Ալեքսեյ Դենշին
Ալեքսեյ Դենշին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1893 |
Ծննդավայր | Կիրով, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1948 (55 տարեկան) |
Մահվան վայր | Կիրով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1915) և Վխուտեմաս |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Ալեքսեյ Իվանովիչ Դենիշին (ռուս.՝ Алексей Иванович Деньшин, սեպտեմբերի 26, 1893, Կիրով, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1948, Կիրով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ, գեղանկարչ-բնանկարիչ, մանկավարժ, պահպանել է դիմկովյան արհեստը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1893 թվականի սեպտեմբերի 26-ին Վյատկա քաղաքում, գավառական զեմստվոյի ծառայողի ընտանիքում։ 1901-1912 թվականներին սովորել է Ալեքսանդրովյան ռեալական ուսումնարանում։ Բնանկարիչ դառնալու ընտրությունը կատարել է տեղացի նկարիչներ Նիկոլայ Խոխրյակովի, Միխայել Դեմիդովի, Ա. Ա. Ռեպինի, Ալեքսեյ Իսուպովի ազդեցության ներքո։
1913-1915 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, այնպիսի հանրահայտ վարպետների մոտ, ինչպիսիք են Նիկոլայ Կասատկինը, Աբրամ Արխիպովը, Ապոլինարի Վասնեցովը, Ս. Վ. Մալյուտինը։ 1919 թվականին սովորել է Բարձրագույն պետական գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցների Իլյա Մաշկովի արվեստանոցում։ Նկարչի վրա զգալի ազդեցություն են ունեցել նաև Արկադի Ռիլովի ստեղծագործությունները։
Համարվում է Վյատկայի գեղարվեստա-պատմական թանգարանի հիմնադիրներից մեկը (1910)[1]։
1913-1914 թվականներին նկարել է էտյուդներ Կուկարկայում, Վյատկայում և Մոսկվայում։
1915 թվականին դարձել է Մոսկվայի արվեստասերների ընկերության մրցույթի դափնեկիր։ Դենշինի «Շուկան գավառում» ստեղծագործությունն արժանացել է Ն. Ս. Մազուրինի անվան առաջին մրցանակի ժանրային ստեղծագործության համար։ 1919-1923 թվականներին նկարիչը ղեկավարել է Վյատկայի գեղարվեստա-արդյունաբերական արվեստանոցի խաղալիքների բաժինը։
Հետագա տարիներին բնակվել է Մոսկվայում և Լենինգրադում, բայց մշտապես վերադարձել է Վյատկա։ 1920-1930-ական թվականներին եղել է Վյատկայի նահանգային ժողովրդական կրթության բաժնի արվեստի բաժնի վարիչ, Կերպարվեստի աշխատողների Վյատկայի կոոպերատիվ ընկերակցությանը կից «Վյատկյան նկարիչ» (1934 թվականի դեկտեմբերից՝ «Կիրովյան նկարիչ»[2]) արվեստանոցի դիմկովյան խաղալիքների արտադրամասի կազմակերպիչ և վարիչ։ Մեծ աշխատանք և ժամանակ է հատկացրել կերպարվեստի պրոպագանդմանը և ժողովրդական գեղարվեստական արհեստների վերականգնմանը։ Դիմկովյան խաղալիքների ներկայացման և պրոպագանդման գործում նրա ակտիվ և անձնուրաց գործունեության շնորհիվ հնարավոր է եղել պահպանել հնագույն վյատկյան արհեստը։
1939-1940 թվականներին ղեկավարել է դիմկովյան խաղալիքների արհեստավոր կանանց բրիգադը Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում Կիրովի մարզային տաղավարի ձևավորման ընթացքում։ «Կիրովյան նկարիչ» ընկերակցությանը կից կազմակերպել է դիմկովյան խաղալիքների արտադրամաս (1940)։ Հիմք է դրել դիմկովյան խաղալիքների հավաքածուներին Ռուսական պետական թանգարանում և Զագորսկի խաղալիքների թանգարանում[1]։ Նրան հաջողվել է վերականգնել այդ արհեստը և համոզել մի քանի հին արհեստավորների չհրաժարվել այդ արհեստից։ Դենշինի կինը՝ Է. Ի. Կոսս-Դենշինան[3] նույնպես զբաղվել է կավե խաղալիքների պատրաստմամբ։ Ալեքսեյ Իվանովիչի ջանքերի շնորհիվ դիմկովյան խաղալիքը հայտնի է դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում՝ Նյու Յորքում և Փարիզում, որտեղ այդ խաղալիքների հավաքածուն մասնակցել է Համաշխարհային ցուցահանդեսների[4]։
