Վերա Մուխինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Մուխինա
ռուս.՝ Вера Мухина
1989 CPA 6077.jpg
Ծնվել էհուլիսի 1, 1889(1889-07-01)[1][2]
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էհոկտեմբերի 6, 1953(1953-10-06)[3][4][5][2][6] (64 տարեկանում)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ[3]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԳրանդ Շոմեր ակադեմիա
ՈւսուցիչԷմիլ Անտուան Բուրդել
Ստեղծագործություն(ներ)Tchaikovsky Monument? և Worker and Kolkhoz Woman?
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Վերա Մուխինա Վիքիքաղվածքում
Vera Mukhina Վիքիպահեստում

Վերա Իգնատևնա Մուխինա (ռուս.՝ Вера Игнатьевна Мухина, հուլիսի 1, 1889(1889-07-01)[1][2], Ռիգա, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 6, 1953(1953-10-06)[3][4][5][2][6], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), խորհրդային քանդակագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1943), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայում՝ Կ․ Ֆ․ Յուոնի, Ի․ Ի․ Մաշկովի մոտ (1909-1912 թթ.), Փարիզում՝ Է․ Ա․ Բուրդևի մոտ (1912-1914 թթ.)։ 1909 թվականից ապրել է Մոսկվայում։ Դասավանդել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում (1926-1927 թթ.) և Վխուտեինում (1926-1930 թթ.)։

Մուխինայի դեռևս վաղ շրջանի աշխատանքներում նկատելի է կուբիզմի որոշ ազդեցությունը, ձևի մոնումենտալության և լակոնիզմի ձգտումը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագրի իրականացմանը (Ն․ Ի․ Նովիկովի հուշարձանի նախօրինակը, կավ, 1918, չի պահպանվել)։ 1920-ական թթ․ ստեղծել է հուշարձանների նախօրինակներ (Վ․ Մ․ Զագորսկու հուշարձանը, գիպս, 1921, ԽՍՀՄ հեղափոխության թանգարան, Մոսկվա), կոմպոզիցիաներ («Քամի», 1926-1927, «Գեղջկուհի», 1927, երկուսն էլ բրոնզ, 1929, Տրետյակովյան պատկերասրահ

Մուխինայի «Բանվորը և կոլտնտեսուհին» հուշարձանը պատկերող խորհրդային 15-կոպեկանոց հոբելյանական մետաղադրամի դարձերեսը, 1967 թ.

1930-ական թթ․ առավելապես զբաղվել է արվեստների սինթեզի խնդիրներով, որի արդյունքն է նոր հասարակության խորհրդանիշ, աշխարհահռչակ «Բանվորը և կոլտնտեսուհին» 24-մետրանոց հուշարձանը (չժանգոտվող պողպատ, 1935-1937, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), 1937 թվականին զարդարել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի խորհրդային տաղավարը, այժմ՝ ԺՏՆՑ-ի հյուսիսային մուտքի առջև)։

Մուխինայի հետագա լավագույն գործերից են Մ․ Գորկու հուշարձանը (բրոնզ, գրանիտ, 1938-1939, ճարտարապետ Վ․ Վ․ Լեբեդև, Պ․ Պ․ Շտելլեր, 1952 թվականին դրվել է Գորկի (այժմ՝ Նիժնի Նովգորոդ քաղաքում), «Հաց» դեկորատիվ խմբաքանդակը (բրոնզ, 1939, Տրետյակովյան պատկերասրահ)։

1941-1945 թվականներին ստեղծել է հիմնականում դիմաքանդակներ («Պ․ Ա․ Յուսուպով» և «Ի․ Լ․ Խիժնյակ», երկուսն էլ՝ գիպս, 1942, 1947 թվականին՝ բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, ԽՍՀՄ պետ․ մրցանակ, 1943, «Ակադեմիկոս Ա․ Ն․ Կռիլով», փայտ, 1945, Տրետյակովյան պատկերասրահ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946

Հետպատերազմյան շըրջանում կրկին անդրադարձել է մոնումենտալ քանդակագործությանը Գորկու (Ի․ Դ․ Շադրի նախօրինակի հիման վրա, բրոնզ, գրանիտ, 1951, ճարտ․ Զ․ Մ․ Ռոզենֆելդ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952), Պ․ Չայկովսկու (բրոնզ, գրանիտ, 1945 թվականից, բացումը՝ 1954 թվականին, ճարտարապետ Ա․ Ա․ Զավարզին) հուշարձանները Մոսկվայում, «Պահանջում ենք խաղաղություն» բազմաֆիգուր կոմպոզիցիան (գիպս, 1950, Ռուսական թանգարան, Լենինգրադ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951, բոլորը՝ Ն․ Գ․ Զելինսկայայի և Զ․ Գ․ Իվանովայի, վերջինը նաև Ս․ Վ․ Կազակովի, Ա․ Մ․ Սերգեևի հետ)։

Ստեղծագործել է նաև գծանկարի, թատերական նկարչության և դեկորատիվ արվեստի բնագավառներում, հանդես եկել որպես տեսաբան։

Վերա Մուխինայի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշխարհ» քանդակը Վոլգոգրադում

Մոսկվայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ քաղաքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահայտ բազմանիստ բաժակը
  • «Ֆարխադ և Շիրին» կոմպոզիցիան Ֆարխադյան ՀԷԿ համալիրի համար (ճարտարապետ՝ Իոսիֆ Կարակիս)
  • Մաքսիմ Գորկու հուշարձան Նիժնի Նովգորոդում (ճարտարապետներ՝ Պավել Շտելեր և Վիկտոր Լեբեդև
  • «Աշխարհ» քանդակը Վոլգոգրադի պլանետարիումի տանիքին, Վերա Մուխինայի վերջին ստեղծագործությունը

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան վարկածներ, որ հանրահայտ բազմանիստ բաժակի խորհրդային օրինակի հեղինակը Վերա Մուխինան է եղել[8]: Թեև փաստացի տվյալներ չկան դրա վերաբերյալ, սակայն վերագրվում է, որ Մուխինայի գործունեությունը կապված էր Լենինգրադի գեղարվեստական ապակու փորձագիտական գործարանի հետ, որտեղ քանդակագործը ստեղծել էր բազմաթիվ աշխատանքներ և դեկորատիվ կիրառական իրեր: Մուխինան ապակիով զբաղվել է 1940-ականների վերջին, իսկ այդ ժամանակ անհրաժեշտ էր ստեղծել մի բաժակ, որը հարմար կլիներ սպասք լվանալու մեքենաների համար, ինչպես նաև բավականին ամուր կլիներ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 77 CC-BY-SA-icon-80x15.png