Կազիմիր Մալևիչ
Կազիմիր Մալևիչ լեհ.՝ Kazimierz Malewicz | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Казимир Малевич |
Ծնվել է | փետրվարի 11 (23), 1878[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | մայիսի 15, 1935[6][7][8][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][9] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, արվեստների գործիչ, նկարիչ-փորագրող, ուսուցիչ, բեմանկարիչ և հագուստ ձևագծող |
Ոճ | սուպրեմատիզմ[10] և ռուսական ավանգարդ[10] |
Ժանր | ուսուցիչ, բեմանկարչություն, մանկավարժ, գեղանկարչություն, տեսություն, աբստրակցիոնիզմ[5], նատյուրմորտ[5] և ֆիգուրատիվիզմ[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Սև քառակուսի, Սուպրեմատիկ կոմպոզիցիա և Սպիտակը սպիտակի վրա |
Անդամակցություն | վայրկյան |
Kazimir Malevich Վիքիպահեստում |
Կազիմիր Սևերինովիչ Մալեվիչ (ռուս.՝ Казимир Северинович Малевич, փետրվարի 11 (23), 1878[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն[4][5] - մայիսի 15, 1935[6][7][8][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][9]), ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր։ Ազդեցություն է ունեցել ֆրանսիական պոստիմպրեսիոնիստներից, ֆովիստներից, կուբիստներից։ Նրա աբստրակտ-սուպրեմատիկ «Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա» կտավը համարվում է աբստրակտ արվեստի թագակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազիմիր Մալևիչը ծնվել է 1879 թվականի փետրվարի 11-ին (23) և կնքվել 1879 թվականի մարտի 1-ին (13)։ Նրա հայրը՝ Սեվերին Մալևիչը, ծառայում էր որպես կառավարիչ շաքարի արտադրությամբ զբաղվող հայտնի արդյունաբերող Նիկոլայ Տերեշենկոյի մոտ, մայրը՝ Լյուդվիգա Ալեքսանդրի Գալինովսկայան, եղել է տնային տնտեսուհի, և նրանց պսակադրությունը տեղի է ունեցել Կիևում 1878 թվականի փետրվարի 26-ին։
Ծագումով նրանք լեհեր էին, և նրանց ընտանիքում ծնվում են 14 երեխաներ, սակայն հասուն տարիքի են հասնում միայն 9-ը՝ 5 տղա և 4 աղջիկ։ Կազիմիրը նրանց ընտանիքի առաջնեկն էր։ Մալևիչների ընտանիքը համարվում էր լեհական ընտանիք, խոսում էին լեհերեն։ Ժամանակակիցները նրան համարում են լեհ, ինքը նույնպես իրեն համարում էր լեհ, սակայն 1920 թվականի ինչ-որ անկետաներում Մալևիչը իր ազգությունը գրել է «ուկրաինացի», ինչպես նաև որոշ աղբյուրներում փնտրում են նրա հոր մոտ բելառուսական արմատներ։
Կազիմիրի մանկությունն անցել է ուկրաինական գյուղում: Մինչև 12 տարեկանը Մոևկայում, Յամպոլի շրջան, Պոդոլսկայա նահանգում, այնուհետև Պարխոմովկայում, Վոլչոկում, Բելոպոլիեում, հետագա 17 տարիների ընթացքում նա հիմնականում մնաց Կոնոտոպում: 1895 թվականին նա սովորում է Կիևի Ն. Ի. Մուրաշկոյի նկարչական դպրոցում Ն.Կ.Պիմոնենկոյի մոտ։
1896 թվականին Մալևիչների ընտանիքը տեղափոխվել է Կուրսկ քաղաք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118640836 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.artnet.com/artists/kazimir-malevich-2/
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Kazimir Severinovich Malevich
- ↑ 8,0 8,1 8,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 9,0 9,1 9,2 https://www.britannica.com/biography/Kazimir-Malevich
- ↑ 10,0 10,1 https://www.guggenheim.org/artwork/artist/kazimir-malevich
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|