Մուզեոն (զբոսայգի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուզեոն
Տեսակհուշարձանների այգի, թանգարան և պուրակ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՄոսկվա
Հիմնվել է1992
Մակերես23,46 հեկտար[1]
Մուզեոն (զբոսայգի)ը գտնվում է Ռուսաստանում
Մուզեոն (զբոսայգի)
Մուզեոն (զբոսայգի)ը գտնվում է Մոսկվաում
Մուզեոն (զբոսայգի)

«Մուզեոն» արվեստի պուրակ, բաց երկնքի տակ գտնվող քանդակի թանգարանը Մոսկվայում, ամենամեծը Ռուսաստանում։ Պուրակում տեղադրված է ավելի քան 800 աշխատանք։ «Մուզեոն»-ի հավաքածուում ներկայացված են 1930-1950-ականների առաջնորդների հուշարձաններ, սոցիալիստական ռեալիզմի դարաշրջանի հուշարձաններ և Սոցիալիստական աշխատանքի հերոսների կիսանդրիներ, ինչպես նաև ավանգարդիստ քանդակագործների աշխատանքներ։ Դրանք տեղակայված են ծառուղու երկայնքով և սիզամարգերի վրա, որոնց մուտքը սահմանափակված չէ, թանգարանի այցելուները ազատ շրջում են քանդակների միջով, շոշափում են դրանք և նկարվում[2]։ Արվեստի պուրակը գտնվում է Մոսկվա գետի ողողատի ստորին մասում, այն սահմանափակվում է Կրիմսկի Վալով, Մոսկվա գետի ափամերձ տարածքով և Մարոնովսկու նրբանցքով[3]։ Մաքսիմ Գորկու անվան զբոսայգու և Մուզեոնի միավորման հարցը քննարկվում էր 2014 թվականից[4] և 2015 թվականի հոկտեմբերին արվեստի պուրակը դարձավ Գորկու զբոսայգու անբաժանելի մասը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրետյակովյան պատկերասրահ, 2015 թվական

1960-ականներին ներկայիս պուրակի տեղում գտնվում էին ավերակ շինություններ։ 1970 թվականին դրանք քանդվեցին և սկսվեց Նկարչի տան ու Տրետյակովյան պատկերասրահի նոր շենքի շինարարությունը։ Տրետյակովյան պատկերասրահի համալիրը շահագործման հանձնվեց ինը տարի անց, բայց ղրիմյան ափամերձ տարածքը մնաց ավերակ՝ շինարարական թափոնների աղբավայր[6]։

Տասը տարվա ընթացքում այս վայրում նկարիչները ստեղծեցին պուրակ, որտեղ Մոսկվայի իշխանությունների աջակցությամբ ծառեր տնկվեցին։ 1991 թվականի հայտնի դեպքերից հետո ամբողջ երկրում ապամոնտաժվեցին խորհրդային առաջնորդների հուշարձանները, որոնք հետագայում տեղափոխվեցին պուրակ և խառնաշփոթ ձևով թափվեցին գետնին։ Մուզեոնի վարչակազմը կարծում էր, որ այդ ժամանակվա հուշարձանները արատներով հանդերձ նույնպես դարաշրջանի հուշարձաններ են[7]։ Դրանց թվում էին Վլադիմիր Լենինի, Իոսիֆ Ստալինի, Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանները և քանդակագործներ Եվգենի Վուչետիչի, Սերգեյ Մերկուրովի, Վերա Մուխինայի, Յուրի Օրեխովի, Զինովիյ Վիլենսկու աշխատանքները[6][8]։

Այս «պահուստի» առկայությունը հանգեցրեց բաց երկնքի տակ քանդակագործության թանգարան ստեղծելու մասին որոշման կայացմանը, որը ստորագրվեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կողմից 1992 թվականի հունվարի 24-ին։

