկովի երկու նատյուրմորտներ։

1916 թվականին Մաշկովը դարձել է «Արվեստի աշխարհ» ասոցիացիայի անդամ։ 1916 թվականի ապրիլին նա ցուցադրության է ներկայացրել ավելի քան 70 աշխատանք «Ժամանակակից ռուսական գեղանկարչության ցուցահանդեսում», որը դարձել է նկարչի կենդանության օրոք ամենամեծ ցուցահանդեսը։

Հետհեղափոխական ժամանակաշրջան՝ 1917–1925[խմբագրել | խմբագրել կոդը]

1917-1919 թվականների Փետրվարյան հեղափոխությունից հետո Մաշկովը զբաղվել է նկարիչների արհմիության կազմակերպմամբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նկարչություն է դասավանդել և դասախոսություններ կարդացել ռազմական դպրոցում։ 1918 թվականի սեպտեմբերին նկարիչն ընտրվել է Կրթության ժողովրդական կոմիսարիատի կերպարվեստի կոլեգիայի անդամ, որը կոչված է եղել կազմակերպել Կրթության ժողովրդական կոմիսարիատին կից կերպարվեստի բաժինը։ Կոլեգիայի անդամ է եղել մինչև 1919 թվականի հունիսը։

1918 թվականի սեպտեմբերից դասավանդել է ՎԽՈՒՏԵՄԱՍ-ում (Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցների դասընթացներ), որտեղ մինչև 1929 թվականն աշխատել է որպես գեղանկարչության ամբիոնի պրոֆեսոր։ Աշխատել է գեղանկարչական մեծանկարների վրա, որոնցով զարդարել են Մոսկվան հեղափոխական տոնակատարությունները։ Նրա աշակերտներից են եղել Վերա Ռոխլինան, Պավել Պետրովիչ Սոկոլով-Սկալյան, Մ. Բ. Վերիգոն[11], Ալեքսեյ Դենշինը[12]։

1921 թվականին ընտրվել է «Արվեստի աշխարհ» ընկերության Մոսկվայի մասնաճյուղի նախագահ։ Ընտրվել է նաև Խորհրդային Ռուսաստանի գեղարվեստական գիտությունների ակադեմիայի անդամ։ 1922 թվականին ստեղծել է մի շարք նկարներ, այդ թվում՝ «Նատյուրմորտ հովհարով»։ Երրորդ անգամ ամուսնացել է Մարիա Իվանովնա Դանիլովայի հետ։

1923 թվականին մասնակցել է «Նկարների ցուցահանդեսին», որը կազմակերպել են «Ագուռի զինվոր» ընկերության նախկին անդամ նկարիչները։ Ամառն անցկացրել է Պետրոգրադի մոտ գտնվող Օստրովկի (Սարվելա) ամառանոցում, աշնանն այցելել է Ղրիմ և աշխատել բաց երկնքի տակ։ Նկարչի ղրիմյան բազմաթիվ կտավներից են «Լողափը Սիմեիզում», «Առողջարան «Կարմիր արշալույսներ», «Արևային լոգանք Ղրիմում», «Շիղաձուկ։ Տեսարան դեպի ծով և Այ-Տոդոր հրվանդան», «Կանանց լողափ» ստեղծագործությունների շարքը։

1924 թվականին Մաշկովի աշխատանքները ցուցադրվել են Ամերիկայի ռուսական արվեստի ցուցահանդեսում[13] և Վենետիկում՝ արվեստի 14-րդ միջազգային ցուցահանդեսում։ Նկարել է նատյուրմորտներ՝ «Մոսկովյան սնունդ. Միս։ Թռչուն» և «Մոսկովյան սնունդ։ Հաց»։ Նկարել է մի շարք բնապատկերներ Լուգայում՝ բաց երկնքի տակ։

