ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
FIFA Confederations Cup
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ
Ֆուտբոլային ասոցիացիա ՖԻՖԱ
Հիմնվել է 1992
Ակումբների քանակ 8
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Գերմանիա Գերմանիա (1-ին տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Բրազիլիա Բրազիլիա (4 տիտղոս)
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017


ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ (անգլ.՝ FIFA Confederations Cup), միջազգային ֆուտբոլային առաջնություն ազգային հավաքականների համար, որն անցկացվում է 4 տարին մեկ: Առաջնությանը մասնակցում են 6 կոնֆեդերացիաների (ՈՒԵՖԱ, ԿՈՆՄԵԲՈԼ, ԿՈՆԿԱԿԱՖ, ԱՖԿ, ԿԱՖ, ՕՖԿ) ազգային առաջնությունների հաղթողները, գործող աշխարհի չեմպիոնը և հյուրընկալող երկրի հավաքականը:

2005 թվականից սկսած առաջնությունը անցկացվում է հաջորդ Աշխարհի առաջնության հյուրընկալող երկրում՝ որպես ավելի մեծ առաջնության փորձնական անցկացում: Այնուամենայնիվ, 2021 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը կտեղափոխվի 2022 թվականի Աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր Կատարից ուրիշ ասիական երկիր, քանի որ անցկացման ամիսներին՝ հունիսին և հուլիսին Կատարում շատ շոգ է[1][2]:

Ներկայիս չեմպիոնը Գերմանիան է, որը հաղթել է 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Չիլիին:

Պատմություն և մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնությունը ի սկզբանե կազմակերպվում և անցկացվում էր Սաուդյան Արաբիայում, և կոչվում էր Ֆահդ Թագավորի գավաթ: Այն անցկացվել է 1992 և 1995 թվականներին, և նրան մասնակցել է Սաուդյան Արաբիայի հավաքականը և մի քանի մայրցամաքային չեմպիոններ: 1997 թվականին ՖԻՖԱ-ն ստանձնեց առաջնությունը անցկացնելու կազմակերպումը և վերանվանեց այն ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ: Առաջնությունը սկսեց անցկացվել 2 տարին մեկ:

2005 թվականից Կոնֆեդերացիաների գավաթը սկսեց անցկացվել 4 տարին մեկ՝ Աշխարհի առաջնության նախորդ տարում, իսկ առաջնությունը հյուրընկալում էր աշխարհի առաջնության հյուրընկալող երկիրը:

Ընդհանրապես, Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցում են 6 կոնֆեդերացիաների (ՈՒԵՖԱ, ԿՈՆՄԵԲՈԼ, ԿՈՆԿԱԿԱՖ, ԱՖԿ, ԿԱՖ, ՕՖԿ) ազգային առաջնությունների հաղթողները, գործող աշխարհի չեմպիոնը և հյուրընկալող երկրի հավաքականը: Եթե ինչ-որ երկիր համապատասխանում է կրիտերիաներից մեկից ավելիին (ինչպես Ֆրանսիան 2001 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին՝ որպես աշխարհի և Եվրոպայի չեմպիոն), ապա առաջնությանը մասնակցում է ավելորդ կրիտերիայի երկրի մայրցամաքային առաջնությանը երկրորդ տեղ գրաված թիմը:

4 անգամ թիմերը որոշեցին չմասնակցել Կոնֆեդերացիաների գավաթին: Գերմանիան դա արել է 2 անգամ՝ առաջինը՝ 1997 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին՝ Եվրո 1996-ը հաղթելուց հետո և երկրորդը՝ 2003 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին՝ 2002 թվականի աշխարհի առաջնությանը երկրորդ տեղ գրավելուց հետո: 1997 թվականին Գերմանիային փոխարինեց Եվրո 1996-ում երկրորդ տեղ գրաված Չեխիան, իսկ 2003-ին՝ 2002 թվականի աշխարհի առաջնությանը 3-րդ տեղ գրաված Թուրքիան: 1998 թվականի աշխարհի չեմպիոն Ֆրանսիան հրաժարվեց մասնակցել 1999 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին և փոխարինվեց 1998 թվականի աշխարհի փոխչեմպիոն Բրազիլիայի կողմից: Եվրո 2000-ում երկրորդ տեղը գրաված Իտալիայի հավաքականը հրաժարվեց մասնակցել 2003 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին:

