Փոփ արտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոփ արտ (անգլ.՝ pop-art - ընդմիջվող հնչյուն, թեթև հարված, բառացի՝ արվեստ, որ առաջացնում է անակնկալ, շփոթեցնող տպավորություն, մեկնաբանվում է նաև որպես անգլ.՝ popular art-ի՝ հանրամատչելի արվեստի կրճատ ձև), նեոավանգարդիստական ուղղություն կերպարվեստում։

Որպես աբստրակա արվեստի յուրօրինակ հակազդեցությունում, միաժամանակ, կապ ունենալով դադաիզմի (հատկապես Մ․ Դյուշանի գործերի) և սյոնրռեալիզլեի հետ, «Պոպ-Արտ․» տարածում է գտել 1950-ական թվականների 2-րդ կեսից ԱՄՆ-ում (Ջ․ Ռոզենկվիստ, Ջ․ Ջոնս, Ջ․ Դայն, ուղղության հիմնադիր՝ Ռ․ Ռաուշենբերգ), Մեծ Բրիտանիայում (Պ․ Բլեյք, Ռ․ Համիլտոն) և այլ երկրներում։ «Պոպ-Արտ»-ի ներկայացուցիչները հռչակել են «վերադարձ իրականությանը», մասսայական արտադրանքի նմուշների, մասսայական հաղորդակցության միջոցների (գովազդ, լուսանկար, վերատպություն և այլն) լեզվի, մարդուն շրջապատող արվեստական նյութական միջավայրի «գեղագիտական արժեքի բացահայտում»։ Նրանք բառացիորեն վերարտադրում են (հաճախ կուլաժի կամ սրան հիշեցնող տեխնիկաների օգնությամբ) ժամանակակից ոլրբանիզացված կենցաղի տիպական առարկաներ (կահկարասիներ, ապրանքների փաթեթավորում են), անվանի մարդկանց, իրադարձությունների հանրածանոթ տպագիր պատկերներ կամ էլ, նույնիսկ՝ այդ առարկաներն ու պատկերները կոմպոզիցիաների մեջ են ներառնում բնական վիճակվով։

Ռ․ Ռաուշևնբևրգ․ «Նվեր Ապոլլոնին» (1950, մասնավոր հավաքածու, Միլան) «Պոպ-արտ», ինչպես և նրան պատմականորեն նախորդած մոդեռնիզմի հոսանքները, ներփակված է ինքնաբավ ձևական փորձերի շրջանակում և նույնպես հեռու է իրականության ռեալիստական վերապատկերումից, ինչպես, օրինակ, աբստրակցիոնիզմը, և, ըստ էության, հակարվեստ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png