Մուզեոնի առաջին գլխավոր տնօրենը ինժեներ և թատերական գործիչ Միխայիլ Միխայլովիչ Պուկեմոն էր։ Նրա նախաձեռնությամբ պուրակը կոչվեց Թանգարանային, համերգային և ցուցահանդեսային աշխատանքների Մուզեոն պետական միավորում։ Միխայիլ Պուկեմոն հիմք դրեց այսօրվա հավաքածուին, որն ընդգրկում է Օլեգ Կոմովի, Իոսիֆ Չայկովի, Վլադիմիր Բուինաչովի, Դմիտրի Տուգարինովի, Օլեգ Ուվարովի, Միխայիլ Դրոնովի, Գալինա Գլիզինայի, Օլգա Կարելիցի, Եվգենի Չուբարովի, Ալեքսանդր Ռուկավիշնիկովի ստեղծագործությունները[9]։

1995 թվականին՝ Հաղթանակի հիսունամյակի առթիվ, Մուզեոնում բացվեց ռազմական թեմայով ցուցադրություն, որը ներառում էր Եվգենի Վուչետիչի «Դիմադրել մահվան գնով», Օլեգ Կիրյուխինի «Զինաթափում», Վլադիմիր Դրոնովի «Տանկային դեսանտ», Վերա Մուխինայի «Մենք խաղաղություն ենք պահանջում» քանդակները[10]։ 1998 թվականին այգում բացվեց ստալինյան բռնաճնշումներին, նվիրված բաժին, ապա ժամանակակից քանդակի և մանկական տեղամասեր[10]։ 1995 թվականից ի վեր Մուզեոնում անցկացվում են փայտի և քարի քանդակների ամենամյա սիմպոզիումներ, որտեղ ներկայացվում են քանդակներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից և այլ երկրներից[10]։

Հայտնի քանդակներ և հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրակի տարածքը բաժանված է թեմատիկ գոտիների, որոնցից յուրաքանչյուրում ցուցադրվում է 20-րդ դարի ռուսական և խորհրդային քանդակագործության պատմության որոշակի հատված[3]։ Հավաքածուն ներառում է խորհրդային քանդակագործներ Եվգենի Վուչետիչի, Վերա Մուխինայի, Սերգեյ Մերկուրովի և Զալման Վիլենսկու ստեղծագործությունները։ Եզակի են վաթսունականների քանդակները` Եվգենի Չուբարովի «Ռեպրեսիայի զոհեր», Ալեքսեյ Գրիգորևի և Լեոնիդ Եֆիմովիչ Ռաբինսի ստեղծագործությունները։

Ձերժինսկու հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը քանդակագործ Եվգենի Վուչետիչի և ճարտարապետ Գրիգորի Զախարովի աշխատանքն է, որը կանգնեցվել էր 1958 թվականին Լուբյանսկայա հրապարակում, իսկ 1991 թվականի օգոստոսի 22-ին՝ Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի ձախողումից հետո, 11 տոննա կշռող հուշարձանը իջեցվեց պատվանդանից, հանվեց հրապարակից և տեղափոխվեց Նկարչի կենտրոնական տան մոտակա տարածք, որը համարվում է Տրետյակովյան պատկերասրահի մի մասը և հարակից է Մուզեոն արվեստի պուրակին[11]։

2014 թվականին հուշարձանը վերականգնվեց Կենտրոնական վարչական շրջանի բնակարանային և կոմունալ ծառայությունների պատվիրատուի տնօրինության կողմից[12]։ 2017 թվականին Կիրովի մարզի անվտանգության դաշնային ծառայության գրասենյակի վետերաններն առաջարկել էին հուշարձանը տեղափոխել Կիրով և տեղադրել այն քաղաքի վետերանների ակումբի բակում։ Նրանք իրենց նախաձեռնությունը հիմնավորել էին Խորհրդային Մության զարգացման գործում Ձերժինսկու ունեցած ներդրմամբ։ Կիրովի քաղաքային դուման հավանություն էր տվել հուշարձանի տեղադրմանը, այդ առաջարկին աջակցել էին արհմիութենական ու հասարակական կազմակերպությունները, «Դինամո» մարզական ընկերությունը և այլ կազմակերպություններ։ «Կրեպոստնով» հրատարակչությունը պատրաստակամություն էր հայտնել միջոցներ հատկացնել հուշարձանի տեղադրման համար[13]։

