Jump to content

Trouw

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Trouw
Հոլանդական օրաթերթ Խմբագրել Wikidata
պատկերանիշ Խմբագրել Wikidata
օրաթերթ Խմբագրել Wikidata
Ստեղծում1943 Խմբագրել Wikidata
ԵրկիրՆիդերլանդներ Խմբագրել Wikidata
ՍեփականատերPCM Uitgevers Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրOostenburg Խմբագրել Wikidata
ՆախորդողըTrouw Խմբագրել Wikidata
ՀրատարակիչPCM Uitgevers Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՆիդերլանդներ, Նիդերլանդների Թագավորություն Խմբագրել Wikidata
Լեզուհոլանդերեն Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ18 փետրվարի 1943 Խմբագրել Wikidata
Newspaper formatcompact Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.trouw.nl Խմբագրել Wikidata

Trouw, հոլանդական օրաթերթ, որը հիմնադրվել է 1943 թվականին որպես ուղղափառ բողոքական ընդհատակյա թերթ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 2009 թվականից այն պատկանում է DPG Media-ին (մինչև 2019 թվականը հայտնի է որպես De PersgroepTrouw-ն ստացել է Եվրոպական թերթի մրցանակը 2012 թվականին.[1][2]։ Սիս վան դերԼաանը եղել է գլխավոր խմբագիրը[3]։

Trouwհոլանդերեն բառ է, որը նշանակում է «հավատարմություն», համընկնում է անգլերեն «true» բառի հետ։ Անունն ընտրվել է Աստծո և երկրի հանդեպ հավատարմությունն արտացոլելու համար՝ չնայած Նիդեռլանդների գերմանական օկուպացիային։

Trouw-ն կազմակերպվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական օկուպացիայի դեմ հոլանդական բողոքական դիմադրության անդամների կողմից։ Պատերազմի ընթացքում ձերբակալվեցին և սպանվեցին թերթի պատրաստման և տարածման մեջ ներգրավված հարյուրավոր մարդիկ։ Պատերազմի տարիներին թերթը թղթի բացակայության պատճառով լույս է տեսել անկանոն կերպով։ 1944 թվականին գերմանական ուժերը փորձեցին դադարեցնել հրատարակությունը՝ հավաքելով և բանտարկելով առաքիչներից մոտ 23-ին։ Նրանք վերջնագիր ներկայացրին Trouw-ի ղեկավարներին, սակայն, խմբագիրները չզիջեցին։ Բոլոր բռնված սուրհանդակները մահապատժի են ենթարկվել։ Մարդկանց թվում, ովքեր սպանվել են պատերազմի ընթացքում թերթի աշխատանքում ներգրավվելու պատճառով, եղել է Trouw-ի համահիմնադիր և դիմադրության անդամ Վիմ Սփելմանը[4]։

Պատերազմից հետո թերթը դարձավ օրաթերթ։ Մինչև 1967 թվականը թերթի գլխավոր խմբագիրը մատնանշեց, որ Trouw-ն չպետք է համարվեր թերթ միայն քրիստոնյաների համար, այն ցանկանում էր թերթ լինել բոլորի համար։ Ժամանակի ընթացքում Trou-ի ընթերցողների տոկոսը զգալիորեն կրճատվել է. 1965-ին ընթերցողների 69%-ը պատկանում էր եկեղեցիներից մեկին, սակայն 1979-ին այն իջավ մինչև 48%, իսկ 1999-ին մինչև 28%։ Իրենց իսկ խոսքերով, 2005 թվականին նրանք մտադիր էին «մնալ քրիստոնեական ավանդույթների վրա հիմնված թերթ և լինել խորհրդածության ու ոգեշնչման աղբյուր բոլորի համար, ովքեր բարոյական և հոգևոր կողմնորոշման կարիք են զգում»[5]։

20-րդ դարի վերջի տպաքանակը 133000-ից մի փոքր ավելի էր[6]։ 2005 թվականի փետրվարի 3-ին Trouw-ը փոխեց իր ձևաչափը՝ լայնածավալից ավելի սահմանափակի[7]։

Ներկայումս TrouwDe Persgroep Nederland-ի մի մասն է, որը նախկին PCM խմբին է տրվել այն բանից հետո, երբ բելգիական De Persgroep հրատարակչությունը գնեց PCM-ի բաժնետոմսերի մեծամասնությունը 2009 թվականի ամռանը։ NRC Handelsblad, Het AD, Het Parool և de Volkskrant նույնպես պատկանում են De Persgroep Nederland-ին։ NRC Handelsblad-ը վաճառվել է մինչև 2010 թվականի ամառը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Case Study "Trouw": The new profundity in the newspaper – with daily supplements». European Newspaper Congress. 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին.
  2. «European Newspaper of the Year - Category Nationwide Newspaper - Trouw, the Netherlands». Editorial Design. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  3. Loes Reijmer, "Cees van der Laan nieuwe hoofdredacteur Trouw" (in Dutch), de Volkskrant, 13 December 2013. Retrieved 1 November 2017.
  4. «The illegal press». Dutch Resistance Museum. 2014. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  5. «Trouw - nieuws, verdieping en gids». De Persgroep Nederland. 2005 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  6. Jan de Bas (2003). Een mijter zonder kruis: Sint-Nicolaas in de protestantse pers 1945-2000. Verloren. էջ 29. ISBN 9789065507709.
  7. «Netherlands: National daily Trouw to go compact». Editors Weblog. 2004 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Trouw» հոդվածին։