Դենշինն աշխատել է նաև որպես թատերական նկարիչ, ձևավորել է ներկայացումներ Վյատկայի թատրոններում և դեկորացիաներ պատրաստել տարբեր ներկայացումների համար[5]։ Բայց նա իր հիմնական հակումն է համարել բնանկարը։ Նկարիչն օգտագործել է բոլոր հնարավորությունները գեղանկարչական կտավների վրա աշխատելու համար։ Նրա գեղարվեստական ժառանգությունը ներառում է ուրվանկարներ և էտյուդներ, որոնք արտացոլում էին նրա տպավորությունները Պավլովսկ և Զագորսկ, Սվերդլովսկ և Նիժնի Տագիլ, Ղրիմ և Վյատկա, Կամա, Վոլգա գետերի ափերով կատարած ճանապարհորդություններից։
Դենշինը մահացել է Կիրովում, 1948 թվականի դեկտեմբերի 30-ին։ Թաղված է Ստարոմակարևսկի գերեզմանատանը[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյատկայում երկու անգամ անցկացվել են Դենշինի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսներ, որտեղ ներկայացվել են տասնյակ նկարներ և հարյուրավոր էտյուդներ[6]։ Դենշինի աշխատանքները պահվում են մասնավոր հավաքածուներում, իսկ դրանց մեծ մասը ներկայացված է Կիրովի արվեստի թանգարանի ցուցադրություններում, այդ թվում «Շուկան գավառում» նկարը[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Дымковская игрушка
- ↑ Государственный архив Кировской области. Оп. 1, д. 1, л. 13.
- ↑ «Косс-Деньшина Екатерина Иосифовна» (ռուսերեն). Дымковская игрушка. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Массаров Р. «Алексей Иванович Деньшин» (ռուսերեն). ruskartina.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Так, им были созданы декорации к спектаклю А. Толстого «Смерть Ивана Грозного», проходившему в то время в областном драмтеатре, а также к спектаклю ТЮЗа «Василиса Прекрасная».
- ↑ «Вятский художник Алексей Иванович Деньшин (1893—1848)» (ռուսերեն). вятка.рф. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Проект «Выставка одной картины». Алексей Иванович Деньшин» (ռուսերեն). Вятский художественный музей имени В. М. и А. М. Васнецовых. 2013. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ ««Базар в провинции» : К 120-летию художника Алексея Деньшина» (ռուսերեն). Вятка-на-Сети. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арбат Ю. А. Весёлые «Дымки» // Добрым людям на загляденье. — М.: Детская литература, 1964. — 173 с.
- Энциклопедия земли Вятской / отв. В. Ситников. — ГИПП «Вятка», 2000. — Т. 10 : Ремёсла. — 593 с. — 11 500 экз. — ISBN 5-85271-041-5
- Сметанина М. Д. История вятского художественного образования. — Киров: «О-Кратное», 2014. — С. 25—49. — 192 с. — 300 экз. — ISBN 978-5-91402-176-1
- «Вятская глиняная игрушка в рисунках» (1917) ալբոմ,
- «Вятская глиняная игрушка. Куклы нарядные» (1919) ալբոմ,
- «Вятские старинные глиняные игрушки» (1926) ալբոմ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Южанина Т. (2013 թ․ նոյեմբերի 17). «Алексей Деньшин: художник, подвижник, хранитель» (ռուսերեն). Культурная среда : on-line газета. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- «Деньшин Алексей Иванович» (ռուսերեն). Дымковская игрушка. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.