Իոսիֆ Ստալինի հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ Սերգեյ Մերկուրովի կողմից Իոսիֆ Ստալինի հուշարձանը պատրաստվել է վարդագույն գրանիտից։ Այդ քանդակը Դուբնայի Մոսկովյան ջրանցքի տարածքում տեղադրված հուշարձանի փոքրացված պատճենն էր։ Պատճենը ներկայացվել էր 1939 թվականին Նյու Յորքում կայացած Համաշխարհային ցուցահանդեսի` ԽՍՀՄ ցուցասրահում։ Ֆորումի ավարտից հետո քանդակը վերադարձվեց Մոսկվա և տեղադրվեց Ստալինի անվան զբոսայգում (ներկայումս հայտնի է որպես Իզմայիլովսկի պուրակ)։

Խրուշչովյան ձնհալի ժամանակաշրջանում հուշարձանն ապամոնտաժվում է, իսկ դրա պատվանդանին տեղադրվում է Վլադիմիր Լենինի քանդակը։ Հուշարձանը պահպանվել է, բայց լուրջ վնասվել է, կոտրվել են քիթն ու ոտքերը և այդ վիճակում 1991 թվականին տեղադրվել Մուզեոնում[14]։

1998 թվականին Ստալինի հուշարձանի շուրջ քանդակագործ Եվգենի Չուբարովը ստեղծեց «Ամբողջատիրական ռեժիմի զոհեր» կոմպոզիցիան և այն հանձնեց Մուզեոնին. Քարից փորագրված 283 գլուխներ, որոնք տեղադրված են վանդակավոր պատի մեջ, խորհրդանշում էին Չուբարովի բռնադատված համագյուղացիներին[11]։

Գորկու հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Գորկու հուշարձանի նախագիծը ստեղծվել է քանդակագործ Իվան Շադրի կողմից 1939 թվականին[15]։ Միայն 1951 թվականին Վերա Մուխինան ավարտեց հուշարձանի նախագիծը, և այն տեղադրվեց Բելոռուսական կայարանի հրապարակում[16]։ Հրապարակի վերակառուցման ընթացքում, 2005 թվականի դեկտեմբերի 16-ին, հուշարձանն ապամոնտաժվեց տրանսպորտային հանգույցի կառուցման համար տարածք ազատելու համար[17]։ Այն ժամանակավորապես տեղադրվեց Արվեստի պուրակում հորիզոնական դիրքով։ Ապամոնտաժման սխալների արդյունքում և հորիզոնական դիրքում երկար մնալու պատճառով հուշարձանի վրա առաջացան մի քանի արատներ, որոնցից ամենալուրջը ձախ կողմի ճեղքն է[18]։ 2007 թվականին վերականգնումից հետո հուշարձանը տեղադրվեց ուղղահայաց դիրքով[19]։

2017 թվականի հուլիսի 30-ին, վերակառուցումն ավարտելուց հետո, հուշարձանը վերադարձվեց Տվերսկայա ուղեկալ[20]։

Քանդակագործական կոմպոզիցիա «Պահանջում ենք խաղաղություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը 1950 թվականին ստեղծել է Վերա Մուխինան։ Մինչև 1994 թվականը այն գտնվում էր ԺՏՆՑ-ում։ Խաղաղության պողոտայի ընդլայնումից հետո քանդակը տեղափոխվեց Մուզեոն պուրակ, որտեղ այն հայտնվեց թերություններով. պակասում էին տարրերի համարյա կեսը։ 2013 թվականին վերականգնվեց «Պահանջում ենք խաղաղություն» հուշարձանի ամբողջականությունը, որտեղ պատկերված էին վեց կերպարներ, մի սևամորթ, մի չինացի և մի ռուս քայլում են պարտված գերմանական բանակի դրոշների երկայնքով, մյուս կողմում գտնվում են հաշմանդամը և մայրը մահացած երեխա ձեռքին, և մի կին, որն առաջնորդում է երթը, իսկ նրա ձեռքից թռչում է խաղաղության խորհրդանիշ Աղավնին[21]։

