Պետական թանգարան (Ամստերդամ)
Պետական թանգարան, Ռեյկսմյուզեում (հոլ.՝ Rijksmuseum, IPA։ [ˈrɛi̯ksmyˌzeːjʏm]), գեղարվեստական թանգարան Ամստերդամում (Նիդերլանդներ)։
Թանգարանը հիմնել է Նապոլեոն I-ի եղբայր, Հոլանդիայի թագավոր Լյուդովիկոս I Բոնապարտը 1808 թվականին։ Հասարակության առջև դռները բացել է 1815 թվականին։ Նոր շենքը կառուցվել է 1877-1885 թվականներին, ճարտարապետը Պիտեր Կյոպերսն է։
Թանգարանի ցուցադրությունում կան նկարներ, քանդակներ և դեկորատիվ արվեստի նմուշներ, հնագիտական գտածոներ, հագուստ, լուսանկարներ։ Ներկայացված է ասիական արվեստը։
Ցուցադրության հիմքում 15-19-րդ դարերի հոլանդական նկարիչների գործերն են։ Ներկայացված են Ռեմբրանտի, Յան Վերմեերի, Ֆրանս Հալսի, Յան Ստենի և այլ հայտնի գեղանկարիչների գործեր։
Ցուցադրության գլխավոր տեղը տրամադրված է Ռեմբրանտի «Գիշերային պահակազոր» կտավին։ Նկարը պատկանում է Ամստերդամ քաղաքին և պահք է տրված թանգարանին։ 1906 թվականին թանգարանի շենքը փոփոխության ենթարկեցին այս կտավը այնտեղ ցուցադրելու համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռեմբրանտ,
Սինդիկները 1662 -
Ռեմբրանտ,
Հրեա հարսնացուն 1665 -
Վերմեեր,
Կաթնավաճառ կինը 1658
-
Վերմեեր,
Սիրային նամակ 1668 -
Ֆրանս Հալս,
Իսաակ Մասայի և կնոջ ընտանեկան դիմապատկերը 1622 -
Պիտեր դե Հոխ,
Կինը երեխայի հետ 1660 -
Ռեյսդալ
Վեյկ բեյ Դյուրստադե հողմաղացը 1670
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://hedendaagsesieraden.nl/2016/12/31/rijksmuseum-amsterdam/
- ↑ https://whichmuseum.nl/museum/rijksmuseum-amsterdam-286
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ Taco Dibbits new general director of the Rijksmuseum — Rijksmuseum, 2016.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Rijksmuseum». Encyclopædia Britannica from Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite (2007).
- Ամստերդամի պետական թանգարանը Արխիվացված 2008-09-19 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետական թանգարան (Ամստերդամ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||

