Թեյթ Մոդեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյթ Մոդեռն
Tate Modern viewed from Thames Pleasure Boat - geograph.org.uk - 307445.jpg
Տեսակ պատկերասրահ
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Տեղագրություն Լոնդոն և Սաութուրք
Վայր Bankside
Մասն է Թեյթ
Հիմնադրված է 2000
Այցելուներ 4 712 581[1][2] և 5 839 197[3]
Տնօրեն Frances Morris[4]
Կոորդինատներ: 51°30′28″ հս․ լ. 0°5′57″ ամ. ե. / 51.50778° հս․. լ. 0.09917° ավ. ե. / 51.50778; 0.09917
Կայք tate.org.uk/modern
Թեյթ Մոդեռնը գտնվում է Մեծ Բրիտանիաում
Թեյթ Մոդեռն
Tate Modern Վիքիպահեստում

Թեյթ Մոդեռն[5] (անգլ.՝ Tate Modern) Լոնդոնի մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի թանգարան է։ Թեյթ Մոդեռնը պատկանում է Թեյթ թանգարանների խմբին ՝ Թեյթ բրիտանական պատկերասրահի Tate Britain, Թեյթ Լիվերպուլի Tate Liverpool, Թեյթ Սենտ Այվսի Tate St Ives և Թեյթ Օնլայինի Tate Online հետ[6]։ Թեյթ թանգարանների խմբում ցուցադրվում են բրիտանական ազգային հավաքածուներ 1500 թվականից։ Թեյթ Մոդեռնում գտնվում են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործեր, որոնք ստեղծվել են 1900 թվականից սկսած։ Թեյթ Մոդեռնը մտնում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների ցանկի կազմի մեջ[7]։ Թեյթ Մոդեռնը համարվում է մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի աշխարհի ամենամեծ թագարաններից մեկը։ Ինչպես Լոնդոնի մյուս թանգարաններում Թեյթ Մոդեռնում նույնպես մուտքն անվճար է, սակայն լինում են ցուցահանդեսներ, որոնց մուտքը վճարովի է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 2000 թվականին նախկին էլեկտրակայանի շենքում Bankside Power Station Թեմզա գետի հարավային ափում։ Շենքը նախագծվել է Սըր Գիլիս Գիլբերտ Սքոթի Sir Giles Gilbert Scott կողմից։

Նախնական վերանախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

The Turbine Hall

Էլեկտրակայանի փակվելուց շատ տարիներ հետո ծրագրվում էր քանդել շենքը, սակայն շատերը պահանջում էրն, որ շենքը պահպանվի և շարունակ նոր մտքեր էին առաջարկում այն վերակառուցելու մասին։ 1994 թվականին Թեյթ թանգարանը հայտարարեց, որ էլեկտրակայանի շենքը կդառնա Թեյթ Մոդեռն թանգարան։ Հայտարարվեց միջազգային մրցույթ շենքի՝ վերակառուցման համար ճարտարապետ գտնելու նպատակով։ 1995 թվականին հայտարարվեց, որ մրցույթի հաղթողն է Հացեգ և դե Մյուրոն Շվեցարական ընկերությունը։ Շենքի վերակառուցումը տևեց 5 տարի և 2000 թվականին թանգարանը բացվեց։ [8]։ Շենքի ակնհայտ արտաքին փոփոխություններից ամենաակնառուն՝ երկհարկանի ապակե տանիքն է, որը ձգվում է շենքի ամբողջ տրամագծով։ Շենքի բուն կառուցվածքից շատ բան նույնն է մնացել, այդ թվում նաև հիմնական՝ տուրբինների սրահը, որում պահպանվել են կամուրջային կռունկները։ Թանգարանի շենքի վերակառուցման պատմություն հիմք հանդիսացա փաստավավերագրական ֆիլի համար։

