Մերիլին Մոնրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մերիլին Մոնրո
անգլ.՝ Marilyn Monroe
Marilyn Monroe 1952.jpg
Ծնվել է հունիսի 1, 1926(1926-06-01)[1][2][3][4][5][6][7]
Ծննդավայր Լոս-Անջելես, ԱՄՆ
Մահացել է օգոստոսի 5, 1962(1962-08-05)[3][4][5][6][7] (36 տարեկանում)
Մահվան վայր Բրենթվուդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Կրթություն Համալսարանի ավագ դպրոց, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարան
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Կրոն քրիստոնեություն և Lapsed Catholic
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի, մոդել
Ակտիվ շրջան 1947—1962
Ամուսին(ներ) James Dougherty, Ջո ԴիՄաջիո և Արթուր Միլլեր
Պարգևներ և մրցանակներ Golden Globe Award for Best Actress – Motion Picture Musical or Comedy, Փլեյբոյի փլեյմեյթ, Դավիդ դի Դոնատելլո, Targa d'Oro և Henrietta Award
IMDb ID 0000054
marilynmonroe.com
Commons-logo.svg Մերիլին Մոնրո՝ Վիքիպահեստ

Մերիլին Մոնրո[8] (անգլ.՝ Marilyn Monroe), ի ծնե անունը՝ Նորմա Ջին Մորտենսեն (անգլ.՝ Norma Jeane Mortensen), մկրտվել է որպես Նորմա Ջին Բեյքեր (անգլ.՝ Norma Jeane Baker), հունիսի 1, 1926(1926-06-01)[1][2][3][4][5][6][7], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3] - օգոստոսի 5, 1962(1962-08-05)[3][4][5][6][7], Բրենթվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[9]), նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի և սեքս-խորհրդանիշ։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 6-րդ տեղում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Barris Marilyn Monroe.jpg

Նորմա Ջոն Մորտենսոնը ծնվել է 1926 թվականի հունիսի 1-ին, առավոտյան ժամը 9։30-ին Լոս Անջելեսի քաղաքային հիվանդանոցում և RKO Pictures-ի կինոմոնտաժող Գլեդիս Պյորլ Բեյքերի (օրիորդական ազգանունը՝ Մոնրո, մայիսի 27, 1902 - մարտի 11, 1984) երրորդ երեխան էր։ Նրա մայրական կողմի տատը՝ Դելլա Մոնրոն, Իռլանդիայից էր, պապը՝ Օտիս Մոնրոն եկել էր Շոտլանդիայից[10], մայրը ծնվել է Մեքսիկայում։ Աղջկա կենսաբանական հոր մասին տեղեկությունները բացակայում են, ծննդյան վկայականում նշված է Մարտին Էդվարդ Մորտենսոն, և աղջիկն ինքն էլ գրանցված էր որպես Նորմա Ջին Մորտենսոն, սակայն հետագայում Գլեդիսը, երբ վեց ամսականում Հուրսրոնի Ավետարանչական եկեղեցում դստերը կնքեցին, նրա ազգանունը փոխեց Բեյքեր, որը նրա առաջին ամուսնու ազգանունն էր (որը և նա դեռևս կրում էր)։

Marilyn Monroe, The Prince and the Showgirl, 1.jpg

Հոր ազգանունը, անհայտ պատճառներով փաստաթղթերում գրված է ուղղագրական սխալով, քանի որ իրականում նորվեգացի էմիգրանտ Մարտին Էդվարդի (1897-1981) ազգանունը, որի հետ Գլեդիսն ամուսնացել էր 1924 թվականի հոկտեմբերի 11-ին, գրվում էր որպես ՄերտենսԵն, ոչ թե Մորտենսոն։ Այս սխալը իր ժամանակին մեծ խառնաշփոթ առաջացրեց արտիստուհու իրականում կենսաբանական հորը որոշելիս։ Մորտենսոնից Գլեդիսը բաժանվեց 1925 թվականի մայիսի 26-ին (վերջնականապես բաժանվեցին 1928 թվականի օգոստոսի 15-ին)[11]: 1925 թվականի վերջին Գլեդիսը պարզեց, որ հղի է, մինչ այդ նա բազմաթիվ սիրեկաններ էր ունեցել Մորտենսենից հետո ՝ Չարլզ Սթենի Գիֆորդը, Հարոլդ Ռունին, Քլեյթոն Մակ-Նամարան։ Մոնրոյի որոշ կենսագիրներ ենթադրում են, որ Գլեդիսը Մորթենսենի անունն օգտագործել է, որպեսզի խուսափի միայնակ մորը հատուկ հասարակության վերաբերմունքից։ Ինքը՝ Մոնրոն մշտապես ժխտում էր այն, որ Մորթենսենն իր հայրն էր և մի անգամ հայտարարեց, որ երբ ինքը փոքր է եղել, Գլեդիսը ցույց է տվել իրեն RKO Pictures-ի շրջիկ գործակատար Չարլզ Սթենլի Գիֆորդի լուսանկարն ու ասել է, որ նա է իր հայրը։ Մոնրոյի խոսքերով, Գրիֆորդը բեղեր ուներ, ինչի պատճառով էլ նմանվում էր Կլարկ Գլեյբին և երբեմն նա հրճվում էր այն մտքից, որ Գլեյբլը կարող էր լինել իր հայրը։ Ընդունված է կարծել, որ Նորմա Ջին Մորթենսոնին անվանել են այն ժամանակվա երկու մեծ արտիստուհիների պատվին՝ սևահեր Նորմա Թոլմաջի և շիկահեր Ջին Հարլոուի։ Սակայն, Մերլին Մոնրոյի ծծնդյան պահին Ջին Հարլոուին անվանում էին Հարլին Կարպետներ և նա Ջին Հարլոու է դարձել միայն 1928 թվականին, երբ Նորմա Ջինն արդեն երկու տարեկան էր։ Նորմա Ջինի մազերը մանկական լուսանկարներում գանգուր են, շիկակարմրադարչնագույն։

