Մերիլինի երկփեղկ գրատախտակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մերիլինի երկփեղկ գրատախտակը
տեսակգեղանկար
նկարիչԷնդի Ուորհոլ
տարի1964
ստեղծման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ուղղությունփոփ արտ[1]
գտնվում էRiaillé?[2]
հավաքածուRiaillé?
կայք

Մերիլինի երկփեղկ գրատախտակը (անգլ.՝ Marilyn Diptych) ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի մետաքսագծագրական հայտնի կտավներից, հեղինակն այն վրձնել է փոփ արտ ոճով։

Ուորհոլը նկարի վրա սկսել է աշխատել Մերիլին Մոնրոյի մահից մեկ շաբաթ հետո՝ 1962 թվականի օգոստոսին։ Զարդակաղապարային տպագրության շնորհիվ նկարիչը կտավի վրա պատկերել է դերասանուհու հիսուն միանման պատկերներ, որոնք փոխառնված էին 1953 թվականի «Նիագարա» ֆիլմի նկարահանումների ժամանակ կատարված հայտնի լուսանկարից։ Նկարը պատրաստ է եղել մի քանի ամիս անց։

Գրատախտակի ձախ փեղկին պատկերված Մոնրոյի քսանհինգ նկարներն ունեն վառ գույներ, իսկ մյուս փեղկի նկարներն ունեն սև–սպիտակ գույներ, տեղ–տեղ՝ ողողված, ոչ հստակ, գունատ։ Կարծիք կա, որ նկարը բաժանելով գունավորի և անգույնի՝ Ուորհոլը պատկերել է Մերիլին Մոնրոյի՝ նույնքան հակադրական կյանքն ու մահը[3][4]։

2011 թվականի դրությամբ՝ Մերիլինի երկփեղկ գրատախտակը ցուցադրվում է Լոնդոնում՝ Լիվերպուլյան Տեյթ պատկերասրահում։ 2004 թվականի դեկտեմբերի 2–ին «The Guardian» թերթը հրատարակել է ժամանակակից արվեստի ամենահաջողված 500 ստեղծագործությունների ցուցակը՝ Ուորհոլի կտավին տալով երրորդ տեղը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Make Lists, Not War — 2013.
  2. http://www.tate.org.uk/art/artworks/warhol-marilyn-diptych-t03093
  3. Helen Gardner, et al. Gardner’s Art Through the Ages. — Thompson Wadsworth, 2004.
  4. Carol Salus Behind the Celestial Enchantment // The Poetry of Life in Literature. — Springer, 2000. — С. 198.
  5. Charlotte Higgins Work of art that inspired a movement … a urinal // The Guardian. — 02.12.2004.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]