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնությունը կազմված է 4 թիմերից բաղկացած 2 խմբից: Ամեն խմբում թիմերը խաղում են շրջանաձև համակարգով, այսինքն՝ ամեն թիմ խաղում է խմբի մնացած 3 թիմերի հետ: Նույն կոնֆեդերացիայի երկրների հավաքականները չեն կարող նույն խմբում լինել, բացի այն դեպքից երբ առաջնությանը մասնակցում է 3 թիմ 1 կոնֆեդերացիայից, ինչպես 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի ժամանակ, երբ առաջնությանը մասնակցում էին հյուրընկալող երկիր Ռուսաստանը, աշխարհի չեմպիոն Գերմանիան և Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան:

Ամեն խմբի 2 լավագույն թիմերը խաղում են կիսաեզրափակչում: Խմբի հաղթողը խաղում է մյուս խմբի երկրորդ տեղի հետ: Ամեն խմբի որակավորման կանոնները հետևյալն են.

1) Միավորներ

2) Գոլերի տարբերություն

3) Խփած գոլեր

Եթե 2 կամ ավելի թիմ հավասար են վերը նշված 3 կրիտերիաներով, ապա նրանց տեղերը որոշվում են հետևյալ կերպ.

4) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում վաստակած միավորներով

5) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում գոլերի տարբերություն

6) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում խփած գոլեր

7) Արդար խաղի միավորներ

  • առաջին դեղին քարտ. հանած 1 միավոր
  • երկրորդ դեղին քարտ (կարմիր քարտ). հանած 3 միավոր
  • ուղիղ կարմիր քարտ. հանած 4 միավոր
  • դեղին քարտ և ուղիղ կարմիր քարտ. հանած 5 միավոր

8) Վիճակահանություն ՖԻՖԱ կազմակերպչական կոմիտեի կողմից

Կիսաեզրափակչի հաղթողները խաղում են եզրափակչում, իսկ պարտվողները՝ երրորդ տեղի համար խաղում: Փլեյ-օֆֆ-ում ոչ ոքիի դեպքում թիմերը խաղում են լրացուցիչ ժամանակում, որը կազմված է երկու 15 րոպեանոց խաղակեսից: Եթե լրացուցիչ ժամանակից հետո հաղթողը չի որոշվում՝ թիմերը անցկացնում են հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշար:

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆեդերացիաների գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստացի առաջին 2 առաջնությունները կոչվում էին Ֆահդ Թագավորի գավաթ: Հետագայում ՖԻՖԱ-ն ճանաչեց դրանք որպես Կոնֆեդերացիաների գավաթի առաջնություններ[3]:

Տարի Հյուրընկալող Հաղթող Հաշիվ Երկրորդ տեղ Երրորդ տեղ Հաշիվ Չորրորդ տեղ Թիմերի քանակ
1992

Մանրամասներ

Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Արգենտինա Արգենտինա 3–1 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 5–2 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 4
1995 Մանրամասներ Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Դանիա Դանիա 2–0 Արգենտինա Արգենտինա Մեքսիկա Մեքսիկա 1–1 (ա.ժ.)(5–4, 11մ) Նիգերիա Նիգերիա 6
Տարի Հյուրընկալող Հաղթող Հաշիվ Երկրորդ տեղ Երրորդ տեղ Հաշիվ Չորրորդ տեղ Թիմերի քանակ
1997

Մանրամասներ

Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Բրազիլիա Բրազիլիա 6–0 Ավստրալիա Ավստրալիա Չեխիա Չեխիա 1–0 Ուրուգվայ Ուրուգվայ 8
1999

Մանրամասներ

Մեքսիկա Մեքսիկա Մեքսիկա Մեքսիկա 4–3 Բրազիլիա Բրազիլիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2–0 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 8
2001