Այլ աշխատատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուզեոնում տեղակայված են ավելի քան 800 քանդակներ՝ խորհրդային տարիների և սոցիալիստական ռեալիզմի ժամանակաշրջանի հուշարձաններ, որոնցից ոչ բոլորն էին  կապված քաղաքականության հետ։ Կան նաև ռուս ավանգարդիստ և ժամանակակից նկարիչների, ինչպես նաև հանրային արվեստի գործեր։ Այցելուների շրջանում մեծ մասսայականություն են վայելում Ալեքսանդր Տարատինովի «Մազայ պապը և նապաստակները», Նիկոլայ Սիլիսի «Դոն Կիխոտ», Վլադիմիր Լեմպորտի «Ալբերտ Էյնշտեյնը և Նիլս Բորը», Դմիտրի Տուգարինովի «Կոշիկներ» քանդակները[11]։ Հավաքածուն տարեցտարի համալրվում է։

Արվեստաբան և քննադատ Վալենտին Դյակոնովը «Մուզեոն»-ի թերությունը համարում է ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ոչ բավարար առկայությունը.

Այն աշխատանքները, որոնք կարելի է տեսնել քանդակի «գերեզմանոցում» «դրանց մեծ մասը ոչ մի արժեք չունեն, դրանք դիմազուրկ ստեղծագործություններ են, որոնք կարող էին նաև գոյություն չունենալ։ «Մուզեոն»-ի պուրակի տարածքը կարելի էր օգտագործել ռուսական քանդակագործության հետահայաց ցուցահանդեսներ կազմակերպելու համար, որը լայն լսարանին կներկայացներ քանդակի զարգացման պատմությունը `Տատլինի հակաքանդակներից մինչև Գորշկովի կիսավերացական ստեղծագործություններ[22]։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսավայր պուրակի երկայնքով: 2015 թվական

2011 թվականին Մուզեոնում ապամոնտաժվեցին ապօրինի տեղադրված 40 հուշարձաններ և 9 կիսանդրիներ, որոնց թվում կային հասարակական գործիչների կիսանդրիներ  և «Խաղաղության բարի հրեշտակ» քանդակի խոյակն ու պատվանդանը[23][24]։ Առանց Մոսկվայի իշխանությունների համաձայնության 2007 թվականից սկսած՝ «Բարերարների ծառուղում» և «Փառքի ծառուղում» հայտնվեցին ձեռներեցների և գործարարների՝ խանութի տնօրենի և ավտոսպասարկման կայանի սեփականատիրոջ կիսանդրիներ։ Դրանք գումարի դիմաց պատվիրել էին «Հարյուրամյակի հովանավորներ», «Աշխարհի բարի մարդիկ», Հովանավորության միջազգային ակադեմիան և Հասարակական գիտությունների ակադեմիան։ Մուզեոնի ստուգումն իրականացվել է մշակույթի վարչության պետ Սերգեյ Կապկովի ղեկավարությամբ, մոսկովյան զբոսայգիների վերակառուցման շրջանակներում[25]։

2012 թվականին պուրակի  «մաքրումից» հետո Սերգեյ Կապկովը հայտարարեց Մուզեոնի լայնածավալ վերակառուցման մասին։ Պուրակի վերակառուցման հայեցակարգը  մշակել է ճարտարապետ, Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր Եվգենի Ասսը[26]։ Առաջարկվում էր միավորել Մուզեոնն ու Ղրիմյան առափնյա տարածքները, որտեղ կկառուցվեն հեծանվային և հետիոտնային արահետներ։ Դրանք իրականացվեցին 2013 թվականի սեպտեմբերին։ Բացի այդ, այստեղ տեղադրվեց փայտե սանդուղք, որը տանում էր դեպի առափնյա տարածք և  անկյունագծով կապում է Կրիմսկի վալը  Բոլոտնի կղզու հետ[27]։ Վերակառուցման ընթացքում նախատեսվում էր ստեղծել միասնական հանգստի գոտի և զբոսանքի շարունակական երթուղի, որը կապում է Վորոբյովի Գորիի շրջանի առափնյա տարածքը Տրետյակովյան պատկերասրահի հետ, Լավրուշինսկի նրբանցքի միջոցով[3]։