Գլեդիսն ուներ հոգեկան և ֆինանսական խնդիրներ, ինչի պատճառով էլ Նորման մանկության տարիներին բավականին ժամանակ անց է կացրել խնամակալ ընտանիքներում և մանկատներում։ Ընդամենը երկու շաբաթական հասակում Կալիֆորնիայում՝ Խոտորնում Գլեդիսը դստերը խնամակալության հանձնեց Դելի Մոնրոյի հարևանների ընտանիքին՝ Իդա և Ալբերտ Բոլենդերներին[12]: Մի անգամ Գլեդիսը եկավ Բոլենդերների մոտ և փորձեց ուժով տանել Նորմային (ի սարսափ Իդայի՝ Գլեդիսը դստերը խցկեց զինվորական պարկի մեջ, ինչից հետո կանանց միջև ծեծկռտուք սկսվեց, իսկ Նորման սարսափից սկսեց լացել)։ Բոլոնդերների մոտ Նորմա Ջինն ապրեց 7 տարի, սակայն 1933 թվականի աշնանը Գլեդիսը վերցրեց դստերը և նրա հետ տեղափոխվեց իր տուն[13]: Բայց մի քանի ամիս անց Գլեդիսի մոտ տրամադրության անկում սկսվեց (ինչպես Մոնրոն է հիշում իր «Իմ պատմությունը» գրքում, Գլեդիսը «միաժամանակ լացում և ծիծաղում էր»), ինչն էլ պատճառ դարձավ, որ 1934 թվականի դեկտեմբերին Գլեդիսը հայտնվեց Նորուոլքի հոգեբանական կլինիկայում[14] և Նորմա Ջինն սկսեց ապրել Գլեդիսի ընկերուհու՝ Գրեյս Մաք-Քիի մոտ, ով դարձավ նրա օրինական խնամակալը։ Հենց Գրեյսն էր Մոնրոյին ասել, որ նա մի օր կինոաստղ է դառնալու։ Գրեյսի հետ Նորման առաջին անգամ սկսեց կինոթատրոններ հաճախել և կոսմետիկա օգտագործել։ Երբ Նորման 9 տարեկան էր, 1935 թվականի օգոստոսի 17-ին Գրեյսն ամուսնացավ Էրվին Սիլիման Գոդարդի հետ, և հենց այդ տարի՝ սեպտեմբերի 13-ին, Նորմա Ջինին հանձնեցին Լոս Անջելեսի մանկատուն, որտեղ նա կրում էր 3463 համարը[15]: Մանկատանը Նորմային մի քանի անգամ ցանկացան որդեգրել, սակայն Գլեդիսն հրաժարվեց ստորագրել համապատասխան փաստաթղթերը։ 1937 թվականի հունիսին Գրեյսը Նորմա Ջինին հետ վերցրեց, և նա որոշ ժամանակ բնակվեց Էրվինի նախորդ ամուսնությունից դստեր հետ։ Սակայն հետո, Էրվինի սեքսուալ նկրտումների պատճառով, Գրեյսը Նորմային ուղարկեց նրա ազգակից մորաքրոջ՝ Օլիվիա Բրունիսի մոտ, Կոմփթոն։ Այնտեղ ևս Նորման երկար չմնաց (Օլիվիայի որդիներից մեկը նույնպես փորձեց բռնաբարել նրան), և 1938 թվականի սկզբին Գրեյսը Նորմա Ջինին ուղարկեց նրա մյուս մորաքույր Անի Լոուեի մոտ, ով բնակվում էր Վան-Նեյսում։ Ավելի ուշ Նորման Լոուեի հետ կյանքն անվանել է իր կյանքի այն մի քանի ժամանակամիջոցներից մեկը, երբ ինքն իրեն իսկապես հանգիստ է զգացել։ Բայց Անին առողջական խնդիրներ ուներ և 1942 թվականին Նորման վերադարձավ Գրեյսի մոտ[16]:

Նորմա Ջին Դոգերտին և Radioplane TDD-2/OQ-3, հունիսի 26, 1945

«Van Nuys High School» սովորելու տարիներին Նորմա Ջինը հանդիպեց Ջեյմս Էդվարդ Դոգերթիին, և նրանց միջև սիրավեպ սկսվեց[17][18]: 1942 թվականին Գոդարդների ընտանիքը որոշեց մեկնել արևելյան ափ՝ Արևմտյան Վիրջինիա, սակայն Նորմա Ջինն այդ իրադարձության մեջ էլ տեղ չուներ, և 16-ամյա աղջկա համար այլընտրանք գտնվեց. 1942 թվականի հունիսի 19-ին Նորման ամուսնացավ Ջիմ Դոգթերիի հետ, ինչից հետո թողեց դպրոցն ու տեղափոխվեց նրա մոտ։ Հարսանիքից մեկ տարի հետո նա աշխատանքի ընդունվեց առևտրական նավատորմ, իսկ Նորմա Ջինն աշխատանքի անցավ հեռակառավարվող Radioplane OQ-2 թռչող սարքեր թողարկող ավիացիոն գործարանում։ 1944 թվականի վերջում, երբ Նորման աշխատում էր գործարանում, այնտեղ հայտնվեց զինվորական լուսանկարիչ Դևիդ Կոնովերը, ով քարոզչական նպատակներով լուսանկարում էր գործարաններում աշխատող կանանց[19]: Այդ նկարահանումից հետո նա Նորմա Ջինին առաջարկեց ժամում 5 դոլարով լուսանկարվել, և Նորման համաձայնվեց[15]: Որոշ ժամանակ անց Նորմա Ջինը թողնում է գործարանի աշխատանքը, որպեսզի սկսի մոդելի կարիերան։

1945 թվականի օգոստոսի 2-ին Նորմա Ջին Դոգերթի անունով 19-ամյա մոդելը խորհրդակցում էր Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի Ամբասադոր հյուրանոցում տեղակայված Blue Book մոդելների գործակալությունում, որից հետո Blue Book Modeling գործակալության ղեկավար Էմելայն Սնայվլիի և լուսանկարիչ Անդրե դե Դյենեսայի թիմի կազմում սկսեց հանրաճանաչություն ու հռչակ ձեռք բերել[20]:

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու պատերազմ մեկնելուց հետո 19-ամյա Նորման սկսեց նկարահանվել որպես փին-ափ մոդել տղամարդկանց ամսագրերի համար, որոնք ռազմաճակատ էին ուղարկում ամերիկացի զինվորներին քաջալերելու համար։ Շուտով այդ ամսագրերից մեկը հայտնվեց ամերիկյան Ֆոքս կինոստուդիայի պրոդյուսեր Բեն Լիոնի մոտ, և վերջինս որոշեց պայմանագիր կնքել երիտասարդ աղջկա հետ։ Լիոնը գտնում էր, որ դերասանուհի դառնալու համար Նորմա Ջին անունը չափազանց երկար և դժվար հիշվող էր և իր կամքին հակառակ քսանամյա Բեյքերը շուտով վերանվանվեց Մերիլին Մոնրո։

Marilyn Monroe in Some Like it Hot trailer cropped.jpg

Սակայն հաջողության հասնելու ճանապարհը այդքան էլ հեշտ չէր և մի քանի տարի շարունակ Մոնրոյին միայն փոքրիկ աննշան դերերն էին հանձնում։

Ամեն ինչ փոխվեց, երբ 1954 թվականին Մերիլինը գլխավոր դեր խաղաց «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» մյուզիքլում այն ժամանակ շատ հայտնի Ջեյն Ռասելի հետ միասին։ Շուտով Մերիլին Մոնրո անունը հայտնի դարձավ ամբողջ Ամերիկայում այնուհետև և ողջ աշխարհում։

«Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերիլին Մոնրոն չնայած, որ շատ սիրված երգչուհի էր: Սակայն՝ նա այն հայտնի մարդկանց շարքին է դասվել, որոնք փորձել են ծաղրանքի ենթարկել Հավատը և նրա դրսևորումներին: Նրա ելույթներից մեկից հետո՝ նրան է այցելում մի քրիստոնյա քարոզիչ, որը ասաց, որ իրեն Սուրբ Հոգին է ուղարկել, որպեսզի նա քարոզի դերասանուհուն: Քարոզիչին լսելուց հետո՝ Մերիլին Մոնրոն ասաց.«Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»: Մեկ շաբաթ անց՝ նրա դին գտան սեփական տանը:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի օգոստոսի 5-ին ոստիկանները գտան դերասանուհու անշունչ մարմինն իր սենյակում։ Մինչ օրս նրա մահվան պատճառը բազմաթիվ քննարկումների առարկա է։ Ոմանք կարծում են, որ Մոնրոն ինքնասպան է եղել, ոմանք համոզված են, որ նրան սպանել են Քենեդի եղբայրների պատվերով։ Մերիլինը սիրավեպ է ունեցել և Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդիի, և նրա եղբայր Բոբ Քենեդիի հետ։ Դերասանուհին որոշ գաղտնի տեղեկություններ ուներ նրանց մասին և սպառնում էր հայտնել դրանք լրագրողներին։ Այնուամենայնիվ Մոնրոյի մահը մոտ քառասուն տարի անց էլ գաղտնիք է մնում։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է 31 ֆիլմերում, այդ թվում՝ «Ամեն ինչ Եվայի մասին» (անգլ.՝ All About Eve, 1950), «Նիագարա» (անգլ.՝ Niagara, 1953), «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ» (անգլ.՝ How to Marry a Millionaire, 1953), «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» (անգլ.՝ Gentlemen Prefer Blondes, 1954), «Ոմանք դա տաք են սիրում» (անգլ.՝ Some Like It Hot, 1959 Խորհրդային կինովարձույթում՝ «Ջազում միայն աղջիկներն են») և այլն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի օգոստոսին նա «20th Century Fox» կինոստուդիայի հետ պայմանագիր կնքելու առաջարկություն ստացավ, որտեղ նրան ընդունեցին որպես ստատիստուհի (անխոս դերասանուհի)։ Ստուդիայում նրան առաջարկեցին Քերոլ Լինդ, Քլեր Նորման, Մերլին Միլեր անունները, բայց արդյունքում կանգ առան այն անվան վրա, որով նա հետագայում հայտնի դարձավ՝ Մերլին Մոնրո։ «Մոնրո»-ն նրա մոր աղջկակակն ազգանունն էր։

Շուտով, իր առաջին հարսանիքից հետո Մոնրոն սկսեց մտածել իր կարիերայի մասին, որը և հետագայում այդ ամուսնությունը վերջ տալու պատճառ դարձավ։ Զույգն ամուսնալուծվեց 1946 թվականի սեպտեմբերին։

1948 թվականի հոկտեմբերին վարձույթի դուրս եկավ «Columbia Pictures» ստուդիայում ստեղծված «Խմբերգչուհիներ» ֆիլմը։ Դա առաջին ֆիլմն էր, որտեղ Մերլինը խոսում և երգում էր։ Մերիլին Մոնրոն յոթ տարով պայմանագիր է կնքում «20th Century Fox» ստուդիայի հետ և ստանում է դեր «Ասֆալտե ջունգլիներ» ֆիլմում։

1954 թվականի հունվարին նա ամուսնացավ բեյսբոլիստ Ջո Դի Մաջոյի հետ։ Ինչպես պարզվեց հետագայում, Դի Մաջոն հիվանդագին խանդում էր Մերիլինին աշխարհի բոլոր տղամարդկանց նկատմամբ և հաճախակի էր բռնությունների ենթարկում նրան։ Խանդի հողի վրա էլ նրանք ամուսնալուծվեցին 1954 թվականի հոկտեմբերին։ Սակայն մինչև կյանքի վերջն էլ Ջոն սիրում էր Մերիլինին և սիրեցյալներից միակն էր, որ ներկա գտնվեց նրա հուղարկավորությանը։ Հեց Դի Մաջոն էր հետագա բոլոր տարիներին շարունակում հոգ տանել Մերիլինի մասին և ջանում էր բարոյական աջակցություն ցուցաբերել նրան գործունեության ընթացքում։ Դի Մաջիոյի հետ ամուսնությունից հետո «20th Century Fox» կինոստուդիան հրավիրեց Մերիլինին նկարահանվել «Շոու բիզնեսից լավ բիզնես չկա» մյուզիքլում։

1954 թ. մայիսին Մերիլինն ստացավ «Ամենաճանաչված արտիստուհի» մրցանակը։ 1955 թ. հունվարին Մերիլինը հայտարարեց իր սեփական՝ «Մերիլին Մոնրո Փրոդաքշնս» կորպորացիան, որտեղ նա նախագահն էր և բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերը։ 1960 թ. մարտին Մերիլին Մոնրոն Հոլիվոդյան «Փառքի ճեմուղում» արժանացավ աստղի[21]:

Ջեյն Ռասելի հետ, 1953 թվականի հունիսի 26

1961 թվականի հունվարի 20-ին Մերլինն ու Արթուր Միլլերը բաժանվեցին։ Փաստերի համաձայն՝ «նա մնաց տանը, իր մթնած ննջասենյակում, գոյատևելով քնաբեր պատիճներով և արագ կորցնելով քաշը»: Այդ ժամանակ էլ, փետրվարին նրան տեղափոխեցին հոգեբուժական կլինիկա Նյու Յորքում, որտեղից նա դուրս եկավ 1961 թվականի մարտի 5-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1950 թվականին Մերիլինը ծանոթացել էր դրամատուրգ Արթուր Միլլերի հետ, բայց այդ ժամանակ նրանք բաժանվեցին և նորից հանդիպեցին 1955 թվականին։ Մինչ այդ, Միլլերն արդեն հասցրել էր ամուսնալուծվել և այդ ամուսնությունից ուներ երկու երեխա։ Արթուրն ու Մերլինը պաշտոնապես ամուսնացան 1956 թվականի հունիսի 29-ին, իսկ երկու օր անց տեղի ունեցավ նրանց հարսանեկան արարողությունը՝ հրեական ծիսակարգով (Արթուրն ազգությամբ հրեա էր)։ Այդ ամուսնությունն եղավ ամենատևականը, քանի որ հավաստի է, որ Մոնրոն մշտապես երազում էր խելացի տղամարդու մասին, ով կլուծեր իր կրթության խնդիրները և իր համար կլիներ խորհրդատու։ Արթուրի հետ ամուսնությունը չէր կարելի երջանիկ համարել. նրանք միասին ապրեցին չորս ու կես տարի և ամուսնալուծվեցին 1961 թվականի հունվարի 20-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արթուրը հարսանիքից մի քանի շաբաթ անց իր օրագրում գրառել էր.

Aquote1.png Ինձ թվում է՝ նա փոքրիկ երեխա է: Ես նրան ատում եմ։ Aquote2.png

Մերլինը տեսել էր այդ գրառումը և ցնցվել էր, ինչից հետո նրանք Արթուրի հետ վիճել էին։

Մերլինը մշտապես ցանկացել է երեխաներ ունենալ. ամեն անգամ ամուսնանալուց հետո նա փորձում էր հղիանալ, բայց չէր ստացվում։ Արթուրից նա հղիացավ, սակայն հղիությունն այս անգամ արտարգանդային էր։

1961 թվականին Մերլինը ծանոթացավ ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդու հետ։ Նրանց սիրավեպի մասին ասեկոսեներ էին տարածվում։ Ասեկոսեներ էին պտտվում նաև Մերլինի և Ջոն Քենեդու եղբայր Ռոբերտ Քենեդու, ում Մերլինը շատ լավ էր վերաբերվում, սիրավեպի մասին։ Այդ բոլոր ասեկոսեները այդպես էլ ապացույցներ չունեցան։

Քաղաքական հայացքներ

Մերլին Մոնրոյի ընկերուհի և քարտուղար Պատրիսիա Նյուքոմբի վկայությամբ Մոնրոն իրենից վերջին հարցազրույցը վերցնող թղթակցին անօգուտ խնդրեց, որպեսզի նա իր մասին հոդվածն ավարտեր իր հետևյալ արտահայտությամբ.

Մոնրոն 1953 թ.
Aquote1.png Այն, ինչի կարիքն իսկապես ունի աշխարհը, դա հարազատության զգացումն է: Բոլորը՝ աստղերը, աշխատավորները, նեգրերը, հրեաները, արաբները. մենք բոլորս եղբայրներ ենք: Խնդրում եմ՝ ինձ անլուրջ չհամարեք: Ավարտեք հարցազրույցը նրանով, ինչին ես հավատում եմ[22]: Aquote2.png

Մոնրոն սևամորթ ջազ-երգչուհի Էլլա Ֆիցջերալդի ընկերուհին էր և նրան օգնում էր իր կարիերայում։ Հետագայում Էլլա Ֆիցջերալդը պատմում էր.

Aquote1.png Ես իսկապես պարտական եմ Մերլին Մոնրոյին... նրա շնորհիվ ես սկսեցի երգել 50-ականներին բավականին հայտնի «Mocambo» ակումբում։ Նա անձամբ զանգեց ակումբի տիրոջը և ասաց նրան, որ ցանկանում է, որ ես անհապաղ ընդունվեմ ակումբ։ Մոնրոն ասաց, որ եթե ակումբի տերը ընդունի ինձ, ինքը կզբաղեցնի առաջին շարքի սեղանիկը այդ ակումբում ամեն գիշեր։ Նա նաև ասաց, և դա ճշմարտություն էր, որ իր սուպերաստղի կարգավիճակի շնորհիվ մամուլի խելագար ուշադրության կարժանացնի ակումբին։ Ակումբի տերն «այո» պատասխանեց, և Մերլինն ամեն գիշեր այնտեղ էր՝ իր սեղանիկի մոտ: Մամուլն իսկապես նրա կողքերին էր: Դրանից հետո ես այլևս երբեք ստիպված չէի երգել փոքր ջազ-ակումբներում։ Նա անսովոր կին էր՝ մի փոքր առաջ ընկած իր ժամանակից: Եվ այդ մասին ինքը չգիտեր[23]։ Aquote2.png