Մանրամասներ

Հարավային Կորեա Հարավային Կորեա

Ճապոնիա Ճապոնիա

Ֆրանսիա Ֆրանսիա 1–0 Ճապոնիա Ճապոնիա Ավստրալիա Ավստրալիա 1–0 Բրազիլիա Բրազիլիա 8
2003

Մանրամասներ

Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա 1–0 (ա.ժ.) Կամերուն Կամերուն Թուրքիա Թուրքիա 2–1 Կոլումբիա Կոլումբիա 8
2005

Մանրամասներ

Գերմանիա Գերմանիա Բրազիլիա Բրազիլիա 4–1 Արգենտինա Արգենտինա Գերմանիա Գերմանիա 4–3 (ա.ժ.) Մեքսիկա Մեքսիկա 8
2009

Մանրամասներ

Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Բրազիլիա Բրազիլիա 3–2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Իսպանիա Իսպանիա 3–2 (ա.ժ.) Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավային Աֆրիկա 8
2013

Մանրամասներ

Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա 3–0 Իսպանիա Իսպանիա Իտալիա Իտալիա 2–2 (ա.ժ.) (3–2, 11մ) Ուրուգվայ Ուրուգվայ 8
2017

Մանրամասներ

Ռուսաստան Ռուսաստան Գերմանիա Գերմանիա 1–0 Չիլի Չիլի Պորտուգալիա Պորտուգալիա 2–1 (ա.ժ.) Մեքսիկա Մեքսիկա 8

Լավագույն քառյակում հայտնված թիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Հաղթող Երկրորդ տեղ Երրորդ տեղ Չորրորդ տեղ
Բրազիլիա Բրազիլիա 4 (1997200520092013) 1 (1999) 1 (2001)
Ֆրանսիա Ֆրանսիա 2 (20012003)
Արգենտինա Արգենտինա 1 (1992) 2 (19952005)
Մեքսիկա Մեքսիկա 1 (1999) 1 (1995) 2 (20052017)
Գերմանիա Գերմանիա 1 (2017) 1 (2005)
Դանիա Դանիա 1 (1995)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 1 (2009) 2 (19921999)
Ավստրալիա Ավստրալիա 1 (1997) 1 (2001)
Իսպանիա Իսպանիա 1 (2013) 1 (2009)
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 1 (1992) 1 (1999)
Ճապոնիա Ճապոնիա 1 (2001)
Կամերուն Կամերուն 1 (2003)
Չիլի Չիլի 1 (2017)
Չեխիա Չեխիա 1 (1997)
Թուրքիա Թուրքիա 1 (2003)
Իտալիա Իտալիա 1 (2013)
Պորտուգալիա Պորտուգալիա 1 (2017)
Ուրուգվայ Ուրուգվայ 2 (19972013)
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 1 (1992)
Նիգերիա Նիգերիա 1 (1995)
Կոլումբիա Կոլումբիա 1 (2003)
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավային Աֆրիկա 1 (2009)

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնություն Խաղացող Գոլեր
1992 Արգենտինա Գաբրիել Բատիստուտա 2
1995 Մեքսիկա Լուիս Գարսիա 3
1997 Բրազիլիա Ռոմարիո 7
1999 Բրազիլիա Ռոնալդինյո 6
2001 Ֆրանսիա Ռոբերտ Պիրես 2
2003 Ֆրանսիա Թիերի Անրի 4
2005 Բրազիլիա Ադրիանո 5
2009 Բրազիլիա Լուիս Ֆաբիանո 5
2013 Իսպանիա Ֆերնանդո Տորրես 5
2017 Գերմանիա Տիմո Վերներ 3

Լավագույն դարպասապահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնություն Խաղացող
2005 Մեքսիկա Օսվալդո Սանչես
2009 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թիմ Հովարդ
2013 Բրազիլիա Ժուլիո Սեզար
2017 Չիլի Կլաուդիո Բրավո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «FIFA strips Qatar of Confederations Cup»։ CBC Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-08-04 
  2. FIFA.com (2015-02-24)։ «Late-November/late-December proposed for the 2022 FIFA World Cup»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-08-04 
  3. FIFA.com։ «FIFA Confederations Cup archive - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-08-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]