Վյատկա (գետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վյատկա (այլ կիրառումներ)
Վյատկա (ռուս.՝ Вятка), գետ Ռուսաստանում (Ուդմուրտիա, Կիրովի մարզ, Թաթարստան)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյատկա գետը սկիզբ է առնում Վերխնեկամենսկի բարձրավայրից և թափվում է Կամա։ Գետը պատկանում է Կասպից ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 240 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Սլոբոդսկոյ, Կիրովո-Չեպեցկ, Կիրով, Օռլով, Կոտելնիչ, Սովետսկ, ՎյատսկիեՊոլյանի, Սոսնովկա, Օմուտնինսկ, Կիրս, Նոլինսկ, Ուրժում, Մալմիժ։
Հիդրոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյատկա գետի երկարությունը կազմում է 1314 կմ, ավազանի մակերեսը՝ 129000 կմ² է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 890 մ³։
Վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյատկա գետի վտակներն են աջից՝ Բելայա, Կոբրա, Լետկա, Վելիկայա, Մոլոմա, Պիժմա, Շոշմա, ձախից՝ Չեպցա, Բիստրիցա, Վոյա, Կիլմեզ գետերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Малома (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1906. — Т. доп. II. — С. 132.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյատկա (գետ)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 480)։ |