Սոցիալիստական ռեալիզմի ժամանակաշրջան՝ 1926-1944[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին ընդունվել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա, դարձել է ՀՌՆԱ-ի կենտրոնական ստուդիայի ղեկավար (նա այդ պաշտոնում մնացել է մինչև 1929 թվականի սեպտեմբեր)։ ՀՌՆԱ-ի անդամ է մնացել մինչև դրա լուծարումը՝ 1932 թվականը։ Նկարել է խորհրդային երջանիկ հանգստի մասին հեղափոխական նկարներ, արտադրության առաջավորների դիմանկարներ, որոնց թվում է եղել Պաշա Անգելինան, կարմիր պարտիզանների դիմանկարներ, կոլտնտեսային բնապատկերներ և նատյուրմորտներ, որոնք արտահայտել են կյանքի բարօրությունը[14]։

1925 թվականին նկարել է «Լիվադիական գյուղացիական հանգստավայր» նկարը։ 1926 թվականին ստեղծագործական գործուղման է մեկնել Գուրզուֆ։ Նկարել է Արտեկ պիոներական ճամբարի կյանքի մասին ստեղծագործություններ, տեսարաններ Գուրզուֆ ռազմա-առողջարանային կայանից։

1927 թվականին ստեղծագործական գործուղման է մեկնել Վրաստան և Հայաստան՝ Զեմո-Ավչալի հիդրոէլեկտրակայան։

Ժողովրդական կոմիսարների խորհրդի հրամանով 1929 թվականին, նկարչի հիսունամյակի կապակցությամբ, Մաշկովին նշանակվել է ցմահ անհատական կենսաթոշակ ամսական 225 ռուբլու չափով։ Դրանից հետո դադարեցրել է մանկավարժական գործունեությունը։

1930-1934 թվականներին բնակվել է Միխայլովսկայա ստանիցայում՝ նպատակ ունենալով այն դարձնել օրինակելի սոցիալիստական քաղաք, որտեղ «արվեստը կհամատեղվեր գիտության հետ, մշակութային այգի՝ մարզադաշտով, հանգստյան տուն՝ բուսաբանական այգով, փորձարարական դաշտեր՝ պարաշյուտային աշտարակով։ Հայտնի է, որ նկարիչը պնդել է, որ ստանիցայում՝ եկեղեցու շենքում, սրբապատկերների փոխարեն կախեին Լենինի և Ստալինի դիմանկարները, իսկ գմբեթի վրա խաչի փոխարեն կարմիր դրոշ բարձրացնեն։ Մաշկովն այդ եկեղեցին նկարել է ստանիցայի տեսարաններից մեկում։ Նկարել է լավատեսությամբ փայլող կոլտնտեսային կենցաղն արտացոլող նկարներ՝ «Կոլտնտեսուհին սեխերով» (1930), «Միխայլովսկայա ստանիցան», «Միխայլովսկայա հրապարակը»։ 1933 թվականին նա նկարում է «Շեփորով պիոներուհին» կտավը։

1934 թվականին վերադարձել է Մոսկվա։ Նկարել է «ծրագրային» աշխատանք՝ «Ողջույն ՀամԿ (բ) Կ XVII համագումարին»՝ Կարլ Մարքսի, Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի դիմանկարներով՝ ծաղկային ներդաշնակ նկարազարդմամբ։

1936 թվականին նկարել է «Խորհրդային հացեր» կտավը, որի վրա նկարված հացաբուլկեղենը թխվել է հատուկ նկարչի պատվերով։ 1936-1937 թվականներին գեղազարդարել է Մոսկվա հյուրանոցի հանդիսությունների սրահը մի շարք պաննոներով։

