Կաթնավաճառուհին (նկար, Վերմեեր)
«Կաթնավաճառուհին» (նաև «Աղջիկը/կինը/սպասուհին կաթի սափորով», «Խոհարարուհին»), նիդերլանդացի նկարիչ Յան Վերմեերի նկարներից է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերմեերը նկարը նկարել է մոտավորապես 1658-1660 թվականներին։ Նիդերլանդական նկարչության մեջ «Կաթնավաճառուհին» առանձնանում է իր կոմպոզիցիոն պարզությամբ։ Առօրյա կյանքի թեման ավելի վաղ կիրառել էին Պիտեր դե Հոոխը և Թերբորխը, բայց Վերմեերին հաջողվեց ստեղծել նոր ստեղծագործություն։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սափորով կնոջ կերպարը հստակորեն առանձնանում է սպիտակ դատարկ պատի ֆոնի վրա։ Ի տարբերություն նախորդների՝ Վերմեերը ակտիվորեն կիրառել է հստակ ուրվագծեր։ Լրացուցիչ արտահայտչականության համար մեջքի ուրվագիծը առանձնացվել է սպիտակ բարակ գծով։ Ռենտգենագրության միջոցով պարզվել է, որ ի սկզբանե նկարիչը պատի վրա նկարել էր մի պատկեր, հնարավոր է՝ քարտեզ։ Հստակորեն հայտնի չէ, թե ինչն է դրդել նկարչին պատը թողնել դատարկ։ Հնարավոր է՝ նա այդպես է վարվել նկարը խորհրդանշաններով չծանրաբեռնելու համար, կամ պարզապես սպիտակ պատը նրան թվացել է ավելի արտահայտիչ ֆոն կերպարի համար։
Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
1669 թվականին նկարը վաճառվել է այն ժամանակվա համար մեծ գումարով՝ 175 ֆլորինով։ Ավելի թանկ գնահատվել է միայն «Դելֆտի տեսքը» (200 ֆլորին)։ 1719 թվականին աճուրդի կատալոգում նկարին տրվել է հետևյալ բնութագիրը. «Յան Վերմեերի նշանավոր աշխատանքը, արվեստի իրական ստեղծագործություն»։ Ներկայումս նկարը գտնվում է Պետական թանգարանում (Ամստերդամ)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժանյակագործուհին (նկար, Վերմեեր)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Артур К. Уилок. Ян Вермеер. — СПб.։ ICAR. — ISBN 5-8592-073-2. (ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարի մանրամասն վերլուծություն (ռուս.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://web.archive.org/web/20190503132528/https://www.rijksmuseum.nl/en/collection/SK-A-2344
- ↑ Make Lists, Not War — 2013.
- ↑ 3,0 3,1 Make Lists, Not War — 2013.
- ↑ https://rkd.nl/explore/images/24950
- ↑ 5,0 5,1 http://europeana.eu/portal/record//90402/SK_A_2344.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://www.rijksmuseum.nl/nl/collectie/SK-A-2344
- ↑ https://www.jstor.org/stable/3780886
- ↑ 8,0 8,1 https://www.rijksmuseum.nl/en/collection/SK-A-2344
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կաթնավաճառուհին (նկար, Վերմեեր) կատեգորիայում։ |
|