Էնդի Ուորհոլ
Էնդի Ուորհոլ անգլ.՝ Andy Warhol | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Andrew Warhola |
Ծնվել է | օգոստոսի 6, 1928[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15] |
Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] |
Վախճանվել է | փետրվարի 22, 1987[1][2][4][5][6][7][8][9][10][11][12][16][13][14][15] (58 տարեկանում) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քարնեգի Մելոն համալսարան և Շենլի ավագ դպրոց |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, նկարիչ, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր, քանդակագործ, վիզուալ արտիստ, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, ինքնակենսագիր, socialite և օրագրի հեղինակ |
Ոճ | Փոփ արտ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Campbell's Soup Cans II?, Chelsea Girls?, Exploding Plastic Inevitable? և Մերիլինի երկփեղկ գրատախտակը |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Հայր | Անդրեյ Ուորհոլա |
Մայր | Յուլիա Ուորհոլա |
Կայք | warhol.org |
ստորագրություն![]() | |
Andy Warhol Վիքիպահեստում |
Էնդի Ուորհոլ (անգլ.՝ Andy Warhol, օգոստոսի 6, 1928[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - փետրվարի 22, 1987[1][2][4][5][6][7][8][9][10][11][12][16][13][14][15], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր, դիզայներ, գրող, կոլեկցիոներ, պոպ-արտի առաջնորդներից և այս ուղղության ամենից ճանաչված ներկայացուցիչներից մեկը, «homo universale» գաղափարախոսության հիմնադիրը։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնդի Ուորհոլը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 6-ին Պենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում Միկովայից ԱՄՆ գաղթած սլովակ Անդրեյ և Ջուլիա Ուորհոլների ընտանիքում, ընտանիքի չորրորդ երեխան էր։ Երրորդ դասարանում Ուորհոլը մի քանի ինֆեկցիոն հիվանդություն է տարել (Sydenham's chorea) և երկար ժամանակ ստիպված է եղել անցկացնել անկողնում։ Հենց այդ ժամանակ Ուորհոլը հետաքրքրվեց նկարչությամբ և սկսեց թերթերից կոլաժներ հավաքել։ Հիվանդությունից հետո նրա մոտ ձևավորվում է վախ բժիշկների հանդեպ և մելամաղձություն։ Նա 13 տարեկան էր, երբ հայրը դժբախտ պատահարից մահանում է։ 1945 թվականին ավարտում է Շենլի դպրոցը, որից հետո որոշում է ընդունվել Պիտսբուրգի համալսարան՝ արվեստի ուսուցիչ դառնալու մտադրությամբ, բայց ընդունվում է Պիտսբուրգի Կարնեգիի անվան տեխնոլոգիաների ինստիտուտի կոմերցիոն արվեստի բաժին, որն ավարտում է 1949 թվականին և տեղափոխվում Նյու Յորք, որտեղ զբաղվում է գովազդի գրաֆիկական դիզայնով, նկարում նորաձևության ամսագրերի համար։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուորհոլի աշխատանքները Նյու-Յորքի ցուցասրահներում ցուցադրվել են 1950-ական թվականներից։ 1952 թվականին իր առաջին անհատական ցուցահանդեսն է ունեցել Hugo պատկերասրահում, որտեղ ներկայացրեց 15 աշխատանք, որոնք ստեղծվել էին Թրուման Կոպոտեի ստեղծագործությունների հիման վրա։ Առաջին խմբակային ցուցահանդեսը ունեցել է 1955 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ 1953 թվականին լույս ընծայել իր առաջին նկարազարդ գիրքը՝ «Ա-ն այբուբենն է, սերը` վարդագույն տորթ», որը իր հաճախորդներին ու գործընկերներին նվիրեց։ 1957 թվականին հիմնում է Andy Warhol ձեռնարկությունը։
