Պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պատկերասրահ, գեղարվեստական թանգարան, որը հավաքում, ուսումնասիրում, վերականգնում, ցուցադրում է գեղանկարչական, քանդակագործական, գրաֆիկական և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ։ Պատկերասրահները ստեղծվել են մասնավոր, պալատական և այլ հավաքածուներից, հիմնականում՝ նշանավոր ճարտարապետական հուշարձաններում (օրինակ, Պիտտի պատկերասրահը պալացո Պիտտիում, Ֆլորենցիա, Էրմիտաժը՝ Լենինգրադում

Ներկայումս պատկերասրահի մասնաշենքը նախագծվում է ժամանակակից ֆունկցիոնալ պահանջներին համապատասխան և ունի կատարելագործված տեխնիկական սարքավորումներով ցուցասրահներ, դասախոսությունների դահլիճ, վերականգնող արվեստանոցներ, ռենտգենյան կաբինետ, գրադարան, լուսանկարադարան և այլն (օրինակ, Դուգենհայմի թանգարանը Նյու Յորքում)։ Պատկերասրահը ծավալում է նաև ցուցահանդեսային և գիտալուսավորական աշխատանքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png