Արկադի Ռիլով
Արկադի Ռիլով ռուս.՝ Аркадий Рылов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 17 (29), 1870 |
Ծննդավայր | Q15378915?, Orlovsky Uyezd (Vyatka Governorate), Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 22, 1939[1][2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (1891) և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1897) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Arkady Rylov Վիքիպահեստում |
Արկադի Ալեքսանդրովիչ Ռիլով (ռուս.՝ Арка́дий Алекса́ндрович Рыло́в, 17 (29) հունվարի, 1870, Իստոբենսկ, Վյատկայի նահանգ, Ռուսական կայսրություն – 22 հունիսի, 1939, Լենինգրադ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, բնանկարիչ, գրաֆիկ և մանկավարժ:
«Միր իսկուստվա» միության, Ռուս նկարիչների միության, Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ, Լենինգրադի նկարիչների միության հիմնադիր-անդամ, Գեղարվեստի համառուսական ակադեմիայի Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արկադի Ռիլովը ծնվել է 1870 թվականի հունվարի 17-ին (նոր տոմարով՝ հունվարի 29) Ռուսաստանի Վյատկայի նահանգի Իստոբենսկ գյուղում: Դաստիարակվել է խորթ հոր ընտանիքում, որ նոտար էր (հարազատ հայրը եղել է հոգեկան հիվանդ):
Սովորել է Սանկտ Պետերբուրգում՝ Բարոն Ա. Շտիգլիցի տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանում (1888-1891) ու Կոնստանտին Կրիժիցկու մոտ: 1894-1897 թվականներին սովորել է Գեղարվեստի ակադեմիայում՝ Արխիպ Կուինջիի մոտ: Մասնակցել է «Միր իսկուստվա» միության և Ռուս նկարիչների միության ստեղծմանը: 1915 թվականին ստացել է գեղարվեստի ակադեմիկոսի կոչում:
Պետերբուրգի ծայրամասերում ու Ֆինլանդիայում Արկադի Ռիլովն ստեղծել է տասնյակ նկարներ ու էսքիզներ իրեն բնորոշ գունային գամմաներով: Դրանից բացի նա աշխատել է որպես նկարիչ-նկարազարդող ու գրել էսսեներ բնության մասին:
Արկադի Ռիլովը եղել է Արխիպ Կուինջիի անվան նկարիչների միության նախագահ:
1902 թվականից Արկադի Ռիլովը վարել է «կենդանիներ նկարելու դաս» Գեղարվեստի խրախուսման միությանը կից նկարչական դպրոցում[3], իսկ 1917 թվականից դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում (պրոֆեսոր 1918 թվականից): Համագործակցել է «Чиж» ամսագրի հետ:
Հեղափոխությունից հետո Արկադի Ռիլովը շարունակել է ակտիվորեն զբաղվել ստեղծագործական ու մանկավարժական գործունեությամբ: Ալեքսեյ Ֆեոդորով-Դավիդովը Ռիլովին կոչել է «խորհրդային ականավոր բնանկարիչ», իսկ նրա «Երկնագույն լայնարձակությունում» (ռուս.՝ «В голубом просторе», 1918, Տրետյակովյան պատկերասրահ) նկարը դասել է այն ստեղծագործությունների շարքում, «որոնցով ընդունված է սովորաբար սկսել խորհրդային գեղանկարչության պատմությունը»[4]: 1932 թվականին Սովետական նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության ստեղծումից հետո Արկադի Ռիլովը մասնակցել է նրա խոշորագույն ցուցահանդեսներին՝ սկսած Լենինգրադի նկարիչների առաջին՝ 1935 թվականի ցուցահանդեսից[5]: Նրա աշխատանքները շատ դեպքերում որոշել են 1920-1930-ական թվականների Լենինգրադի բնանկարային գեղանկարչության բնույթը[6]:
Որպես Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր՝ Արկադի Ռիլովը մեծ ներդրում է ունեցել նկարիչների նոր սերնդի նախապատրաստման գործում՝ ուղղակի կամ անուղղակի ազդեցություն գործելով խորհրդային բնանկարային գեղանկարչության զարգացման վրա հետագա տասնամյակներում: Նրա աշակերտների թվում են եղել այդ ժանրի այնպիսի հայտնի վարպետներ, ինչպիսիք են Ալեքսեյ Գրիցայը, Բորիս Շչերբակովը, Նիկոլայ Տիմկովը: Նկարիչ Նիկոլայ Գալախովը, ով Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում սովորել ու ստեղծագործել է հետպատերազմյան տարիներին, Արկադի Ռիլովին համարում է իր «ուսուցիչն» ու «սիրելի նկարիչը»[7][8]:
Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միխայիլ Կոզել (1911-1993)
- Անդրեյ Լեկարենկո (1895-1978)
- Վլադիմիր Մալագիս (1902-1974)
- Սամուիլ Նևելշտեյն (1903-1983)
- Իոսիֆ Սերեբրյանի (1907-1979)
- Նիկոլայ Տիմկով (1912-1993)
- Եվգենի Չարուշին (1901-1965)
- Գրիգորի Շեգալ (1889-1956)
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկնագույն ընդարձակությունում, 1918, կտավ, յուղաներկ, 109×152 սմ, Տրետյակովյան պատկերասրահ
Արկադի Ռիլովի աշխատանքներից առավել հայտնի են «Կանաչ աղմուկ» (ռուս.՝ «Зелёный шум», 1904)[9] և «Երկնագույն լայնարձակությունում» (ռուս.՝ «В голубом просторе», 1918)[10] նկարները: Նրա մյուս աշխատանքներից են՝
- «Քամին ծառերի մեջ» (ռուս.՝ «Ветер в деревьях», Տրետյակովյան պատկերասրահ)
- «Կանաչ ժանյակներ» (ռուս.՝ «Зелёные кружева», Տրետյակովյան պատկերասրահ)
- «Վ. Ի. Լենինը Ռազլիվում 1917 թվականին» (ռուս.՝ «В. И. Ленин в Разливе в 1917 году», 1934, Ռուսական թանգարան)
- «Նոյեմբեր» (1937)
- «Ամառային օր»
- «Ամառային բնանկար»
- «Խոտհունձ»
- «Ծաղկած մարգագետին»
- «Տնակ կարմիր տանիքով»
- «Դաշտային արոսի» (1922, Ռուսական պետական թանգարան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Рылов Аркадий Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Arkadi Aleksandrovich Rylov
- ↑ Дом художников на Большой Морской. Автор—составитель Ю. М. Иваненко. СПб, 2011. С. 21.
- ↑ Фёдоров-Давыдов, А. А. Русское и советское искусство. Статьи и очерки. М.: Искусство, 1975. С. 500—501.
- ↑ Каталог первой выставки ленинградских художников. Л.: ГРМ, 1935.
- ↑ Живопись первой половины ХХ века (Н—Р) / Альманах. Вып. 404. СПб.: Palace Editions, 2013. С.243—254.
- ↑ Галахов, Н. Н. Это Родина моя. СПб: Арт-Центр, 2009. С. 26.
- ↑ А. Васильева. Ода величественной красоте Русского Севера. Николай Галахов / Современный художник, 2014, № 2. С. 70.
- ↑ Зелёный шум
- ↑ В голубом просторе
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фёдоров-Давыдов, А. А. Пейзаж в русской живописи XIX — начала ХХ века // Искусство. 1957, № 1.
- Фёдоров-Давыдов, А. А. Картина А. Рылова «В голубом просторе» // Искусство. 1957, № 8.
- Фёдоров-Давыдов А. А. А. А. Рылов. — М.: Сов. художник, 1959. — 220 с.
- Фёдоров-Давыдов, А. А. Русское и советское искусство. Статьи и очерки. М.: Искусство, 1975.
- Дом художников на Большой Морской. Автор—составитель Ю. М. Иваненко. СПб, 2011.
- Живопись первой половины ХХ века (Н—Р) / Альманах. Вып. 404. СПб.: Palace Editions, 2013.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 29 ծնունդներ
- 1870 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 22 մահեր
- 1939 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Ռուս բնանկարիչներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Սիմվոլիստ նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