1960-ականներին Ուորհոլը ստեղծում է ամերիկյան կյանքի խորհրդանիշներով նկարներ. սկսած Campbell’s ապուրների և Կոկա-Կոլայի տուփերից մինչև Էլվիս Փրեսլիի և Մերիլին Մոնրոյի, քաղաքական առաջնորդներ Մաո Ցզե-Դունի, Վլադիմիր Լենինի դիմանկարները, որոնք հետագայում դառնում են լուսանկարչի այցեքարտը։ 1962 թվականին նա առաջին անգամ փորձարկում է մետաքսոգրաֆիան, որը նույնպես դառնում է նրա ոճի խորհրդանիշներից մեկը։ 1963 թվականին Ուորհոլը 231 East 47th Street հասցեում հիմնում է ստուդիա, որը հայտնի դարձավ որպես "Factory"։ Նրա շուրջ հավաքվեցին Նյու-Յորքի բոհեմական միջավայրի ներկայացուցիչները՝ նկարիչներ, լուսանկարիչներ, դերասաններ, երաժիշտներ և այլն[17]
1960-ականների սկզբին Ուորհոլը քայլեր է անում կինեմատոգրաֆիայի աշխարհում. թողարկվում են «Քուն» (դերասանը քնում է 5 ժամ 20 րոպե տևողությամբ), «Համբույր», «Հարուստ աղքատիկը», «Աղջիկը Չելսիից», «Միայնակ կովբոյները» և այլ ֆիլմերը։ Այդ ժամանակ Ուորհոլը թողել էր նկարչությունն ու ամբողջությամբ իրեն նվիրել էր կինոյին։ 1968-1972 թթ. Ուորհոլը ակտիվորեն աշխատում է կինոյում՝ բեմադրելով մի քանի փորձնական ֆիլմեր, որոնցում անշարժ տեսախցիկը ֆիքսում էր կյանքի հոսքը։ Արտասովոր ձևով միախառնելով մասսայական և ավանգարդ-էլիտար արվեստի սկզբունքները՝ Ուորհոլը տվեց պոստմոդեռնիստական «բաց արվեստին» հատուկ մասշտաբայնություն և դրամատիկական հզորություն։ Արդյունքում հինգ տարվա ընթացքում թողարկվում է 600 ֆիլմ[18]։
1969 թվականին Էնդի Ուորհոլը Ջերարդ Մալանգայի հետ համատեղ հիմնադրում է Interview ամսագիրը։ 1974 թվականին բեմադրում է Փոն Ֆիլիպսի «Մարդը լուսնի վրա» մյուզիքլը։ 1979 թվականին իր վաղեմի ընկեր Ստյուարտ Պիվարի հետ հիմնում են Նյու Յորքի Արվեստի ակադեմիան։
1987 թվականի փետրվարին հեռացնում են Ուորհոլը լեղապարկը և հիվանդանոցում վիրահատությունից հետ փետրվարի 22-ի գիշերը նա մահանում է սրտի կանգից։
1994 թվականին Պիտսբուրգում հիմնադրվում է Էնդի Ուորհոլի թանգարանը, որտեղ ներկայացված են պոպ-արտի խորհրդանիշի արվեստի մեծ հավաքածուն ու արխիվը։ Այն երկրի միակ թանգարանն է, որը նվիրված է մեկ անձի։
Մեջբերումներ Էնդի Ուորհոլից[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Շոու-բիզնեսը նրա համար է, որ ոչ թե ցույց տաս, թե դու ինչպիսին ես, այլ թե ինչպես են քեզ պատկերացնում[19]։ | ![]() |
![]() |
Մարդիկ այնքան անհետաքրքիր են դառնում, երբ հավաքվում են միասին։ Նրանց պետք է միայնակ թողնել, որպեսզի զարգանան նրանց մեջ անձնային հատկանիշները, որոնք մարդուն յուրահատուկ են դարձնում։ | ![]() |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- "A symposium on Pop Art". Arts Magazine, April 1963, pp. 36–45. The symposium was held in 1962, at The Museum of Modern Art, and published in this issue the following year.