Մուզեոնում վերանորոգվեցին  առափնյա տարածքները, շատրվաններն ու սրճարանները։ Ափամերձ հատվածում տնկվեցին բազմամյա ծաղիկներ ընդօրինակելով քաղաքային բնական միջավայրը։ Տեղադրվեցին նաև սահուղիներ, նստարաններ և տաղավարներ։ Ալիքանման տանիքով և ընդարձակ, թեթև տաղավարներով Փողոցային արվեստագետների համար կառուցվեց նոր «Վերնիսաժ» ալիքանման տանիքով և ընդարձակ, տաղավարներով։

Այգում կառուցվել է նաև ճարտարապետ Իգոր Չիրկինի «Ինփոբոքս»-ը, որտեղից կարելի էր տեղեկություններ ստանալ միջոցառումների մասին, պատվիրել էքսկուրսիա և գնել հուշանվերներ[26]։

2016 թվականին Charsky studio-ի դիզայներները մշակեցին փիրմային ոճ Մուզեոնի համար և թողարկեցին հուշանվերային ապրանքներ[28]։

Ներկա ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Павильон «Դպրոց» տաղավարը, 2014 թվական
Գրքերի փոխանակման համար նախատեսված պահարանը, 2012 թվական

2017 թվականից Մուզեոնը բացօթյա թանգարան է, ցուցահանդեսային տարածք և տոնակատարությունների և զբոսանքների վայր, տարեկան պուրակ են այցելում ավելի քան 2.5 միլիոն մարդ։ Պուրակում անցկացվում են տարբեր ժանրերի և մասշտաբների ֆոտոցուցահանդեսներ։ Ղրիմյան ափամերձ տարածքում վաճառվում են ժամանակակից նկարիչների կտավներ, փորագրություններ և այլ գործեր[10]։

Այստեղ ցուցադրություններ են անցկացրել նաև Դեկորատիվ և կիրառական արվեստի համառուսաստանյան թանգարանը, Պոլիտեխնիկական թանգարանը, Տիեզերագնացության թանգարանը, Ալեքսեյ Շչուսևի անվան ճարտարապետության թանգարանը, Լյումեր եղբայրների անվան լուսանկարչության կենտրոնը, V-A-C հիմնադրամը, Ժամանակակից արվեստի «Գարաժ» թանգարանը և այլն։ 2016 թվականի փետրվարի 15-ին Մուզեոն արվեստի պուրակում բացվեց «Թանգարան Մուզեոնում» ամենամյա ցուցահանդեսային նախագիծը։ Դրան մասնակցում էին Պուշկինի կերպարվեստի թանգարանը, Տրետյակովյան պատկերասրահը և Մոսկվայի այլ պատկերասրահներ  ու թանգարաններ[29]։

2012 թվականին «Մուզեոնում» բացեց «Դպրոց» տաղավարը, որտեղ կազմակերպվում էին արվեստի ճարտարապետության և երաժշտության վերաբերյալ դասախոսություններ։ Պուրակում կազմակերպեց  գրքերի փոխանակման ազատ գոտի՝ Մուզեոնի գրադարանը, իսկ ամռանը գործում է բացօթյա կինոթատրոն[3]։ Մուզեոնից Վորոբյովի Գորի մեկնելու համար ապրանքների վարձույթի կետերում կարելի է վարձակալել անվաչմուշկներ, հեծանիվներ, ինքնաշարժեր, սքեյթբորդեր և լոնգբորդեր[30]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուզեոնը քաղաքային փառատոների և տոնակատարությունների անցկացման կենտրոնական վայրերից մեկն է։ Այստեղ անցկացվում են երաժշտական միջոցառումներ, օրինակ՝ Մոսկվայի գեղարվեստի դպրոցների մեծ փառատոնը, որտեղ նրանց սովորեցնում են նվագել երաժշտական գործիքներ, դիջեյության, խորեոգրաֆիայի, գեղանկարչության և թատերական վարպետության դասեր[31]։ Ամեն տարի Մուզեոնում կազմակերպվում է Fields ավանգարդ երաժշտական փառատոնը, որի ընթացքում ելույթ են ունենում ավանգարդ երաժշտության տարբեր ուղղությունների երաժիշտներ՝ էլեկտրոնիկներ, ժամանակակից դասականներ, ազատ ջազ և ազատ իմպրովիզացիաներ[32]։ 2016 թվականին անցկացված «Ծիրան» փառատոնի ընթացքում, այցելուները դիտեցին Ռուսաստանի  ժողովրդական տարազով համույթների համերգներին և մասնակցեցին մենամարտական սպորտաձևերի մրցումներին[33]։