1962 թվականին Մեքսիկայում նա բացահայտորեն կապված էր ՀԴԾ-ի կողմից որպես կոմունիստներ ճանաչված ամերիկացիների հետ, ինչպիսիք էին Ֆրեդերիկ Վանդերբիլդ Ֆիլդը։ Մոնրոյի վերջին հոգեբանի դուստրը՝ Ջոանա Գրնսոնն ասում էր, որ Մոնրոն հետաքրքրված էր իրավունքների հավասարությամբ, սևամորթների իրավունքներով, աղքատների իրավունքներով։ Նա նույնացնում էր իրեն աշխատավորների հետ[24]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մերլին Մոնրոյի մահը

Մերլին Մոնրոյին մահացած գտան հեռախոսի լսափողը ձեռքում, 1962 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը, Լոս Անջելեսի Բրենթվուդ շրջանում, 12305 Fifth Helena Drive հասցեում գտնվող իր սեփական տանը։ Մահճակալի մոտ քնաբեր հաբերի դատարկ փաթեթ կար։ Տասնչորս այլ դեղերի և հաբերի պատիճներ կային գիշերայի սեղանիկի վրա։ Մոնրոն մահվանից առաջ չէր թողել ոչ մի գրություն։ Նրա աճյունը տեղափոխվեց դիարան՝ հերձման, որն իրականացրեց պաթոլոգանատոմ բժիշկ Ցունետոմ Նոգուտին, որից հետո հայտարարվեց, որ Մերլին Մոնրոն մահացել է քնաբերի հաբերի չարաշահումից։

Դերասանուհու մահից անմիջապես հետո հաբերի չարաշահման վարկածը լայնորեն քննարկվում էր ամերիկյան մամուլում, առաջ բերելով այսպես կոչված «Վերթերի էֆեկտ», որից հետո հարյուրավոր ամերիկացիներ հետևեցին նրա օրինակին[11]:

Նրան հուղարկավորեցին Վեսթվուդյան գերեզմանոցի դամբարանում, 1962 թվականի օգոստոսի 8-ին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յոթ տարվա տենչ» ֆիլմի նկարահանման ժամանակ ԶԼՄ-ների համար լուսանկարվելիս

Հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Ցանցը Ծանոթություն .
13 сентября 1953 The Jack Benny Program ինքն իր դերում CBS [25]
2 октября 1954 The Bob Hope Show ինքն իր դերում NBC [26]
8 апреля 1955 Person to Person ինքն իր դերում CBS Էդվարդ Ռ. Մարրոուի հետ|Էդվարդ Ռ. Մարրոուի հետ|en|Edward R. Murrow}} [27]
19 мая 1962 President Kennedy’s Birthday Salute ինքն իր դերում CBS Երգ՝ «Happy Birthday, Mr. President» [28][29]

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկը ներկայացված է ըստ IMDb.com կայքէջի տվյալների[30].