- Bockris Victor (1997)։ Warhol: The Biography։ New York: Da Capo Press։ ISBN 0-306-81272-X
- Celant, Germano. Andy Warhol: A Factory. Kunstmuseum Wolfsbug, 1999. 3-7757-0773-5
- Colacello Bob (1990)։ Holy Terror: Andy Warhol Close Up։ New York: HarperCollins։ ISBN 0-06-016419-0
- Danto Arthur C. (2009)։ Andy Warhol։ Yale University Press։ ISBN 978-0-300-13555-8
- Dillenberger Jane D. (2001)։ The Religious Art of Andy Warhol։ New York: Continuum International Publishing Group։ ISBN 0-8264-1334-X
- Doyle, Jennifer, Jonathan Flatley, and José Esteban Muñoz, eds (1996). Pop Out: Queer Warhol. Durham: Duke University Press.
- Foster Hal (1996)։ The Return of the Real։ An October Book, MIT Press
- Garrels Gary (1989)։ The Work of Andy Warhol: Discussions in Contemporary Culture, no. 3.։ Beacon NY: Dia Art Foundation
- Guiles Fred Lawrence (1989)։ Loner at the Ball: The Life of Andy Warhol։ New York: Bantam։ ISBN 0-593-01540-1
- James, James, "Andy Warhol: The Producer as Author", in Allegories of Cinema: American Film in the 1960s (1989), pp. 58–84. Princeton: Princeton University Press.
- Koestenbaum Wayne (2003)։ Andy Warhol։ New York: Penguin։ ISBN 0-670-03000-7
- Krauss, Rosalind E. "Warhol's Abstract Spectacle". In Abstraction, Gesture, Ecriture: Paintings from the Daros Collection. New York: Scalo, 1999, pp. 123–33.
- Lippard, Lucy R., Pop Art, Thames and Hudson, 1970 (1985 reprint), 0-500-20052-1
- Livingstone Marco, Dan Cameron, Royal Academy (1992)։ Pop art: an international perspective։ New York: Rizzoli։ ISBN 0-8478-1475-0
- Michelson Annette (2001)։ Andy Warhol (October Files)։ Cambridge MA: The MIT Press
- Scherman, Tony, & David Dalton, POP: The Genius of Andy Warhol, New York, NY: HarperCollins, 2009
- Suarez, Juan Antonio (1996). Bike Boys, Drag Queens, & Superstars: Avant-Garde, Mass Culture, and Gay Identities in the 1960s Underground Cinema. Indianapolis: Indiana University Press.
- Watson Steven (2003)։ Factory Made: Warhol and the 1960s։ New York: Pantheon։ ISBN 0-679-42372-9։ Արխիվացված է օրիգինալից August 29, 2010-ին
- Warhol Andy (1975)։ The Philosophy of Andy Warhol: (From A to B and Back Again)։ Hardcore Brace Jovanovich։ ISBN 0-15-189050-1
- Warhol Andy, Pat Hackett (1980)։ POPism: The Warhol Sixties։ Hardcore Brace Jovanovich։ ISBN 0-15-173095-4
- Warhol Andy, Pat Hackett (1989)։ The Andy Warhol Diaries։ Warner Books
- Yau John (1993)։ In the Realm of Appearances: The Art of Andy Warhol։ Hopewell, NJ: Ecco Press։ ISBN 0-88001-298-6
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118629220 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Andy Warhol
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Luminous-Lint — 2005.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Discogs — 2000.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 Store norske leksikon — 1978.
- ↑ 16,0 16,1 16,2 RKDartists
- ↑ էնդի Ուորհոլ
- ↑ էնդի Ուորհոլ, Ֆիլմագրություն
- ↑ Մարդ, ով սովորական սուպերմարկետը դարձրեց պատկերասրահ: Էնդի Ուորհոլ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gagosian Gallery, Andy Warhol
- Andy Warhol, Ընտրված անհատական ցուցահանդեսներ
- Andy Warhol, Գրքեր և կատալոգներ
- Նյույորքյան աճուրդում Էնդի Ուորհոլի 2 աշխատանքները վաճառվել են $151,5 միլիոնով
- Էնդի Ուորհոլ-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- Andy Warhol at the National Gallery of Art
- Warhol Foundation in New York City
- Andy Warhol Collection in Pittsburgh
- The work of Andy Warhol spoken about by David Cronenberg
- Warholstars: Andy Warhol Films, Art and Superstars
- Warhol & The Computer
- Andy Warhol
- Andy Warhol at the Jewish Museum
|