2016 թվականի օգոստոսին պուրակում անցկացվեց Urban tri սպորտային մարաթոնը։ Բոլոր ցանկացողները լողում էին լողավազանում, պարապում էին վարժասարքերի վրա և պարում էին հատուկ տարածքում[34]։ 2017 թվականի ապրիլին Մուզեոնում անցկացվեց Համադաշնությունների ֆուտբոլի գավաթի խաղարկությունը։ Պատվավոր հյուրերի թվում էր ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան` Մարսել Դեսային[35]։ Նույն թվականի մայիսին պուրակում նշվեց պարի օրը, որտեղ տարբեր պարային ոճերի ներկայացուցիչներ մասնակցում էին բատտլի մրցելույթներին։ Այս օրը անցկացվեցին նաև վարպետության դասեր, դասախոսություններ և լուսանկարների ցուցահանդես[36]։

2015 թվականին համանուն ամառային կինոթատրոնում տեղի ունեցավ ակտիվիստական վավերագրական կինոնկարների «Ստեղծիր ֆիլմ» փառատոնը, որտեղ  ցուցադրվում էին կենդանի երաժշտությամբ սովետական համր ֆիլմեր[37]։ 2016 թվականին պուրակում բացվեց Իսլանդական ժամանակակից կինոփառատոնը, որտեղ ցուցադրվեցին Գրիմուր Հակոնարսոնի, Օուսկար Յոունասսոնի և ուրիշների աշխատանքները[38]։

