Ջուլիան Շնաբել
| Ջուլիան Շնաբել Julian Schnabel | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 26, 1951[1][2][3][…] (74 տարեկան) |
| Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հյուստոնի համալսարան և Saint Joseph Academy? |
| Ազդվել է | Τζόζεφ Γκλάσκο?[5][6] |
| Երկեր | Սկաֆանդրը և թիթեռը, Basquiat? և Before Night Falls? |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, լուսանկարիչ, գծանկարիչ, ռեժիսոր, վիզուալ արտիստ, նկարիչ-փորագրող, քանդակագործ և գծագրող |
| Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
| Երեխաներ | Vito Schnabel? և Stella Schnabel? |
| 🌐 | |
Ջուլիան Շնաբել (անգլ.՝ Julian Schnabel, հոկտեմբերի 26, 1951[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4], ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ։
Դեռ պատանեկան տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրաունսվիլ, Թեքսաս։ 1973 թ. գեղարվեստի բակալավրի կոչում է ստացել Հյուսթոնի համալսարանում, որն ավարտելուց հետո դիմում է ներկայացրել Նյու Յորքի Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի անկախ ուսումնական ծրագրին։ Դիմումին կից կար հացի երկու կտորի արանքում սենդվիչի նման դրված նրա աշխատանքի լուսապատկերը։ Շնաբելին իսկույն ընդունեցին։ Մաքառելով արվեստի աշխարհում՝ բուֆետի խոհարար է աշխատել և հաճախել Max's Kansas City ռեստորան-գիշերային ակումբը՝ միաժամանակ աշխատելով իր գործերի վրա։ 1975 թ. բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Հյուսթոնի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Նկարչի գործունեությանը զուգահեռ՝ նկարահանել է երեք ֆիլմ, որոնց սցենարի հեղինակն է. «Բասկիա». կենսագրական ժապավեն նկարիչ Ժան-Միշել Բասկիայի մասին, «Քանի դեռ գիշերը չի իջել»՝ կուբացի բանաստեղծ Ռեյնալդո Արենասի ինքնակենսագրական գրքի էկրանացումը, որի պրոդյուսերն է նաև, «Սկաֆանդրը և թիթեռը»` Ժան-Դոմինիկ Բոբիի հուշագրության կինոտարբերակը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 - «Կաննի կինոփառատոն» լավագույն ռեժիսոր
- 2008 - «Ոսկե Գլոբուս» լավագույն ռեժիսոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Julian Schnabel (նիդերլ.)
- 1 2 Wainwright L. S. Encyclopædia Britannica
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118609483 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://hamptonsarthub.com/2019/07/18/reviews-art-review-rediscovering-ab-ex-artist-joseph-glasco-in-rapport-with-pollock-schnabel-ossorio/
- ↑ https://www.michielsimons.com/artists/julian-schnabel
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիան Շնաբել» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի նկարիչներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի ժամանակակից արվեստագետներ