Սերգիև Պոսադ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ռուս.՝ Сергиев Посад | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1337 թ. | ||||
Մակերես | 50 կմ² | ||||
ԲԾՄ | 210 մետր | ||||
Բնակչություն | ▼101 967 մարդ (2019)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 496 54 և 496 55 | ||||
Փոստային դասիչ | 141300–141315 | ||||
Պաշտոնական կայք | sergiev-posad.net(ռուս.) | ||||
| |||||
Սերգիև Պոսադ (ռուս.՝ Сергиев Посад), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայի մարզում։ Սերգիևո-Պոսադսկի շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Մոսկվա քաղաքի կենտրոնից շուրջ 70 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Յարոսլավլից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ 2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 106.007[2]: Քաղաքը զբոսաշրջային կարևոր կենտրոն է, ընդգրկված է Ռուսաստանի պատմական քաղաքներով անցնող «Ոսկե օղակ» երթուղում, ճանաչված է առաջին հերթին Սուրբ Երրորդության վանքով, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում[3]։ Այդ վանքը համարվում է Ռուսաստանի ուղղափառ քրիստոնեական կարևորագույն սրբավայրը, իսկ Սերգիև Պոսադ քաղաքն էլ՝ Ռուսաստանի հոգևոր մայրաքաղաքը։ Այդտեղ է գործում Մոսկովյան հոգևոր ակադեմիան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս Սերգիև Պոսադ քաղաքը կազմավորել է միջնադարում Սուրբ Երրորդության վանքի շուրջը եղած բնակավայրերի միավորմամբ։ Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու վարքը (կենսագրությունը) վկայում է, որ 1340-ական թվականներին Բարդուղիմեոս (ավազանի անունով՝ Սերգեյ) և Ստեֆան եղբայրները այստեղ մի փոքր եկեղեցի են կառուցել, որի շուրջը հետագայում կազմավորվել են վանքն ու կից բնակավայրը։ 1380 թվականին իշխան Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյն իր զորքով եկել է վանք՝ Կուլիկովոյի ճակատամարտից առաջ օրհնություն ստանալու։ Վանական Սերգեյը 1392 թվականին վախճանվել է, իր մահից 30 տարի անց (1422 թ.) դասվել սրբերի կարգը, և նրա շիրմի վրա կառուցվել է Սուրբ Երրորդության ճերմակաքար տաճարը։
1608-1610 թվականներին լեհ-լիտվական զորքերը շուրջ 16 ամիս պաշարել են վանքը։ Ռուսաստանի նշանավոր արքաներից Պետրոս Առաջինը հաճախ է այցելել այդ վանքը, իսկ Մոսկվայում ստրելեցների բարձրացրած ապստամբության ժամանակաշրջանում (1698 թ.) նաև թաքնվել է այդտեղ։ 1744 թվականին կայսրուհի Ելիզավետա Առաջինի հրամանով վանքին դափնեպսակակրի՝ լավրայի տիտղոս է շնորհվել։
Մինչև 1919 թվականը քաղաքը կրել է Սերգիև Պոսադ անվանումը, խորհրդային կառավարության որոշմամբ, աթեիստական նկատառումներով, նախ անվանվել Սերգիևսկ, այնուհետև՝ 1930 թվականին՝ ռուս հեղափոխական Զագորսկու պատվին՝ Զագորսկ։ 1991 թվականին վերականգնվել է պատմական անվանումը՝ Սերգիև Պոսադ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի գլխավոր արդյունաբերական ձեռնարկությունները երկուսն են՝
- ԶԼԿԶ (ЗЛКЗ - Загорский лакокрасочный завод) - ներկեր արտադրող կարևոր գործարան՝ հիմնադրված 1955 թ. [1]
- ЭМЗ Звезда (Էլեկտրամեխանիկական գործարան «Զվեզդա» - Электомеханический завод Звезда) - 1941 թվականին հիմնադրված ռազմական գործարան, որը մասնագիտացել է տեղեկատվական համակարգերի արտադրության բնագավառում [2] Archived 2007-09-04 at the Wayback Machine.
