Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Ленінградскае вышэйшае мастацка-прамысловае вучылішча імя В. Мухінай, Ленинградское высшее художественно-промышленное училище имени В. И. Мухиной, Санкт-Петербургская государственная художественно-промышленная академия և Санкт-Петербургская художественно-промышленная академия имени А. Л. Штиглица
Art and Industry Academy SPB 02.jpg
Տեսակհամալսարան և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված էհունվարի 9 (21), 1876
Անվանված էAlexander von Stieglitz?
ԵրկիրՌուսաստան
ՏեղագրությունԼենինգրադ
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքghpa.ru
Կոորդինատներ: 59°56′36.960000100013″ հս․ լ. 30°20′26.880000100006″ ավ. ե. / 59.94360000002777866° հս․. լ. 30.34080000002778021° ավ. ե. / 59.94360000002777866; 30.34080000002778021
Art and Industry Academy Stieglitz Վիքիպահեստում

Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (ռուս.՝ Санкт-Петербургская художественно-промышленная академия имени А. Л. Штиглица), ռուսական ամենահեղինակավոր համալսարաններից մեկը, որը մասնագետներ է պատրաստում կերպարվեստի, դեկորատիվ արվեստի և դիզայնի բնագավառներում: Հիմնադրվել է 1876 թվականին բարոն Ալեքսանդր Շտիգլիցի միջոցներով:

Ակադեմիայի հիմնական մասնաշենքը գտնվում է այս հաստատության առաջին տնօրեն ճարտարապետ Մաքսիմիլան Մեսմահերի նախագծած շենքում:

1953-1994 թվականներին ակադեմիան կոչվել է Մ. Ի. Մուխինայի անվան Լենինգրադի բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան[1]: Այդ է պատճառը, որ ԶԼՄ-ներն այն հաճախ անվանում են «Մուխինայի ուսումնարան» կամ, պարզապես, «Муха»[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական նկարչության դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1876 թվականին Ալեքսանդր II-ի հրամանագրով բանկիր և գործարար բարոն Ալեքսանդր ֆոն Շտիգլիցի (1814-1884) միջոցներով հիմնադրվել է տեխնիկական նկարչության կենտրոնական դպրոցը:
  • Դպրոցը գոյություն է ունեցել Շտիգլիցի 1884 թվականի նվիրատվությունների հաշվին (մոտ 7 միլիոն ռուբլի) և պատրաստել է արդյունաբերության բնագավառի դեկորատիվ կիրառական արվեստի նկարիչներ, ինչպես նաև միջնակարգ գեղարվեստաարդյունաբերական դպրոցների համար գեղանկարչության և գծանկարի ուսուցիչներ:
  • 1898 թվականի հունվարին թատերական, գեղարվեստական գործիչ Սերգեյ Դյագիլևը կազմակերպել է ռուս եւ Ֆինլանդացի նկարիչների ցուցահանդես, որին մասնակցել են Ալեքսանդր Բենուան, Միխայիլ Վրուբելը, Ակսելի Գալլեն-Կալլելան և ուրիշներ:
  • Դպրոցը կենտրոնական է կոչվել Նառվայում, Սարատովում և Յարոսլավլում մասնաճյուղերի ստեղծվելուց հետո: 1879-1896 թվականներին առաջին տնօրենն է եղել ճարտարապետ Մաքսիմիլան Մեսմահերը:
  • 1892 թվականին դպրոցում սովորել է 200 հոգի, գործել են ընդհանուր գեղարվեստական, դեկորատիվ նկարչության և փորագրության, մայոլիկա, դրամահատման, փայտի փորագրության բաժիններ:
  • Դպրոցում դասավանդել են Ալեքսեյ Կիվշենկոն, Միխայիլ Կլոդտը, Ալեքսանդր Մատվեևը, Վասիլի Մատեն, Ալեքսանդր ֆոն Գոգենը, Նիկոլայ Կոշելևը, Արկադի Ռիլովը:

Պետական գեղարվեստաարդյունաբերական արվեստանոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1917 թվականի հոկտեմբերից հետո ուսումնարանը մի քանի անգամ ենթարկվել է կառուցվածքային վերափոխումների: 1918 թվականին անվանվել է Պետական գեղարվեստաարդյունաբերական արվեստանոցներ: 1918-1922 թվականներին հաստատությունը ղեկավարել է խորհրդային գրաֆիկ-նկարիչ Նիկոլայ Տիրսան[3]:
  • 1922 թվականին ուսումնական հաստատությունը թանգարանի (հիմնադրել է ճարտարապետ Մաքսիմիլան Մեմահերը 1895 թվականին) և գրադարանի հետ ներառվել է Լենինգրադի գեղարվեստատեխնիկական ինստիտուտի (ՎԽՈՒՏԵԻՆ) կազմի մեջ:
  • 1924 թվականին Պետական գեղարվեստաարդյունաբերական արվեստանոցները դադարել են գոյություն ունենալ որպես անկախ ուսումնական հաստատություններ:

Մուխինայի անվան ԼՎԽՊՈՒ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի գլխավոր մասնաշենքը Սոլյանոյ նրբանքում
  • 1945 թվականին կառավարության որոշմամբ ուսումնարանը վերակազմավորվում է որպես բազմապրոֆիլ միջնակարգ մասնագիտացված կրթական հաստատություն, որը պատրաստում է մասնագետներ մոնումենտալ, դեկորատիվ, արդյունաբերական և վերականգնման արվեստի բնագավառներում
  • 1948 թվականին հաստատությունը դարձել է ԲՈՒՀ՝ Գեղարվեստաարդյունաբերական բարձրագույն հաստատություն, որտեղ միջնակարգ կրթությամբ մասնագետներ են պատրաստում (այսպես կոչված «վարպետների բաժին»):
  • 1953 թվականին կառավարության որոշմամբ Լենինգրադի բարձրագույն արդյունաբերական դպրոցն անվանվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, քանդակագործ Վերա Մուխինայի անունով, ԽՍՀՄ-ում մոնումենտալ և դեկորատիվ արվեստի բնագավառում հսկայական ներդրման համար:

Գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Մուխինայի անվան ԼՎԽՊՈՒ-ն վերակազմավորվել է Սանկտ Պետերբուրգի պետական գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի:

2006 թվականի դեկտեմբերի 27-ից ակադեմիան կոչվում է Ալեքսանդր Շտիգլիցի անունով[4][5]:

ԲՈՒՀ-ն ունի 1500 ուսանող և 220 մանկավարժ:

Ֆակուլտետներ

  • Մոնումենտալ կիրառական արվեստ
  • Դիզայն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]