Պարգևը Տարին Անվանակարգը Աշխատանքը Արդյունքը
BAFTA 1956 Լավագույն արտասահմանյան արտիստուհի Зуд седьмого года Անվանակարգը[31]
1958 Լավագույն արտասահմանյան արտիստուհի Արքայազնն ու պարուհին Անվանակարգը[32]
Ոսկե գլոբուս 1954 Հենրիետայի մրցանակ N/A Անվանակարգը[33]
1957 Կանացի լավագույն դեր կատակերգությունում կամ մյուզիքլում Ավտոբուսի կանգառ Անվանակարգը[34]
1960 Լավագույն կանացի դեր կատակերգությունում կամ մյուզիքլում В джазе только девушки Հաղթանակ
1962 Հենրիետայի մրցանակ N/A Հաղթանակ
Դավիթ դի Դոնատելլո 1958 Լավագույն արտասահմանյան արտիստուհի Արքայազնն ու պարուհին Հաղթանակ[35]
Laurel Awards 1959 Լավագույն կատակերգու դերասանուհի Արքայազնն ու պարուհին 4-րդ տեղ[36]
1960 Լավագույն կատակերգու դերասանուհի Ջազում միայն աղջիկներ են 2-րդ տեղ[37]
Photoplay Awards 1952 Բարձրացող աստղ N/A Հաղթանակ[38]
1953 Ամենապոպուլյար աստղ N/A Հաղթանակ[39]
1954 Լավագույն դերասանուհի Ջենտլմենները գերադասում են շիկահերներին
Как выйти замуж за миллионера
Հաղթանակ[40]
Look American Magazine Award 1952 Ամենահեռանկարային սկսնակ երգչուհի N/A Հաղթանակ[41]
Crystal Star Award 1959 Լավագույն արտասահմանյան դերասանուհի Արքայազնն ու պարուհին Հաղթանակ[36]
Հոլիվուդյան «Փառքի ծառուղին» 1960 Անվանական աստղ՝ կինոարտադրությունում ներդրած ավանդի համար N/A Հաղթանակ[42]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  
  • Belton John (2005)։ American Cinema, American Culture։ McGraw Hill։ ISBN 978-0-07-288627-6 
  • Burkhead Cynthia (2013)։ Dreams in American Television Narratives: From Dallas to Buffy։ London: Bloomsbury Publishing։ ISBN 978-1-4411-2417-3 
  • Chapman Gary (2001)։ «Marilyn Monroe»։ in Browne Ray B., Browne Pat։ The Guide to United States Popular Culture։ University of Wisconsin Press։ ISBN 978-0-87972-821-2 
  • Churchwell Sarah (2004)։ The Many Lives of Marilyn Monroe։ Granta Books։ ISBN 978-0-312-42565-4 
  • Dyer Richard (1991) [1979]։ «Charisma»։ in Gledhill Christine։ Stardom: Industry of Desire։ Routledge։ ISBN 978-0-415-05217-7 
  • Dyer Richard (1986)։ Heavenly Bodies: Film Stars and Society։ Routledge։ ISBN 0-415-31026-1 
  • Fuller Graham, Lloyd Ann, eds. (1983)։ Illustrated Who's Who of the Cinema։ Macmillan։ ISBN 0-02-923450-6 
  • Hall Susan G. (2006)։ American Icons: An Encyclopedia of the People, Places, and Things that Have Shaped Our Culture։ Greenwood Publishing Group։ ISBN 978-0-275-98429-8 
  • Hamscha Susanne (2013)։ «Thirty Are Better Than One: Marilyn Monroe and the Performance of Americanness»։ in Rieser Klaus, Fuchs Michael, Phillips Michael։ ConFiguring America: Iconic Figures, Visuality, and the American Identity։ Intellect։ ISBN 978-1-84150-635-7 
  • Handyside Fiona (2010)։ «Let's Make Love: Whiteness, Cleanliness and Sexuality in the French Reception of Marilyn Monroe»։ European Journal of Cultural Studies 3 (13): 1–16։ doi:10.1177/1367549410363198 
  • Harris Thomas (1991) [1957]։ «The Building of Popular Images: Grace Kelly and Marilyn Monroe»։ in Gledhill Christine։ Stardom: Industry of Desire։ Routledge։ ISBN 978-0-415-05217-7 
  • Haskell Molly (1991)։ «From Reverence to Rape: The Treatment of Women in the Movies»։ in Butler Jeremy G.։ Star Texts: Image and Performance in Film and Television։ Wayne State University Press։ ISBN 0-8143-2312-X 
  • Hyatt Wesley (2006)։ Emmy Award Winning Nighttime Television Shows, 1948–2004։ Jefferson, NC: McFarland։ ISBN 978-0-7864-2329-3 
  • Kidder Clark (2011)։ Marilyn Monroe: Cover to Cover: Cover to Cover։ Iola, WI: Krause Publications։ ISBN 1-4402-2780-2 
  • Leaming Barbara (1998)։ Marilyn Monroe։ Three Rivers Press։ ISBN 0-609-80553-3 
  • Lev Peter (2013)։ Twentieth-Century Fox: The Zanuck–Skouras Years, 1935–1965։ University of Texas Press։ ISBN 978-0-292-74447-9 
  • Marcus Daniel (2004)։ Happy Days and Wonder Years: The Fifties and Sixties in Contemporary Popular Culture։ Rutgers University Press։ ISBN 978-0-8135-3391-9 
  • Meyers Jeffrey (2010)։ The Genius and the Goddess: Arthur Miller and Marilyn Monroe։ University of Illinois Press։ ISBN 978-0-252-03544-9 
  • Miracle Berniece Baker, Miracle Mona Rae (1994)։ My Sister Marilyn։ Algonquin Books։ ISBN 0-595-27671-7 
  • Monroe Marilyn (2010)։ Comment Bernard, ed.։ Fragments: Poems, Intimate Notes, Letters։ Farrar, Straus and Giroux 
  • Riese Randall, Hitchens Neal (1988)։ The Unabridged Marilyn։ Corgi Books։ ISBN 978-0-552-99308-1 
  • Rollyson Carl (2014)։ Marilyn Monroe Day by Day: A Timeline of People, Places and Events։ Rowman and Littlefield։ ISBN 978-1-4422-3079-8 