1930-ական թվականներին Մաշկովի աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ ցուցահանդեսներում՝ Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում և այլ քաղաքներում։ 1937 թվականին Մաշկովի «Կարմիր պարտիզան Ա. Ե. Տորշինի դիմանկարը» (1933, Զինված ուժերի կենտրոնական թանգարանի հավաքածու), ով 1918 թվականին խորհրդային իշխանություն է հաստատել Խոպերի օկրուգում, որը ներառել է Միխայլովսկայա ստանիցան և ցուցադրվել է Փարիզում կայացած միջազգային ցուցահանդեսում, պարգևատրվել է ոսկե մեդալով։ 1939 թվականին արժանացել է բրոնզե մեդալի «Համաշխարհային արվեստում բացառիկ ավանդի համար»՝ որպես Նյու Յորքում IBM կորպորացիայի կազմակերպած ցուցահանդեսի մասնակից։ Ցուցահանդեսին ներկայացված է եղել Մաշկովի «Աղջիկը արևածաղիկներով» աշխատանքը (Պիոներուհի Զոյա Անդրեևայի դիմանկարը), իսկ նկարը ձեռք է բերել ԱՄՆ-ի IBM կորպորացիան։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մաշկովը նկարել է զինվորների, Լեֆորտովոյի առաջին Մոսկովյան կոմունիստական հոսպիտալի և թիվ 290 տարհանման հոսպիտալի աշխատողների դիմանկարները[13]։

Մաշկովը մահացել է 1944 թվականի մարտի 20-ին Աբրամցևոյի իր ամառանոցում։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլգոգրադի կերպարվեստի թանգարանը կոչվում է նկարչի անունով։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկովի ստեղծագործությունները գտնվում են հետևյալ հավաքածուներում․

1913 թվականին «Նատյուրմորտ ծաղիկներով» նկարը ցուցադրվել է Ամստերդամի Ստեդելիյկ թանգարանում։ Նկարի ստեղծման թվականն անհայտ է, ենթադրաբար այն նկարվել է 1912 թվականին։ 2005 թվականի դեկտեմբերին այդ նկարը աճուրդով վաճառվել է Սոթբիս-ում 2 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 3,5 միլիոն դոլար)։ Այդ ժամանակ դա ռուս նկարչի հրապարակայնորեն վաճառված ամենաթանկ նկարն էր[16][17]։

1910-1911 թվականների ձմռանը տեղի ունեցած «Ագուռի զինվոր»-ի առաջին ցուցահանդեսում Իլյա Մաշկովը, ի թիվս երկու տասնյակ այլ աշխատանքների, ներկայացրել է «Նատյուրմորտ մրգերով» նկարը (1910)։ Մռայլ և կոպիտ նկարը համակցում էր Պոլ Սեզանի և Անրի Մատիսի, ռուսական լուբոկի, սկուտեղի կամ ցուցանակի զարդանկարի և դասական նկարչության հետքերի ազդեցությունները։ Այդ նկարը դարձել էր ռուսական արվեստի եռօրյա աճուրդի գլխավոր լոտը, որն անցկացվել է «Քրիստիս» աճուրդի տանը 2013 թվականի հունիսին[18]։ Նատյուրմորտը վաճառվել է 4,2 մլն ֆունտ ստեռլինգով (4,766 մլն՝ ներառյալ միջնորդավճարները[19]), ինչը նոր ռեկորդ է դարձել Մաշկովի աշխատանքների համար, և նկարը դասվել է ռուս նկարիչների 10 ամենաթանկ նկարների շարքում[20]։