2017 թվականի ամռանը Մուզեոնում անցկացվեց այգիների և ծաղիկների Moscow Flower Show վեցերորդ միջազգային փառատոնը, որին մասնակցում էին բնապատկերային դիզայնի, ծաղկաբուծության և ճարտարապետության մասնագետներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից և Իտալիայից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականին «Մեծ քաղաք» ամսագիրը Մուզեոնը ճանաչեց որպես երեխաների համար լավագույն վայր։
  • 2013 և 2014 թվականներին, ըստ «Աֆիշա» ամսագրի, Մուզեոնը ճանաչվել է լավագույն վայր։
  • 2014 թվականին, The Village–ի ընթերցողների կարծիքով, Մուզեոնը ճանաչվել է Մոսկվայի լավագույն հանրային տարածք։
  • 2014 թվականին Մուզեոնը շահեց Geometria Focus Awards մրցանակը` «Լավագույն բացօթյա հրապարակ 2014» անվանակարգում։
  • 2015 թվականին Մուզեոնը զբաղեցրել է տասներորդ տեղը ԱՄՆ-ի սահմաններից դուրս ամենատեսարժան վայրերի անվանակարգում` ներկայացնելով մայրաքաղաքը վարկանիշային աղյուսակի կարճ ցուցակում, Մոսկովյան Կրեմլի հետ միասին (երրորդ տեղ)[39]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.stroi.ru/nrmdocs/d2755dr27170m6.html
  2. «Парк искусств МУЗЕОН». Узнай Москву. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Парк Музеон». Moscow.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  4. «Слияние Парка Горького и «Музеона»: комментарии директоров». Colta. 2015 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  5. Елена Тюняева (2015 թ․ սեպտեմբերի 30). ««Музеон» объединили с Парком Горького». Colta. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  6. 6,0 6,1 Александра Жукова Прогулки по Москве. Дворцы, усадьбы, парки. — М.: АСТ, 2017. — С. 109. — 128 с. — ISBN 978-5-17-102666-0
  7. Вадим Сингаевский Москва. Путеводитель. — М.: Астрель, 2010. — С. 124. — ISBN 978-5-17-054017-4
  8. «14 скульптур в парке «Музеон»». The Village. 2012 թ․ հուլիսի 6. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. Юлия Кульпина (2012 թ․ օգոստոսի 24). «Музеон: личная история». MMOMA. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Музей скульптуры «Музеон»». eMax. 2009 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Парк искусств "Музеон"». Моспрогулка. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  12. «Памятник Дзержинскому в Москве. Досье». Тасс. 2015 թ․ հունիսի 24. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  13. «В Кирове поставят памятник Дзержинскому». Meduza. 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  14. «Памятник Сталину в парке искусств Музеон». Достопримечательности Москвы. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  15. Шадр Иван Дмитриевич // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  16. Мухина Вера Игнатьевна // Москва: Энциклопедия / гл. ред. С. О. Шмидт; сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.
  17. «В Москве демонтирован памятник Горькому» (ռուսերեն). Regnum. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. «Памятник Горькому вернут к Белорусскому вокзалу». newizv.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  19. «Горький "в людях": вернется ли памятник писателю на свое законное место». Вести. 2011 թ․ հունվարի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  20. «Памятник Максиму Горькому поставили у Белорусского вокзала: онлайн-трансляция». m24.ru. 2017 թ․ հուլիսի 30. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  21. Ольга Гостюхина (2013 թ․ օգոստոսի 1). «Скульптуру Мухиной восстановили». RG.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  22. Наталия Царева (2016 թ․ օգոստոսի 25). «Скульптура как удовольствие. Четыре художника и арт-критик разбираются, что к чему» (ռուսերեն). Colta. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  23. «"Музеон" перестанет быть складом ненужных скульптур». ВЕСТИFM. 2011 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  24. «В Москве снесли незаконные бюсты бизнесменов» (ռուսերեն). Lenta.ru. 2012 թ․ մարտի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  25. Максим Мартемьянов (2011 թ․ նոյեմբերի 23). «Падение кумиров: В парке «Музеон» демонтировали незаконные памятники». The Village. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  26. 26,0 26,1 Олеся Шмагун (2012 թ․ հուլիսի 11). «Евгений Асс создал концепцию нового «Музеона»». The Village. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  27. Алиса По (2012 թ․ սեպտեմբերի 20). «В парке «Музеон» построят деревянную лестницу для отдыха». The Village. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  28. Евгений Чарский (2016 թ․ նոյեմբերի 7). «Как Парк Горького и МУЗЕОН получили фирменный стиль». Sostav.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  29. «Пушкинский музей и Третьяковка проведут выставки в «Музеоне»». Colta. 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  30. Анастасия Дорофеева (2017 թ․ մայիսի 10). «Что готовят парки Москвы к этому лету». The Village. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  31. «Детей обучат диджейскому мастерству на фестивале московских школ искусств». НСН. 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  32. «Третий фестиваль авангардной музыки Fields пройдет в «Музеоне» осенью». Афиша Daily. 2016 թ․ հուլիսի 19. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  33. «В московском парке "Музеон" прошел праздник "Абрикос"». ТВЦ. 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  34. «Марафон Urban Tri в «Музеоне»: бассейн, танцы и Елена Исинбаева». Афиша Daily. 2016 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  35. Кирилл Брага (2017 թ․ ապրիլի 24). «В Москве парк футбольного Кубка конфедераций откроется 29 апреля» (ռուսերեն). РИА Новости. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  36. «1 мая в «Музеоне» будет отмечаться День танцев». Наш Теплый Стан. 2017 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  37. «В Москве пройдет фестиваль активистского документального кино». Colta. 2015 թ․ մայիսի 18. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  38. «В «Музеоне» пройдет фестиваль кино Исландии». Colta. 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  39. «Москва вошла в четверку самых популярных городов у пользователей Instagram». Мослента. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]