Ամստերդամի քաղաքային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամստերդամի քաղաքային թանգարան
Stedelijk1.jpg
Տեսակ պատկերասրահ
Երկիր Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Վայր Ամստերդամ
Ղեկավարության նստավայր Ամստերդամ
Հասցե 1071 DJ
Հիմնադրված է 1874[1]
Այցելուներ 700 000 և 724 257[2]
Տնօրեն Բեատրիք Ռուֆ
Կոորդինատներ: 52°21′28.01″ հս․ լ. 4°52′46.99″ ավ. ե. / 52.3577806° հս․. լ. 4.8797194° ավ. ե. / 52.3577806; 4.8797194
Կայք stedelijk.nl

Ամստերդամի քաղաքային թանգարան (Նիդերլանդերեն արտասանություն` [ˈsteːdələk myˈzeːjɵm ˌɑmstərˈdɑm], հոլ.՝ Stedelijk Museum Amsterdam, խոսակցական լեզվում հայտնի է որպես Stedelijk), Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում գտնվող մոդեռն և ժամանակակից արվեստի թանգարան[3][4]: Թանգարանը տեղակայված է 19-րդ դարի շենքում, որը նախագծել է Ադրիան Ուիլեմ Ուեսմանը, 21-րդ դարում շենքի ներկայիս մուտքի ավելացված հատվածի նախագծողը հոլանդական Benthem Crouwel Architekten ճարտարապետական ընկերությունն է: Թանգարանը գտնվում է Ամստերդամի թանգարանային հրապարակում[5] Վան Գոգի թանգարանի, Ամստերդամի պետական թանգարանի և Կոնսերտգեբաուի հարակից տարածքում[6]:

Թանգարանի հավաքածուն ներառում է վաղ 20-րդ դարից մինչև 21-րդ դար ժամանակակից արվեստի և դիզայնի նմուշներ: Ներկայացված են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են՝ Վինսենթ վան Գոգը, Վասիլի Կանդինսկին, Էռնստ Լյուդվիգ Կիխները, Մարկ Շագալը, Անրի Մատիսը, Ջեքսոն Պոլլոքը, Կառել Ապպելը, Էնդի Ուորհոլը, Վիլեմ դե Կունինգը, Մառլեն Դյուման, Լուչո Ֆոնտանան, Գիլբերտ Պրոշը և Ջորջ Պասմորը[4]:

2015 թվականին թանգարանն ունեցել է 675000 այցելու:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամստերդամի քաղաքային թանգարանի հին շենքը բացվել է 1895 թվականին

Ամստերդամի քաղաքային թանգարանը բացվել է 1895 թվականի սեպտեմբերի 14-ին տեղական մարմինների և մասնավոր անհատների նախաձեռնությամբ: Հոլանդական նեո-ռենեսանս: Շինարարությունը ֆինանսավորել է 1890 թվականին Սոֆիա Ադրիանա դե Բրյուին[7]: Մասնավորապես, այն կառուցել է 1874 թվականին ստեղծված Vereeniging tot het Vormen van een Verzameling van Hedendaagsche Kunst-ը (VVHK, ժամանակակից արվեստի հանրային հավաքածուի ձևավորման ընկերություն)՝ ներառելու Բրյուի արվեստի և անտիկ իրերի հավաքածուն, որը զգալի գումարի հետ միասին նա նվիրաբերել էր քաղաքին[8]: Շինարարական գործընթացներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Վան Իգեն ընտանիքը՝ նվիրաբերելով նաև Քրիստիան Պիտեր վան Իգենի հավաքածուից նկարներ: Թանգարանի շենքը կառուցվել է 1891-1895 թվականներին՝ Paulus Potterstraat-ում Ամստերդամի պետական թանգարանից կարճ հեռավորության վրա[7]: Թանգարանի ինքնատիպ հավաքածուն ներառում է Ամստերդամի ռազմարվեստի նմուշներ, ասիական արվեստ, նմուշներ Ժամանակագրության թանգարանից և Բժշկական դեղագործական թանգարանից:

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին Կոռնելի Բաարդը նշանակվեց թանգարանի համադրող, 1920 թվականին՝ թանգարանի տնօրեն: Որպես համադրող նրա գործունեության ընթացքում տեղական իշխանությունը սկսեց կառուցել իր սեփական ժամանակակից արվեստի հավաքածուն: Նիդերլանդներում ճգնաժամը հանգեցրեց քաղաքային կրճատումների, և 1930-ականներին իշխանություններն իրականացրեցին քաղաքականության վերանայում: 1932 թվականին ստեղծվեց գնումների կոմիտե, որտեղ ընդգրկված էին երկու VVHK անդամ և երկու տեղական իշխանության ներկայացուցիչ: Այս չորս գործիչները վերահսկում էին թանգարանի համար արվեստի բոլոր գնումները, մասնավորապես Հաագայի և Ամստերդամի իմպրեսիոնիզմի և միջազգային ժամանակակիցների աշխատանքները[7]:

Թանգարանը սկսեց ակտիվորեն արվեստի նմուշներ ձեռք բերել 1930 թվականից: 1933 թվականին թանգարանի հավաքածուն համալրվեց M.B.B. Nijkerk's գրքերի հավաքածուով, որը հետագայում ընդլայնվեց՝ ներառելով գեղագիտական գրքեր և տպագրություն: Կիրառական արվեստի թանգարանը բացվել է 1934 թվականի դեկտեմբերի 15-ին արևմտյան թևի առաջին հարկում: Այս հավաքածուն ներառում էր կահույք, ապակե, խեցեղեն, գրաֆիկական դիզայն և պաստառներ, տեքստիլ, փոքր քանդակներ և դիմակներ, բատիկա, մետաղե կառուցվածքներ, հոլանդական շեշտադրմամբ ապակե վիտրաժներ[7]:

1936 թվականին Դեյվիդ Ռոելը, ով նախկինում աշխատել էր Ամստերդամի պետական թանգարանում և VVHK քարտուղարն էր, ստանձնեց թանգարանի տնօրենի պաշտոնը: 1938 թվականի հունվարին Ռոելը թանգարանի նոր համադրող նշանակեց Վիլեմ Սենդբերգին, ով թանգարանի տնօրեն դարձավ 1945 թվականին: 1962 թվականին VVHK հանձնեց իր հավաքածուի հիմնական մասը՝ ներառյալ Գեորգ Հենդրիկ Բրեյտների, Պոլ Սեզանի, Ժան Բատիստ Կամիլ Կորոյի, Գյուստավ Կուրբեի, Վինսենթ վան Գոգի և Յան Բարտոլդ Յոնգկինդի աշխատանքները[7]:

Սենդբերգի ղեկավարման տարիներին թանգարանում բացվեց կիրառական արվեստի բաժին (1945) և գծանկարների բաժին (1954): 1950 թվականի սկզբում թանգարանը սկսեց ներկայացնել ժամանակակից երաժշտություն և ֆիլմեր: Թանգարանի կից թևը կառուցվեց 1954 թվականին՝ տեղավորելու փորձառական արվեստի նմուշները: 1956 թվականին թանգարանում ստեղծվեցին ընթերցասրահ, տպագրության սենյակ, թանգարանի ռեստորանը և այգին, ֆիլմերի ցուցադրության և երաժշտական կատարումների համար նոր սրահ[7]: 1958 թվականին թանգարանը ձեռք բերեց ռուս նկարիչ Կազիմիր Մալևիչի աշխատանքներից: Նույն տարում Սենդբերգը թանգարանի հավաքածուն համալրեց լուսանկարներով և թանգարանը դարձավ ժամանակակից արվեստի առաջին արևմտյան թանգարանը, որը սկսեց լուսանկարներ հավաքել: Հավաքածուն ներառում է և՛ հոլանդական, և՛ միջազգային ավանգարդ լուսանկարիչների հետպատերազմյան ժամանակահատվածի գործեր (ինչպիսիք են օրինակ Էրվին Բլումենֆելդը, Լասլո Մոհոլ Նադը, Ման Ռեյը), հետպատերազմյան շրջանի հոլանդացի լուսանկարիչների գործեր (Եվա Բեսնյո, Էդ վան դեր Էլսկեն, Կաս Ուրթույս), նկարիչների դիմանկարներ, ֆոտոլրագրական նյութեր, գեղանկարչական լուսանկարչություն[7]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամստերդամի քաղաքային և պատմության թանգարանների հավաքածուն տեղափոխվեց Սանտպորտի մոտակայքում գտնվող բունկեր: Թանգարանի աշխատակիցները հերթով հսկողություն էին սահմանում: Սենդբերգին հաջողվում էր խուսափել կալանքից. 1943 թվականին գերմանական մի խումբ ուղարկվեց նրան ձերբակալելու, սակայն նա կարողացավ փախչել հեծանվով: Չնայած պատերազմական ցնցումներին՝ թանգարանը շարունակում էր ցուցահանդեսներ անցկացնել[7]:

1940-ական թվականների վերջին 1950-ական թվականներին թանգարանի հավաքածուն համալրվեց Էռնստ Լյուդվիգ Կիրխների և Անրի Մատիսի ստեղծագործություններով: Այս ընթացքում թանգարանը նաև ձեռք բերեց Դե ստիլ և ռուսական կոնստրուկտիվիզմ ու բաուհաուզ շարժումների գործեր:

Լսողական սարքերի միջոցով ուղեցույցի կինոխրոնիկա, 1952

1963-1985 թվականներին թանգարանը ղեկավարել է Էդի դե Ուայդը: Նա սկսեց ձեռք բերել թանգարանի առաջին ամերիկյան ժամանակակից արվեստի հավաքածուն: Նրա ղեկավարությամբ 1971 թվականին թանգարանի սոցիալական և կրթական գործառույթների շուրջը ծագած բանավեճերը հանգեցրին հաղորդակցման բաժնի ստեղծմանը[7]: 1970-ականների սկզբին թանգարանը ձեռք բերեց եվրոպացի արվեստագետների իր առաջին վիդեո արտը, այդ թվում Դիբե և Գիլբերտ և Ջորջ: Ներկայում թանգարանն ունի շուրջ 900 վիդեո արտ և ինստալյացիոն աշխատանքներ՝ այդ թվում Նամ Ջուն Պայկի, Բիլ Վիոլայի և Բրյուս Նաումանի աշխատանքներից: 1970-ականների կեսերից, երբ վերջին ժամանակահատվածի սենյակները փակվեցին, թանգարանը դարձավ բացառապես ժամանակակից արվեստի թանգարան[9]:

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին թանգարանի ուկրաինական, ռուսական և խորհրդային արվեստի հավաքածուն հարստացավ Կազիմիր Մալևիչի գծանկարներով, Նիկոլայ Խարջիևի մշակութային կենտրոնի ռուս ավանգարդիստ նկարիչների ստեղծագործություններով:

Post CS շենք՝ Ամստերդամի քաղաքային թանգարանի ժամանակավոր հանգրվան

2003 թվականի վերջում Adriaan Willem Weissman շենքը հրշեջ վարչության պնդմամբ փակվեց և սկսվեցին վերանորոգման աշխատանքները: Թանգարանը ժամանակավոր տեղավորվեց Post CS շենքում և այնտեղ մնաց 4,5 տարի[5]: 2005 թվականին թանգարանը սկսեց համագործակցել Broere բարեգործական հիմնադրամի հետ. Monique Zajfen հավաքածուի շնորհիվ թանգարանը ձեռք բերեց ժամանակակից եվրոպական արվեստի գործեր: 2006 թվականին «Քաղաքի քարտեզավորում» ցուցահանդեսային համատեքստում կազմակերպվեցին քննարկումներ և դասախոսություններ, որոնք բացահայտեցին արվեստագետների կապը քաղաքի հետ: Ստեղծվեց «Docking Station» վայրը, որտեղ նոր ի հայտ եկող նկարիչները ներկայացնում են իրենց աշխատանքները: 2008 թվականին Էնդի Ուորհոլի վիդեո աշխատանքին նվիրված «Other voices, other rooms» ցուցահանդեսն ունեցավ 600000 այցելու:

2006 թվականին քաղաքային խորհուրդը սեփականաշնորհեց թանգարանը, և այն դարձավ ավելի գործնական ձեռնարկություն, որը վարձակալում է թանգարանի շենքը քաղաքից և խորհրդի անունից կազմակերպում ցուցահանդեսներ, ղեկավարում, պահպանում, ավելացնում թանգարանի հավաքածուն[7]:

2008 թվականից թանգարանում սկսվեց մեծ շինարարություն: Թանգարանը սկսեց «Թանգարանը գնում է քաղաք» նախագիծը՝ Ամստերդամ քաղաքի շրջանակներում պահպանելու տեսողական ներկայությունը, մինչ շենքը վերանորոգվում էր: Նախագիծը շարունակվեց մինչև 2009 թվականի երկրորդ կես և Ամստերդամի տարբեր վայրերում կազմակերպեց մի շարք սեմինարներ, դասախոսություններ, շնորհանդեսներ:

2010 թվականի օգոստոսից մինչև 2011 թվականի հունվար թանգարանը դեռևս անավարտ շենքում իր դռները բացեց «Ամստերդամի ժամանակավոր թանգարան» յուրօրինակ ծրագրով, հետագայում շարունակելով այս ծրագիրը[10]: «Ամստերդամի ժամանակավոր թանգարան 2» ծրագիրը բացվեց 2011 թվականի մարտին՝ ուշադրության կենտրոնում ունենալով ժամանակակից արվեստն ու դիզայնը, որի ընթացքում ներկայացվեցին Պիտ Մոնդրիանի, Կազիմիր Մալևիչի, Չարլի Տուրոպի, Անրի Մատիսի, Դոնաալդ Ջադի, Ուիլեմ դե Կունինգի, Իվ Քլեյնի և Բրյուս Նաումանի աշխատանքները: «Ամստերդամի ժամանակավոր թանգարան 3»-ը սկսվեց 2011 թվականի հոկտեմբերին՝ ամբողջ Ամստերդամում ներկայացնելով ցուցահանդեսներ, շնորհանդեսներ[11]:

Հանրության համար թանգարանը վերաբացվեց 2012 թվականի սեպտեմբերի 23-ին[12]: Վերաբացումից հետո առաջին ամսում թանգարանն ունեցավ շուրջ 95000 այցելու[13]:

Վանդալիզմ և գողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Սեզանի «Նատյուրմորտ շշերով և խնձորներով» նկարը գողացել են 1988 թվականին

1986 թվականի մարտի 21-ին Ժերար Յան վան Բլեդերենը փսիխոզի ժամանակ դանակով կտրել է Բարտեն Նյումանի «Ով է վախենում կարմիրից, դեղինից և կապույտից» III (1967) կտավը: Նա դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման և երկու տարի փորձաշրջանի, ինչպես նաև նրան երեք տարի ժամկետով արգելվել է թանգարան այցելել: 1997 թվականի նոյեմբերի 21-ին վան Բլեդերենը կտրել է Բարտեն Նյումանի «Կաֆեդրա» (1951) կտավը: Դատարանը նրան անմեղսունակ է ճանաչել, չի դատապարտվել, սակայն նրան մշտապես արգելվել է թանգարան այցելել[14]:

1988 թվականի մայիսի 20-ին թանգարանում տեղի է ունեցել առաջին և միակ գողությունը: Երեք կտավներ՝ Վան Գոգի «Մեխակներով ծաղկաման» (1886), Յան Բարտոլդ Յոնդկինդի «Փողոց Նևերում» (1874) և Պոլ Սեզանի «Նատյուրմորտ շշերով և խնձորներով» կտավները ընդմիջման ժամանակ գողացել են: 1988 թվականի մայիսի 31-ին որպես գնորդներ ներկայացած ոստիկաններին հաջողվել է նկարներն անվնաս վերադարձնել: Գողը ձերբակալվել և դատապարտվել է[15][16]:

2011 թվականի մայիսի 15-ին ազգային մրցաշարում Այաքս ֆուտբոլային ակումբի հաղթանակը տոնվել է Ամստերդամի թանգարանային հրապարակում: Տոնակատարության ժամանակ երկրպագուները վնասել են Benthem Crouwel հատվածի առաստաղը և ապակե վահանակները՝ պատճառելով 400000 եվրոյի վնաս[17] և 2012 թվականի հերթական հաղթանակի տոնակատարության համար վայրը տեղափոխել են Ամստերդամ Արենա[18]: Չնայած այս ամենին, Ամստերդամի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ Թանգարանային հրապարակը կարող է օգտագործվել խոշոր իրադարձությունների համար[19]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

La Berceuse (1889), Վինսենթ վան Գոգ
Փայտահատը, Կազիմիր Մալևիչ
Կոմպոզիցիա XIII (1918), Տեո վան Դուսբուրգ

Թանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 90.000 նմուշ, որոնք հավաքագրվել են 1874 թվականից ի վեր[20]: Առանձնակի ուշադրության արժանացնելով դե ստիլ, բաուհաուզ, փոփ արտ, COBRA (ավանգարդ շարժում), նեո-իմպրեսիոնիզմ ուղղությունները՝ հավաքածուն ներկայացնում է 20-րդ և 21-րդ դարերի արվեստի և դիզայնի գրեթե յուրաքանչյուր զգալի շարժում: Հավաքածուն ներառում է Կազիմիր Մալևիչի գծագրերի ու գեղանկարների համապարփակ հավաքածու: Պոստիմպրեսիոնիստներից ներկայացված են Փոլ Սեզանի և Վինսենթ վան Գոգի գլխավոր գործերը: Հավաքածուն բաժանվում է հետևալ մասերի՝

2010 թվականի սկզբից թանգարանը համագործակցել է Fabrique դիզայնի գործակալության հետ և Լեյերի ընկերության հետ զարգացրել արվեստի վիրտուալ այցեր՝ «ARtours»: Օգտագործելով սմարթֆոն տեխնոլոգիա՝ այցելուները կարող են լրացուցիչ պատմություններ և պատկերներ լսել ու տեսնել հավաքածուի մասին ինչպես թանգարանի ներսում, այնպես էլ դրսում: 2011 թվականի վերջին՝ ծրագրի վերջնական փուլում, հանրությանը հրավիրեցին ավելացնելու իրենց պատմությունները, պատկերներն ու այլ տեղեկություններ բաց հարթակի միջոցով[21]:

Գլուխգործոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Վերնագիր Ամսաթիվ Տեխնիկա Պատկեր
Մարինա Աբրամովիչ - Յուլայ Արտաշնչել, շնչել (կատարում 10) 1977 վիդեո
Վիտո Ակկոնչի Երեք շրջանակների ուսումնասիրություն. պտույտ, թռիչք, հրում 1969 վիդեո
Կարել Ապպել Appelbar 1951 որմնանկար
Ռոն Արադ Oh void 2 2004
Կասանդր Droste Cacao 1929 արծնապատ մետաղ
Պոլ Սեզան La Montagne Sainte-Victoire 1888 կտավ /յուղաներկ Paul Cezanne La Montagne Saint Victoire Barnes.jpg
Ռինեկե Դեյկստրա Kolobrzeg, Polen, 26 juli 1992 1992 C-print , թուղթ, ալյումին
Գերիտ Վիլեմ Դեյսֆոֆ De Parelhoenders 1894 / 1900-1902 փայտ, բատիկա, բամբակ
Մարսել Դյուշան La boîte-en-valise. 1936-1941 / 1941-1949 խառը տեխնիկա
Մառլեն Դյումա Մարթան, Զիգմունդի կինը 1984 կտավ /յուղաներկ
Էդվարդ Կինհոլց The Beanery 1965 Assemblage
Կազիմիր Մալևիչ Hiëratisch suprematistisch kruis. 1920-1927 կտավ /յուղաներկ Malevitj.jpg
Անրի Մատիս Թութակն ու ջրահարսը 1952 / 1953 կոլաժ, թուղթ, վուշ
Պիտ Մոնդրիան Կոմպոզիցիա N IV , կարմիր, կապույտ ու դեղին 1929 կտավ /յուղաներկ
Բարնետ Նյուման Ով է վախենում կարմրից, դեղինից և կապույտ III-ից 1967-1968 կտավ /յուղաներկ
Պաբլո Պիկասո Գլխարկի վրա նստած ձկան տեսքով կինը 1942 կտավ /յուղաներկ
Ջեքսոն Պոլլոք Մեծ շերեփի արտացոլանքը 1947 կտավ /յուղաներկ
Ման Ռեյ Սև և սպիտակ 1926-1928 Արծաթագույն դոնդողով լուսանկարչական գործընթաց
Գերիտ Ռիտվելդ Կարմրակապույտ աթոռ 1918-1923 նկար, վիտրաժ, փայտ Rietveld chair 1.JPG
Օգյուստ Ռոդեն Jean d'Aire 1884-1886 բրոնզ
Էտտորե Սոտսաս Mi Accordo 1992 խեցեղեն
Մարսել Վանդերս Knotted Chair 1995-1996 գործված, ֆիքսված պարաններ Marcel Wanders "Knotted Chair" @ Context.jpg
Էնդի Ուորհոլ Bellevue II 1963 էկրանի տպագրություն, կտավ

Թվայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերին թանգարանը սկսել է պատմական արխիվի թվայնացման ծրագիր, որն ընդգրկում է 1895-1980 թվականները և պարունակում է շուրջ 1.5 մլն փաստաթուղթ, շուրջ 7000 թղթապանակներ, տնօրենների և գնորդների նամակագրությունների գրառումներ: Փաստաթղթերի պաշտոնական սեփականությունը փոխանցվել է Ամստերդամի քաղաքային արխիվին, սակայն փաստաթղթերը կմնան Ամստերդամի քաղաքային թանգարանում մինչև թվայնացման գործընթացի ավարտը:

Ուայսսման շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուայսսման շենքի ճակատային հատվածը

Հոլանդացի ճարտարապետ Ադրիան Վիլլեմ Ուայսսմանը 1895 թվականին կառուցել է թանգարանի շենքը: Վերին ճակատի և աշտարակի անգույն քարերի և կարմիր աղյուսի համադրությամբ արված դիզայնը շենքի արտաքին տեսքը մոտեցնում է 16-րդ դարի հոլանդական նեո-վերածննդի շենքերի տեսքին: 1938 թվականին ռեժիսոր Վիլեմ Սանդբերգը շենքի ներսի պատերը ներկել է սպիտակ՝ ստեղծելով «սպիտակ խորանարդ» պատկերասրահներ: Մի քանի տարի անց՝ 1954 թվականին, Սանդբերգը հնարավորություն ունեցավ կառուցել մեծ ապակե կցամաս Van Baerlestraat-ի կողքին, որն անվանվեց «Սանդբերգյան թևը»: Սանդբերգը փոխարինեց նաև թանգարանի ծանր, բավականին անհարմար դռները ապակե մուտքով: 1934 թվականին Բաարդը թանգարանի հիմնական մուտքի վերևում գտնվող լոջիան դարձրեց ցուցահանդեսային տարածք և մի քանի պատկերասրահներ ներկեց թեթև գույներով: 1936 թվականին Ռոելը մի քանի պատկերասրահների ներսում տեղադրեց պատերի թեթև ծածկույթներ և վերին հարկերի պատկերասրահներում նոր դռներ բացեց[7]:

Անբարենպաստ պահպանման և ժամանակակից սարքավորումների բացակայության պատճառով շենքը չէր համապատասխանում ժամանակակից չափանիշներին: Բացի այդ շենքը տարածք չուներ մշտական հավաքածուի ցուցադրության համար: Կազմավորումից ի վեր թանգարանի հավաքածուն ընդլայնվել էր: Արվեստի պահեստներն ու արվեստանոցները նույնպես շատ ծանրաբեռնված էին: 1993 թվականին թանգարանի տանիքի արտահոսքը վնասեց մի քանի խոշոր նկարներ, այդ թվում Էսլուրթ Քելլիի և Ջուլիան Շնաբելի աշխատանքները[22]: Թանգարանը վերանորոգելու առաջին մրցույթը տեղի ունեցավ 1990-ականների սկզբին, երբ Ռոբերտ Վենտուրիին հաղթեց Ռեմ Կուլհաասին, Վիմ Քվանտին և Կարել Ուայբերը: 1996 թվականին Վենտուրիին փոխարինեց Ալվարո Սիզա Վիեյրան:

Տեղափոխում, ավելացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին հրդեհային կանոններին չհամապատասխանելու համար հին շենքը փակվեց: Քաղաքային թանգարանը ժամանակավորապես տեղափոխվեց Post-CS՝ Ամստերդամի կենտրոնական կայարանի մոտ գտնվող Փոստային ծառայության հին շենք[23]: Երբ 2008 թվականին Post-CS տեղայնքը փակվեց, տպագրվեց «Stedelijk Museum CS – Prospect/Retrospect» խորագրով գիրքը՝ նվիրված այս ժամանակաշրջանի հաջողված ցուցահանդեսներին ու նկարիչներին, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը և Ռինեկե Դեյկստրան[23]:

Բենթեմ Քրուվելի թևաշենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նոր հատվածը, 2012

Ժամանակակից արվեստի թանգարանն Ամստերդամի այգի տեղափոխելու հետագա քննարկումներից հետո, նոր ժյուրին, ի վերջո, Բենթեմ Քրուվելի ճարտարապետներ կազմակերպությունը շահեց շենքի վերանորոգման և նոր շենքի նախագծման շինարարության պայմանագիրը, որը կոչվում էր «Լոգարան»[24]: Քաղաքային նոր թանգարանն ունի 8000 կմ 2 մակերեսով ցուցահանդեսային տարածք, որը նախորդ պատկերասրահի կրկնակին է: Նյու Յորք Թայմսի ճարտարապետական քննադատ Միշել Կիմելմանը թանգարանի ավելացված հատվածի մասին գրել է. «Չեմ կարող հիշել ավելի ծիծաղելի տեսք ունեցող շենք, քան Քաղաքային թանգարանի նոր շենքն է»[24]: Լոս Անջելես Թայմսը ընդլայնված հատվածն անվանել է «չափազանցված, հակասեպտիկ և անհամապատասխան»[25]:

Ըստ Ալվարո Սիզայի նախնական պլանավորման վերաբացումը նախատեսված էր 2007 թվականին: Երբ 2004 թվականին նոր մրցակցություն տեղի ունեցավ, պարզ դարձավ, որ այդ ժամկետում հնարավոր չէ վերաբացվել: Թեև վերանորոգված բնօրինակը շենքի կառուցումն ավարտվեց 2010 թվականի սկզբին, պայմանները հարմար չէին արվեստի գործեր ցուցադրելու համար, քանի որ չկար եղանակային վերահսկման համակարգ, որը պետք է տեղադրվեր նոր թևաշենքում: Մամուլը քննադատում էր ձգձգումները: Հոլանդացի մշակութային ձեռնարկատեր Օտտո Նանը սկսեց «Stedelijk Do Something» քարոզարշավը` կոչ անելով մարդկանց իրենց հիասթափության մասին հաղորդագրություններ ուղարկել ձգձգումների հետ կապված: Սա գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը և հսկայական արձագանք ունեցավ Twitter և Facebook սոցիալական ցանցերում: Նանը հույս ուներ, որ այն, ինչ նա անվանել էր «բարեկամական հեղաշրջում», քաղաքական ուշադրության կարժանանար թանգարանային հրապարակում: SMS հաղորդագրությունները ուղարկելով` մարդիկ կարող էին գումարներ հավաքել, որպեսզի թանգարանը վերագործարկվի մի փոքր շուտ: 2011 թվականի հետաձգումների ժամանակ, երբ Միդրեթ կապալառուն սնանկացավ[26], 2010 թվականի գարնանը վերաբացվելու նախագիծը[7] տեղափոխվեց 2012 թվական: Վերանորոգված բնօրինակ շենքի բացումը եղավ 2010 թվականին ժամանակավոր ցուցադրությամբ[10], որին մասնակցեց 223000 այցելու[27]:

Թանգարանի ներսում տեղադրված ներփակված շարժասանդուղքը նկուղից տանում է անմիջապես մինչև վերնահարկ, 2012 թ.

VolkerWessels կապալառուն շինարարությունն ավարտել է 2012 թվականի փետրվարին, որից հետո տեղադրվել է կլիմայի կառավարման համակարգը[28]: 8-ամյա աշխատանքներից հետո Ամստերդամի քաղաքային նոր թանգարանը բացվեց 2012 թվականի սեպտեմբերի 23-ին[29]: Վերանորոգումից և ընդլայնումից հետո հավաքածուի կարևորագույն նմուշները ցուցադրվում են հին շենքում` փոփոխվող ներկայացումներով: Նոր թևաշենքը բաղկացած է ապակե մեծ մուտքից, որը բացվում է դեպի թանգարանային հրապարակ, ժամանակավոր ցուցահանդեսների համար նախատեսված վերին հարկից և ներքնահարկից: Այստեղ է գտնվում նաև թանգարանային խանութը, ռեստորանը և գրադարանը, ինչպես նաև հանդիսասրահը[30]: «Երևակայությունից այն կողմ» բացման ցուցահանդեսը ներկայացնում էր Ամստերդամի նոր ի հայտ եկող նկարիչների աշխատանքները[29]: Լոս Անջելեսի ուշացած նկարիչ Մայք Քելլիի հետադարձ հայացք 2012 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ լոս անջելեսցի հանգուցյալ նկարիչ Մայք Քելլիի հետահայաց ցուցադրությունը[31]:

Ծրագիրն ամբողջությամբ արժեցավ 127 միլիոն եվրո, 20 միլիոն եվրո ավելի, քան գնահատվել էր 2007 թվականին[28], որը հիմնականում ֆինանսավորվել էր Ամստերդամի քաղաքային խորհրդի կողմից[29]:

Տեսողական առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի լոգոն շենքի արտաքին մասում, 2013

1963 թվականին Վիմ Քրովելն ու նրա նախագծային Total Design ընկերությունը նոր տնօրեն՝ Էդուարդ դե Ուիլդեի օրոք սկսեցին աշխատել Ամստերդամի քաղաքային թանգարանի համար: Քրովելը նախագծեց կատալոգներ, հրավիրատոմսեր, պաստառներ, գրքույկներ՝ օգտագործելով միասնական ցանց: Նա ցանկանում էր ստանդարտացնել տիպաբանությունը՝ օգտագործելով Univers տառատեսակը, քանի որ այն ունի նույն x բարձրությունը յուրաքանչյուր քաշի համար[29]: Այս ցանցանման դասավորությունը հայտնի դարձավ որպես SM-դիզայնի ոճ[32]:

Արմանդ Մևիսն ու Լինդա վան Դեուրսենը 2012 թվականին վերափոխեցին թանգարանի լոգոն և տեսողական առանձնահատկությունը, որի վերաբացումը կայացավ 2012 թվականի սեպտեմբերի 23-ին: 2010-2012 թվականների թանգարանի ժամանակավոր ծրագրի համար Մևիսն ու Դեուրսենը նախագծել էին գրաֆիկական առանձնահատկությունը: Նոր լոգոն գրոտեսկ տառատեսակով մեծ S տառն է՝ բաղկացած թանգարանի անունի տառերից՝ գրված մեծատառերով: Օգտագործված է Union կոչվող տառատեսակը, որը Helvetica և Arial տառատեսակների խառնուրդն է՝ ստեղծված չեխ նկարիչ Ռադիմ Պեշկոյի կողմից 2009 թվականին: Union-ը օգտագործվել է թանգարանի ներքին և արտաքին ցուցանակների, լրացուցիչ նյութերի և ռեսուրսների համար: Նոր լոգոյի տեսողական առանձնահատկությունը սկզբում հակասական էր, հատակապես, երբ Վիմ Քրովելի բնօրինակ լոգոն հիացմունքի արժանացավ[33]:

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Այցելուներ
2004 130,500[34]
2005 197,900[34]
2006 200,324[34]
2007 223,411[34]
2008 152,103[34]
2009 փակված[35]
2010 փակված[35]
2011 138,720 [35]
2012 300,000 ([35]
2013 700,000[36]
2014 816,396[37]
2015 675,000 (est.)[38]

Ի սկզբանե քաղաքային մարմինը Ամստերդամի քաղաքային թանգարանը 2006 թվականի հունվարի 1-ին դարձել է հիմնադրամ և հաշվետու է վերահսկող խորհրդին[39]:

2011 թվականին թանգարանն ունեցել է 138720 այցելու, 2012 թվականին՝ 300000 այցելու[35]: 2012 թվականի սեպտեմբերին վերաբացումից հետո թանգարանն ունեցել է 750000 այցելու[40], 2013 թվականին՝ 700000 այցելու[36]: Թանգարանը Նիդերլանդների ամենաշատ այցելվող թանգարանն է Ամստերդամի պետական թանգարանից, Վան Գոգի թանգարանից և Աննա Ֆրանկի տնից հետո[41] և 87-րդ ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն աշխարհում[42]: 2014 և 2015 թվականներին թանգարանն ունեցել է 816396 և 675000 այցելու[37][38]:

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յան Էդվարդ վան Սոմերեն Բրանդ (1895-1906)[43]
  • Կոռնելիս Բաարդ (1906-1936)[43]
  • Դեյվիդ Ռոել (1936-1945)[43]
  • Վիլեմ Սենդբերգ (1945-1963)[43]
  • Էդի դե Ուայլդ (1963-1985)[43]
  • Ուիմ Բիրեն (1985-1993)[43]
  • Ռուդի Ֆուչս (1993-2003)[43]
  • Հանս վան Բիրս (2003-2005)[43]
  • Գիյս վան Թույլ (2005-2009)[43]
  • Էնն Գոլդսթեյն (2010-2013)[40][43]
  • Կարիին վան Գիլց (2013 թվականից՝ որպես գործադիր տնօրեն)[43]
  • Բեատրիքս Ռուֆ (2014 թվականից՝ որպես գեղարվեստական տնօրեն)[44]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jansen van Galen, J. en Schreurs H. (1995) Het huis van nu, waar de toekomst is, een kleine historie van het Stedelijk Museum Amsterdam, 1895-1995. Naarden: V+K Publishing. ISBN 906611374X
  • Joosten, J.M., Collectie 19de-eeuwse schilderkunst uit het Stedelijk Museum te Amsterdam, Enschede, 1973
  • De Wilde, E., 63/73: De collectie van het Stedelijk Museum 1963-1973: aanwinsten schilder- en beeldhouwkunst = The Stedelijk Museum collection: acquisitions 1963-1973 painting and sculpture [tentoonstelling Stedelijk Museum Amsterdam 1974], Amsterdam, 1974
  • De Wilde, E., 74/78: de collectie van het Stedelijk Museum 1974-1978: [aanwinsten 1974-1978 schilder- en beeldhouwkunst] = The Stedelijk Museum collection 1974-1978: [acquisitions 1974-1978 painting and sculpture], Amsterdam, 1980
  • Grevestein, A. van, Grootheest, H. van, Grootheest, T., Pieters, D., Aspecten van de Nederlandse schilderkunst: een keuze uit de collectie van het Stedelijk Museum = Aspects of Dutch painting: a selection from the Stedelijk Museum collection [tentoonstelling Stedelijk Museum Amsterdam 1980], Amsterdam, 1980
  • Kempers, P., Binnen was buiten, [over de Sandbergvleugel], Amsterdam, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.stedelijk.nl/over-het-stedelijk/geschiedenis
  2. Visitor Figures 2015 // The Art Newspaper — 2016. — Iss. 278. — ISSN 0960-6556
  3. Organization: Mission, Stedelijk Museum Amsterdam. Retrieved on 26 September 2012.
  4. 4,0 4,1 Stedelijk Museum, I Amsterdam. Retrieved on 26 September 2012.
  5. 5,0 5,1 Visit us: address and directions, Stedelijk Museum Amsterdam. Retrieved on 20 September 2012.
  6. Museumplein, I Amsterdam. Retrieved on 26 September 2012.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 van Adrichem, Jan (2012). Stedelijk Collection Reflections. Rotterdam: nai010 publishers. pp. 21-36. ISBN 978-94-6208-002-7.
  8. «Stedelijk Museum in Amsterdam»։ Amsterdam.info։ Վերցված է 4 October 2013 
  9. «History»։ Stedelijk Museum Amsterdam։ Վերցված է 2 October 2013 
  10. 10,0 10,1 The Temporary Stedelijk 2 – Focus on the Collection. Stedelijk Museum. Retrieved on 29 March 2012.
  11. Stedelijk @. Stedelijk Museum. Retrieved on 29 March 2012.
  12. Niels Posthumus, Drukte bij heropend Stedelijk Museum – rijen van 150 meter lang, NRC Handelsblad, 2012. Retrieved on 24 September 2012.
  13. Anouk Eigenraam, "Al meer dan 95.000 bezoekers naar het Stedelijk Museum", NRC Handelsblad, 2012. Retrieved on 3 November 2012.
  14. Geen celstraf voor vernieler van schilderij Barnett Newman, Trouw, 1999. Retrieved on 27 September 2012.
  15. Drie jaar geëist voor kunstroof, Reformatorisch Dagblad, 1989. Retrieved on 27 September 2012.
  16. Françoise Ledeboer, Bestrijding van kunstdiefstal in Nederland pover, Algemeen Dagblad, 2005. Retrieved on 27 September 2012.
  17. Vier ton schade Stedelijk bij huldiging Ajax, de Volkskrant, 2011. Retrieved on 20 January 2013.
  18. Hans Klis, Vijftigduizend mensen bij huldiging Ajax, NRC Handelsblad, 2012. Retrieved on 20 January 2013.
  19. Dennis Koch, Mogelijk weer huldiging Museumplein, AT5, 2011. Retrieved on 23 January 2013.
  20. Conservation, Stedelijk Museum Amsterdam. Retrieved on 29 September 2013.
  21. «ARTours»։ Komjeook.org։ Վերցված է 9 October 2013 
  22. Marlise Simons (21 January 1993), Rain Soaks U.S. Art in Amsterdam, The New York Times.
  23. 23,0 23,1 Rijken Kemal։ «Stedelijk Museum zegt Post CS vaarwel»։ Algemeen Dagblad։ Վերցված է 9 October 2013 
  24. 24,0 24,1 Kimmelman Michael։ «Why Is This Museum Shaped Like a Tub?»։ The New York Times։ Վերցված է 9 October 2013 
  25. Hawthorne Christopher։ «Review: Stedelijk Museum's 'bathtub' awash in awkwardness»։ Los Angeles Times։ Վերցված է 2013-10-09 
  26. de Lange Albert։ «Bouw Stedelijk Museum ligt Stil»։ Parool.nl։ Վերցված է 9 October 2013 
  27. «Stedelijk Museum sluit weer de deuren»։ Volkskrant.nl։ Վերցված է 9 October 2013 
  28. 28,0 28,1 «Bouw Stedelijk Museum voltooid»։ Parool.nl։ Վերցված է 9 October 2013 
  29. 29,0 29,1 29,2 29,3 Treggiden Katie։ «Wim Crouwel in Conversation»։ Confessions of a Design Geek։ Վերցված է 2013-09-29 
  30. «Visitor's guide»։ Stedelijk Museum Amsterdam։ Վերցված է 8 July 2014 
  31. Kourosh Larizadeh's interest in art by Mike Kelley is a quintessential L.A. story.
  32. «Wim Crouwel»։ IDEA magazine #323։ Icon of Graphics։ Վերցված է 2013-09-29 
  33. Evamy Michael։ «A Clear Break With the Past»։ Creative Review։ Վերցված է 2013-09-29 
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 Stedelijk Museum leaves Post CS-building after 904,238 visitors, Stedelijk Museum Amsterdam, 2008. Retrieved on 2013-10-29.
  35. 35,0 35,1 35,2 35,3 35,4 Top 55 Museumbezoek 2012, Nederlandse Museumvereniging, 2012. Retrieved on 2 January 2012.
  36. 36,0 36,1 Annual Report 2013, Stedelijk Museum Amsterdam, 2014. Retrieved on 28 June 2014.
  37. 37,0 37,1 Annual Report 2014, Stedelijk Museum Amsterdam. Retrieved on 24 July 2015.
  38. 38,0 38,1 "Ook 2015 weer een goed jaar voor musea", Nederlandse Omroep Stichting, 2015. Retrieved 15 January 2016.
  39. Lühn Linn։ «A discussion between Ann Goldstein (Stedelijk Museum, Amsterdam) and Philipp Kaiser (Museum Ludwig, Cologne)»։ Cahier։ Վերցված է 2013-10-08 
  40. 40,0 40,1 Ann Goldstein resigns as director of the Stedelijk Museum Amsterdam as of 1 December 2013 (press release), Stedelijk Museum Amsterdam, 2013. Retrieved on 28 August 2013.
  41. Daan van Lent & Pieter van Os, "Musea doen het goed: aantal bezoekers in 2013 fors gestegen", NRC Handelsblad, 2013. Retrieved on 28 June 2014.
  42. Top 100 Art Museum Attendance, The Art Newspaper, 2014. Retrieved on 28 June 2014.
  43. 43,00 43,01 43,02 43,03 43,04 43,05 43,06 43,07 43,08 43,09 43,10 Organization: Directors, Stedelijk Museum Amsterdam. Retrieved on 24 January 2013.
  44. Javier Pes, Stedelijk appoints Beatrix Ruf as its new director, The Art Newspaper, 2014. Retrieved on 8 April 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]