2013 թվականի նոյեմբերին «Լողորդուհիները» կտավը վաճառվել է «Քրիստիս»-ում 3,6 միլիոն ֆունտ ստերլինգով[21] (ներառյալ միջնորդավճարը՝ 4,114 միլիոն ֆունտ ստերլինգ կամ 6,661 միլիոն դոլար[22]):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Перельман В. Н. Илья Машков. — М.: Советский художник, 1957. — 106 с. — 5000 экз.
  • Алленов М. М. Илья Иванович Машков. — Л.: Художник РСФСР, 1973. — 44, [16] с. — (Массовая библиотечка по искусству).
  • Светляков К. А. Илья Машков. — М.: Арт-Родник, 2007. — 96 с. — ISBN 978-5-9561-0266-4.
  • Одинцова В. И. Певец природы // Историко-краеведческие записки. — Вып. 4. — Волгоград, 1977.
  • Поспелов Г. Г. Бубновый валет. — М.: Советский художник, 1990. — 272 с. — 40 000 экз. — ISBN 5-269-00079-2.
  • Устав общества художников «Бубновый валет». Творчество № 2 (386) 1989.
  • «Бубновый валет» в русском авангарде / Авторы Фаина Балаховская, Владимир Круглов, Жан-Клод Маркадэ, Глеб Поспелов, Дмитрий Сарабьянов; переводчик Елена Лаванан; редактор Анна Лакс. — СПб.: Государственный Русский музей, Palace Editions, 2004. — 352 с. — (Государственный Русский музей. Альманах, № 92). — ISBN 5-93332-143-5, 3-935298-96-X.
  • Поспелов Г. Г. Бубновый валет. Примитив и городской фольклор в московской живописи 1910-х годов. — 2-е изд. — М.: Пинакотека, 2008. — 288 с. — (3000). — ISBN 978-5-903888-01-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Машков (ռուս.) // Ломбард — Мезитол — 1974. — Т. 15. — С. 540.
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Маркина Т. Илья Машков побил Ивана Айвазовского (ռուս.) // КоммерсантъКоммерсантъ, 2005. — вып. 227. — С. 21. — 125000 экз. — ISSN 1563-6380; 1561-347X
  5. Ревзин Г. И. Натюрморт из вождей (ռուս.): Илья Машков в Третьяковке // КоммерсантъКоммерсантъ, 2005. — С. 8. — 125000 экз. — ISSN 1563-6380; 1561-347X
  6. Дьяконов В. Неформальный формализм (ռուս.): Поздний Илья Машков в фонде In Artibus // КоммерсантъКоммерсантъ, 2016. — вып. 73. — С. 11. — 125000 экз. — ISSN 1563-6380; 1561-347X
  7. Маркина Т. Полотна Ильи Машкова и Аристарха Лентулова проданы на Christie's в Лондоне (ռուս.) // КоммерсантъКоммерсантъ, 2013. — 125000 экз. — ISSN 1563-6380; 1561-347X
  8. 8,0 8,1 Машков (ռուս.) // Маммилярия — Мера стоимости — 1938. — Т. 38.
  9. Илья Машков. Каталог выставки. М. : 2016.
  10. Машков, Валентин Ильич (1906—1937) Авиаконструктор. Арестован 15 апреля 1937 г. http://lists.memo.ru/d22/f171.htm Արխիվացված 2017-05-01 Wayback Machine
  11. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 24. Книга I. Собаки — Струна. 1976. 608 стр., илл.; 35 л. илл. и карт. (статья Соколов-Скаля, Павел Петрович)
  12. «К 120-летию художника». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  13. 13,0 13,1 «Машков Илья Иванович (1881–1944)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  14. И. Шеевлев./ Лихой живописец. «Другой Машков» в Третьяковке. / Российская газета, 30. 08. 2005.
  15. Чернышева Н. Модель Ильи Машкова // Третьяковская галерея : журнал. — 2010. — № 2 (27). Архивировано из первоисточника 25 Դեկտեմբերի 2021.
  16. Татьяна Маркина. Илья Машков побил Ивана Айвазовского : [арх. 12 Սեպտեմբերի 2022] // Коммерсантъ. — 2005. — № 227 (2 Դեկտեմբերի). — С. 21.
  17. «Феномен Машкова». Культура. Волгоградская правда. 2011 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  18. Татьяна Маркина. Русское для русских : [арх. 12 Սեպտեմբերի 2022] // Коммерсантъ Weekend : журнал. — 2013. — № 20 (31 Մայիսի). — С. 24.
  19. «Кристис, лот 66, (03.06.2013)». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին.
  20. Татьяна Маркина. Установлен рекорд на русских торгах Christie’s : [арх. 12 Սեպտեմբերի 2022] // Коммерсантъ. — 2013. — 3 Հունիսի.
  21. Татьяна Маркина (2013 թ․ նոյեմբերի 25). «Полотна Ильи Машкова и Аристарха Лентулова проданы на Christie`s в Лондоне». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  22. ««Купальщицы» И. Машкова ушли с молотка за 6,7 млн долл». РБК. 2013 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Մաշկով» հոդվածին։