Վոլգոգրադի Ի. Ի. Մաշկովի անվան կերպարվեստի թանգարան
Վոլգոգրադի Ի. Ի. Մաշկովի անվան կերպարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Վոլգոգրադ |
Հիմնադրվել է | ապրիլի 20, 1960 |
Կայք | volgogradmuseum.ru |
Վոլգոգրադի Ի. Ի. Մաշկովի անվան կերպարվեստի թանգարան (ռուս.՝ Волгоградский музей изобразительных искусств имени И. И. Машкова), հիմնադրվել է 1960 թվականին (1963 թվականի հունիսի 22-ին բացվել է այցելուների համար[1]) և համարվում է Վոլգոգրադի միակ գեղարվեստի թանգարանը։ Թանգարանի ցուցադրության հիմքն են կազմում XVIII-XX դդ. ստեղծագործություններ։ Թանգարանում լավ է ներկայացված ռուսական բնանկարների պատմությունը[2]։
Վոլգոգրադի կերպարվեստի թանգարանը Իլյա Մաշկովի անունով է կոչվել 2010 թվականի հոկտեմբերի 25-ից[1]։
Սկզբում թանգարանի հավաքածուն ստեղծվել է այլ թանգարանների հավաքածուների աշխատանքների հիման վրա, մասնավորապես, Էրմիտաժի, Տրետյակովյան պատկերասրահի, Պատմության պետական թանգարանի և մի քանի այլ թանգարանների։ Հետագայում համալրումը կատարվել է ձեռքբերումների և նվիրատվությունների միջոցով։ Թանգարանում մշտապես ներկայացվում է ժամանակակից արվեստագետների, այդ թվում վոլգոգրադցի նկարիչների աշխատանքները[1]։
Ներկայումս թանգարանն ունի ավելի քան 7000 գեղանկար և քանդակ։ Հատկապես առանձնանում է վոլգոգրադցի նկարիչ Իլյա Մաշկովի նկարների ժողովածուն։ 20-րդ դարի գեղանկարչության հավաքածուներից նկատելի են նաև Ա. Պլաստովի, Դ. Դ. Ժիլինսկու, Վ. Ֆ. Ստոժարովի, Գ. Մ. Կորժևի, Վ. Ե. Պոպկովի, Ն. Ի. Անդրոնովի, Ն. Ի. Նեստերովի աշխատանքները[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լոգոտիպ
-
Ի. Ի. Մաշկով, Կոլտնտեսուհին դդումների հետ. 1930 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Волгоградский музей изобразительных искусств имени И.И. Машкова» (ռուսերեն). museum.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «О Волгоградском музее изобразительных искусств» (ռուսերեն). Волгоградский музей изобразительных искусств. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Коллекция» (ռուսերեն). Волгоградский музей изобразительных искусств. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Т. Гафар Волгоградский музей изобразительных искусств. — Белый город, 2006. — 63 с. — (Сокровища русского искусства). — ISBN 9785779310253
- В. Л. Янин Российская музейная энциклопедия. — Прогресс, 2001. — Т. 1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլգոգրադի Ի. Ի. Մաշկովի անվան կերպարվեստի թանգարան» հոդվածին։ |