  • Rose Jacqueline (2014)։ Women in Dark Times։ Bloomsbury։ ISBN 978-1-4088-4540-0 
  • Solomon Aubrey (1988)։ Twentieth Century-Fox: A Corporate and Financial History։ Scarecrow Press։ ISBN 978-0-8108-4244-1 
  • Solomon Matthew (2010)։ «Reflexivity and Metaperformance: Marilyn Monroe, Jayne Mansfield, and Kim Novak»։ in Palmer R. Barton։ Larger Than Life: Movie Stars of the 1950s։ Rutgers University Press։ ISBN 978-0-8135-4766-4 
  • Spoto Donald (2001)։ Marilyn Monroe: The Biography։ Cooper Square Press։ ISBN 978-0-8154-1183-3 
  • Steinem Gloria, Barris George (1987)։ Marilyn։ Victor Gollancz Ltd։ ISBN 0-575-03945-0 
  • Summers Anthony (1985)։ Goddess: The Secret Lives of Marilyn Monroe։ Victor Gollancz Ltd։ ISBN 978-0-575-03641-3 
  • Super John C. (2005)։ The Fifties in America։ Ipswich, MA: Salem Press։ ISBN 978-1-58765-203-5 
  • Tracy Tony (2010)։ John Huston: Essays on a Restless Director։ McFarland։ ISBN 978-0-7864-5853-0 
  • Vogel Michelle (2014)։ Marilyn Monroe: Her Films, Her Life։ Jefferson, NC: McFarland։ ISBN 978-0-7864-7086-0 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Marilyn Monroe Biography
  2. 2,0 2,1 birth certificate — 1926.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118583549 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de
  8. «Marilyn Monroe - Still Life | American Masters»։ PBS։ July 19, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-09-06 
  9. «The Official Web Site of Ella Fitzgerald»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-09-06 
  10. Мэрилин Монро. Жизнь в мире мужчин\Софья Бенуа.- М.:Алгоритм, 2012. — 12
  11. 11,0 11,1 Причины самоубийств
  12. Статья «Мэрилин Монро: Взлёты и падения» на сайте «Женские штучки».
  13. Мэрилин Монро. Немеркнувшая «звезда» \ Виталий Вульф, Серафима Чеботарь. — М.: Яуза : Эксмо, 2013. — с.34
  14. Мэрилин Монро \Анна Плантажене; пер. с фр. и вступ.ст. Е. В. Колодочкиной. — М.: Молодая гвардия; Палимпсест, 2011. — 265(7) с.: ил. — (Жизнь замечательных людей: Малая серия: сер.биогр.;вып.14). — 53
  15. 15,0 15,1 Мэрилин Монро \Анна Плантажене; пер. с фр. и вступ.ст. Е. В. Колодочкиной. — М.: Молодая гвардия; Палимпсест, 2011. — 265(7) с.: ил. — (Жизнь замечательных людей: Малая серия: сер.биогр.;вып.14). — 54-56
  16. Мэрилин Монро \Анна Плантажене; пер. с фр. и вступ.ст. Е. В. Колодочкиной. — М.: Молодая гвардия; Палимпсест, 2011. — 265(7) с.: ил. — (Жизнь замечательных людей: Малая серия: сер.биогр.;вып.14). — 57, 65
  17. McLellan Dennis (օգոստոսի 18, 2005)։ «James Dougherty, 84; Was Married to Marilyn Monroe Before She Became a Star»։ Los Angeles Times։ Վերցված է մայիսի 13, 2011 
  18. «"Personal Letter from a 16-Year Old Marilyn Monroe Sells for $52,460 at Bonhams & Butterfields"»։ artdaily.org։ ապրիլի 20, 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-17-ին։ Վերցված է 2011 թ․ մայիսի 7 
  19. «The Radioplane Target Drone» 
  20. Мэрилин Монро. Немеркнувшая «звезда» \ Виталий Вульф, Серафима Чеботарь. — М.: Яуза : Эксмо, 2013. — с.48
  21. «Marilyn Monroe»։ Walk of Fame։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-08-14 
  22. «Marilyn Monroe - Still Life | American Masters»։ PBS։ հուլիսի 19, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-09-06 
  23. «The Official Web Site of Ella Fitzgerald»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-09-06 
  24. «Marilyn Monroe | Reader's Digest Version»։ Rd.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-09-06 
  25. Burkhead, 2013, էջ 142
  26. Hyatt, 2006, էջ 142
  27. Rollyson, 2014, էջ 149
  28. Rollyson, 2014, էջ 263
  29. Vogel, 2014, էջ 163
  30. «Marilyn Monroe Awards»։ Marilyn Monroe—IMDb (անգլերեն)։ 19 августа 2017 
  31. «BAFTA Awards. Awards for 1956» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2015-08-01 
  32. «BAFTA Awards. Awards for 1958» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2015-08-01 
  33. Rollyson, 2014, էջ 87
  34. «Golden Globes, USA. Awards for 1957» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2015-08-01 
  35. Maurice Zolotow Marilyn Monroe. — Harpercollins, 1990. — С. 190. — ISBN 978-0-06-097196-0
  36. 36,0 36,1 Vogel, 2014, էջ 131
  37. Vogel, 2014, էջ 143
  38. Vogel, 2014, էջ 21
  39. Rollyson, 2014, էջ 106
  40. Super, 2005, էջ 367
  41. Kidder, 2011, էջ 42
  42. «Walk of Fame Stars: Marilyn Monroe»։ walkoffame.com (անգլերեն)։ Hollywood Chamber of Commerce։ 6 июля 2018։ Արխիվացված օրիգինալից-ից May 8, 2017-ին։ Վերցված է 5 июня 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մերիլին Մոնրո հոդվածին