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրեյ Ռուբլյով - 14-րդ դարի նկարիչ, «Սուրբ Երրորդություն» սրբապատկերի հեղինակ
- Դանիիլ Չյոռնի - 14-րդ դարի նկարիչ, սրբապատկերների հեղինակ
- Պավել Ֆլորենսկի - աստվածաբան, փիլիսոփա, հետազոտող
- Վիկենտի Տրոֆիմով - նկարիչ
- Վլադիմիր Ֆավորսկի - նկարիչ, փայտափորագրող, գրաֆիկ
- Արիստարխ Լենտուլով - նկարիչ, ռուսական ավանգարդի ներկայացուցիչ
- Բորիս Կուստոդիև - նկարիչ
- Միխայիլ Նեստերով - նկարիչ
Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղարշապատ (Հայաստան, 2010 -ից)[4]
Սարով (Ռուսաստան, 2007 -ից)
Նոր Աֆոն (Աբխազիա, 2007 -ից)
Գնեզնո (Լեհաստան, 2007 -ից)
Սրեմսկի Կառլովցի (Սերբիա)
Սալդուս (Լատվիա)
Ֆուլդա (Գերմանիա, 1991 -ից)
Բարի (Իտալիա, 2010 -ից)
Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին Էվելին Բուլանժեն ստեղծել է տղամարդկանց համար նախատեսված օծանելիք, որն անվանել է «Զագորսկ»։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտամունքային 7 կառույց՝ ներառյալ Սուրբ Երրորդության տաճարը
- Մոսկովյան հոգևոր ակադեմիան
- Խաղալիքների թանգարանը
- Պատմա-գեղարվեստական թանգարան-պահուստարանը
- «Եկեղեցա-հնագիտական կաբինետ» անվանումը կրող թանգարանը
Սերգիև Պոսադը լուսանկարներում[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Սերգիև Պոսադը թռչնաթռիչքի բարձրությունից
-
Վանական համալիրի ընդհանուր տեսքը
-
Կենտրոնական փողոցը
-
Սբ. Երրորդության տաճարը
-
-
-
Համալիրի մուտքը
-
Սբ. Հոգու տաճարը (1476)
-
Զանգակատունը (1740-70)
-
Սեղանատունն ու Վերափոխման տաճարը
-
Վերափոխման մատուռը (XVII դարի վերջ)
-
Չեռնիգովյան եկեղեցին
-
Չեռնիգովյան եկեղեցու ներսը
-
Եղիա մարգարեի եկեղեցին
-
Խաղալիքների թանգարանը
-
Պողոս-Պետրոս եկեղեցին
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Токарева Т. Ю. Приходские Церкви Сергиева Посада — Сергиев Посад, 1997.
- Филимонов К. А. Черниговский скит: история архитектурного ансамбля.
- Балдин В. И. Загорск. — М., 1958.
- статьи: Нестеров Михаил Васильевич, Пришвин Михаил Михайлович, Сергий Радонежский, Розанов Василий Васильевич, Фаворский Владимир Андреевич, Флоренский Павел Александрович, Загорск. — БСЭ
- Мясников А. Л. Золотое кольцо. История городов. Подарочное издание. Александр ПРИНТ, 2000.
- Четырина Н. А. Сергиевский посад в конце XVIII — начале XIX вв.. — АИРО-XXI, Дмитрий Буланин, 2006.
- Егорова Л. А. Окрестности Москвы. — ОЛМА-ПРЕСС Образование, 2006.
- Глушкова В. Путешествие из Москвы в Ярославль. Москва — Сергиев Посад — Переславль-Залесский — Ростов Великий — Ярославль. М.: Вече, 2007.
- Сергиев Посад (музей-заповедник). Альбом. Авторы: О. И. Зарицкая, Т. Н. Манушина. С. В. Николаева. — М.: Изд-во «АРТ-РОДНИК», 1997.
- Шпанькова Т. Н. Прогулки по родоному городу. Сергиев Посад. Красюковка. — Сергиев Посад, 2007.
- «Возвращение к вере. Храмы Радонежского края». Фотоальбом. — Сергиев Посад: Ремарко, 2007. — 256 с., илл. Твердый прошитый переплет. Матовая ламинация обложки. Выборочный лак. Бумага мелованная матовая. Тираж 5000 экз.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.gks.ru/free_doc/doc_2019/bul_dr/mun_obr2019.rar
- ↑ ЧИСЛЕННОСТЬ ПОСТОЯННОГО НАСЕЛЕНИЯ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ ПО МУНИЦИПАЛЬНЫМ ОБРАЗОВАНИЯМ на 1 января 2015 года (komprimerad fil, .rar) Archived 2015-09-23 at the Wayback Machine. Invånarantal i Rysslands administrativa enheter 1 januari 2015. Läst 23 augusti 2015.
- ↑ (անգլերեն) Patrimoni dell'umanità - Monastero della Trinità di San Sergio URL consultato il 23-01-2008
- ↑ Էջմիածնի համայնքապետարան
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համայնքապետարանի պաշտոնական կայքէջը
- Քաղաքային խորհրդի պաշտոնական կայքէջը Archived 2017-12-20 at the Wayback Machine.
- Քաղաքի ճարտարապետական հուշարձանները «Храми Росії» կայքում
|