Ամստերդամի պատմության թանգարան
Ամստերդամի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղագրություն | Ամստերդամ |
Վայր | Burgerweeshuis? |
Կազմված է | Վիլլետ Հոլտհյուսեն թանգարան |
Ղեկավարության նստավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[1] |
Հասցե | Նիդերլանդներ։ Ամստերդամ, Կալվերստրատ 921012 PHՍինտ Լյուսիենստեեգ |
Հիմնադրվել է | 1926[2] |
Հիմնադիր | Կորնելիս Բարդ |
Այցելուներ | 199 322 մարդ (2010)[3], 191 450 մարդ (2009)[3] և 172 619 մարդ (2008)[3] |
Կայք | Պաշտոնական կայք |
Ամստերդամի պատմության թանգարան (հոլ.՝ Amsterdams Historisch Museum) կամ Ամստերդամի թանգարան (հոլ.՝ Amsterdam Museum), գտնվում է Նիդերլանդների համանուն քաղաքում՝ Կալվերստրատ 92 հասցեում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացվել է 1926 թվականին Ամստերդամի կախովի պալատում, 15-րդ դարի շինություն է, տեղակայված է Նյումկարտ[en] հրապարակում։ 1975 թվականից զբաղեցնում է նախկին ապաստարանի շինությունը, որը կառուցվել է 1580 թվականին։ Այն ընդարձակվել է ճարտարապետներ Հենդրիկ դե Կեյզերի և նրա որդի Պիտեր դե Կեյզերի[en] կողմից։ 1634 թվականին կառույցը վերակառուցել է նկարիչ և ճարտարապետ Յակոբ վան Կամպենը։ Ապաստարանը շինության մեջ տեղակայվել է մինչև 1960 թվականը։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ցուցադրության մեջ մտնում են Ամստերդամի պատմության հետ կապված տարբեր առարկաներ՝ սկսած միջին դարերից մինչև մեր ժամանակները։ Թանգարանի հավաքածուն ներառում է մոտավորապես 80 000 արվեստի նմուշ՝ նկարներ, քանդակներ, փորագրություններ, այնպիսի հեղինակների նկարներ, ինչպիսիք են՝ Ռեմբրանդ, Յորդան Բրակենսիկ[en], Անտոնիսզ Կորնելիս[en], Ալբերտ Յանսզ Վինկենբրինկ[en], Ադրիան վան Նիուլանդտ[en], Գեորգ Հենդրիկ Բրեյտներ։ Թանգարանում ներկայացված են նաև գրքեր, կահույք, տեքստիլ արտադրանքներ, ապակուց և կերամիկայից պատրաստված առարկաներ, մեդալներ, արհեստագործական արտադրանքներ և կենցաղային առարկաներ, որոնք ցուցադրում են քաղաքի կյանքի պատմությունը։ Թանգարանը պահպանում է նաև հնագիտական նմուշներ, որոնք հայտնաբերվել են Ամստերդամի հնագիտական ծառայության կողմից։ Ցուցադրության բոլոր առարկաների տվյալները աստիճանաբար թվայնացվում են։
2010 թվականին թանգարանը իր վեբ էջում ազատ մուտքի հնարավորություն տվեց իր հավաքածուի հիմնական մասի համար։
Ամստերդամի պատմության թանգարանը համարվում է եվրոպական թանգարանների հավաքածուների թվայնացման ծրագրի գործընկերներից մեկը։
Թանգարանի ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նիդերլանդների թագավոր Վիլլեմ I-ի (1814-1840) կիսանդրին
-
Նապոլեոն Բոնապարտի կիսանդրին
-
Մերկուրի
-
Բազկաթոռ
-
Տիկնիկ
-
Անանուն հեղինակ, Գինու ծիծաղող սիրահարը
-
Էդուարդ Գեզելշապ, Երեխան օրորոցում
-
Գիյոմ դե լ'Իլ, Ասիայի քարտեզը, 1757 թվական
-
«Այաքս» ֆուտբոլային ակումբի 100-ամյակին նվիրված ափսե, 1900-2000 թվականներ
-
Ոսկե թագ մետաղադրամ, 1573-1578 թվականներ
-
Ադամանդե և ոսկե մատանիներ
-
Փղոսկրե Մերկուրի
-
Հովհար
-
Ռեմբրանդի 300-ամյակին նվիրված մեդալ
-
Միջնադարյան կոշիկ
-
Կացին
-
Արծաթյա տիկնիկային տնակ
-
Կնիք
-
Խաղաթղթեր, 1953 թվական
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամստերդամի պատմության թանգարան» հոդվածին։ |
|