Մաքսիմ Գորկու հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Գորկու հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և հուշարձան
ՔանդակագործՎերա Մուխինա և Իվան Շադր
Ստեղծում1939
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏվերսկի շրջան
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Maxim Gorky at Tverskaya Zastava Square Վիքիպահեստում
Հուշարձանի պատկերով ԽՍՀՄ փոստային ծրար

Մաքսիմ Գորկու հուշարձան (ռուս.՝ Памятник Максиму Горькому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս գրող Մաքսիմ Գորկուն։ Տեղադրվել է 1951 թվականին՝ Բելոռուսական կայարանի հրապարակում։ 2005 թվականի դեկտեմբերի 16-ին արձանը տեղափոխվել է «Մուզեոն» արվեստների զբոսայգի, իսկ 2017 թվականի հուլիսի 31-ին վերադարձվել է իր նախկին տեղը[1]։ Մոնումենտալ արվեստի դաշնային նշանակության հուշարձան է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ԽՍՀՄ փոստային նամականիշին

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Գորկու հուշարձանի նախագիծը ստեղծել են քանդակագործ Իվան Շադրը և ճարտարապետ Միխայիլ Բարշչը 1939 թվականին, սակայն այն չի տեղադրվել։ Շադրի մահից հետո քանդակագործ Վերա Մուխինան ավարտել է հուշարձանի նախագիծը, և 1951 թվականին այն տեղադրվել է Բելոռուսական կայարանի հրապարակում[2][3][4]։

Ապամոնտաժում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի դեկտեմբերի 16-ին Բելոռուսական կայարանի հրապարակում տրանսպորտային հանգույցի շինարարության համար տեղ ազատելու նպատակով Գորկու հուշարձանն ապամոնտաժվեց։ Ենթադրվում էր, որ շինարարության ավարտից հետո հուշարձանը կվերադառնա իր նախկին տեղը[5]։

Ապամոնտաժված հուշարձանը տեղափոխվեց «Մուզեոն» արվեստների զբոսայգի և դրվեց հորիզոնական դիրքով բաց երկնքի տակ։ Այդ տեսքով հուշարձանը մնաց մինչև 2007 թվականի հուլիս, երբ այն կանգնեցրին։ Ապամոնտաժման ժամանակ թույլ տրված սխալների, ինչպես նաև երկար ժամանակ հորիզոնական վիճակում մնալու պատճառով, հուշարձանի վրա առաջացավ մի քանի արատ, որոնցից առավել լուրջը ճաքն էր ձախ կողմում[6]։

Մրցանակներ հուշարձանի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին քանդակի հեղինակներ Վ. Ի. Մուխինան, Ն. Գ. Զելենսկայան, Զ. Գ. Իվանովան և Ի. Դ. Շադրը (հետմահու) այս աշխատանքի համար արժանացել են առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի (100000 ռուբլի)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «П.Бирюков: Памятник М.Горькому возвращается на площадь Тверская Застава» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  2. Шадр Иван Дмитриевич // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. Мухина Вера Игнатьевна // Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.
  4. Архитектура Москвы 1933—1941 гг. / Автор-сост. Н. Н. Броновицкая. — М.: Искусство—XXI век, 2015. — С. 41. — 320 с. — (Памятники архитектуры Москвы). — 2500 экз. — ISBN 978-5-98051-121-0
  5. «В Москве демонтирован памятник Горькому». regnum.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 25 сентября 2010-ին.
  6. «Памятник Горькому вернут к Белорусскому вокзалу». newizv.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 25 сентября 2010-ին.