Տեսարան՝ Թեյթ Մոդեռնի պատշգամից

Բացում և առաջին այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցավ Թեյթ Մոդեռն թանգարանի հանդիսավոր բացումը՝ Թագուհ Ելիզաբեթ II-ի կողմից[9]։ Բացման առաջին տարում Թեյթ Մոդեռն այցելել է 5.25 միլիոն մարդ։ Այդ տարի արդեն գոյություն ունեցող մյուս Թեյթ տանգարանների այցելուների թիվը եղել է 2.5 միլիոն[10]։

Ընդլայնման նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Switch House -ի արտաքին տեսքը

Թեյթ Մոտերնը իր բացման օրից ավելի շատ այցելուներ էր գրավում քան սպասվում էր նախապես։ Այդ պատճառով 2004 թվականից սկսվեցին քննարկումներ՝ թանգարանը ընդլայնելու նախագծերի շուրջ[11][12]։ Ընդլայնման ծրագրերը մասնավորապես կենտրոնացած էր շենքի հարավ-արեւմուտյան հատվածում գտնվող ցուցասրահը մեծացնելու ուղղությամբ։ Թանգարանի բացումից հետո շենքում դեռ աշխատում էր ֆռանսիական էլեկտրական ընկերություն, որը գտնվում էր շենքի հարավային հատվածում, սակայն 2006 թվականին ընկերությունը՝ շենքի իրենց զբաղեցրած մի մասը, հանձնեց թանգարանին[13]։ Դա շենքի աշտարակով հատվածն է[14]։ Որոշում կայացվեց այդ հատվածը ևս միացնել ցուցադրությունների սրահներին։ Ընդլայնման նախագիծը կազմեց 215 միլիոն ֆունտ սթերլինգ, որից 50 միլիոն ֆունտ սթերլինգը վճարեց Մեծ Բրիտանիայի կառավարությունը, 7 միլիոնը Լոնդոնի ինքնակառավարման մարմինները, իսկ մնացած գումարը ստացվեց ֆոնդահայթհայթման միջոցով[15]։

Սուիչ շենք (The Switch House)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաս հարկանի 65 մետր բարձրությամբ աշտարակը կառուցվել է նախկին նավթային աշտարակի փոխարեն։ Աշտարակը ունի 4 մակարդակի ցուցասրահներ։ Աշտարակի ցուցասրահներն ունեն բնական լուսավորություն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Visitor Figures 2015 // The Art Newspaper — 2016. — Iss. 278. — ISSN 0960-6556
  2. Visits made in 2015 to visitor attractions in membership with ALVA
  3. Visitor Figures 2016 // The Art Newspaper — 2017. — Iss. 289. — ISSN 0960-6556
  4. New Director of Tate Modern Appointed Tate, 2016.
  5. Галерея Тейт / В. А. Кулаков // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая Российская энциклопедия, 2006. — С. 309. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—, т. 6). — ISBN 5-85270-335-4.
  6. «History and development Tate On-line»։ Tate.org.uk։ Վերցված է 2013-01-08 
  7. Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed, The Art Newspaper, International Edition, Апрель 2014.
  8. «Tate Modern builders Carillion win £400m Battersea Power Station contract»։ Your local Guardian։ 23 May 2013։ Վերցված է 27 September 2013 
  9. «2000: Sneak preview of new Tate Modern»։ BBC։ Վերցված է 15 June 2016 
  10. «Tate Modern. Nought to Sixteen. A History»։ Art Review։ 2016 
  11. Tate Guide, August–September 2012
  12. «Vision»։ Tate։ Վերցված է 2012-08-15 
  13. Riding Alan (26 July 2006)։ «Tate Modern Announces Plans for an Annex»։ The New York Times։ Վերցված է 26 July 2006 
  14. «Tate Modern extension»։ Վերցված է 22 February 2017 
  15. Tate Modern's chaotic pyramid, The Times, 26 July 2006. URL accessed on 26 July 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ankside Power Station with Antony Gormley 1991] ՅուԹյուբում