Սոթբիս
Սոթբիս | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | auction house? |
Հիմնադրված է | 1744[1][2] |
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][2] |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Tad Smith? |
Արդյունաբերություն | Աճուրդ[1] |
Ընդհանուր ակտիվներ | 2 689 000 000 $ (դեկտեմբեր 2018) |
Հասույթ | ▼1 035 740 000 $ (դեկտեմբեր 2018) |
Աշխատողների թիվ | ▼133 մարդ (դեկտեմբեր 2018) |
Դուստր ընկերություններ | Sotheby's International Realty? |
Սեփականատեր | Patrick Drahi?[5][6] և A. Alfred Taubman?[1][1] |
Կայք | sothebys.com |
Sotheby's Վիքիպահեստում |
Սոթբիս (անգլ.՝ Sotheby's), աշխարհի ամենահին աճուրդային տներից մեկը: «Քրիստիս» աճուրդային տան հետ իրականացնում է անտիկվար իրերի, արվեստի գործերի վաճառքի մոտ 90 %-ը: Աշխարհում ամենախոշոր աճուրդային տունն է (2011 թվականին կատարած գործարքների ընդհանուր արժեքի ցուցանիշով)[7]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոթբիս տունը հիմնադրվել է 1744 թվականի մարտի 11-ին գրքերի առևտրով զբաղվող Սեմյուել Բեյքերի կողմից (Սոթբիսից ավելի վաղ հիմնադրվել են միայն շվեդական երեք աճուրդային տներ): Սոթբիսը եղել է փակ ակումբ, որտեղ աշխատանք կարող էին ստանալ միայն ազնվականները: 1955 թվականին տան մասնաճյուղն է բացվել Նյու Յորքում: Հետագայում մասնաճյուղեր են բացվել Փարիզում, Լոս Անջելեսում, Ցյուրիխում, Տորոնտոյում, Մելբուռնում, Մյունխենում, Էդինբուրգում, Յոհանեսբուրգում, Հյուսթոնում, Ֆլորենցիայում: 1977 թվականին Սոթբիսի բաժնետոմսերը սկսել են վաճառվել բաց ցուցակագրմամբ, ինչից հետո դրանց գները բարձրացել են: 1980-ական թվականների սկզբին Սոթբիս աճուրդային տունը փաստացի սնանկացել էր արդյունաբերական ճգնաժամի պատճառով:
1983 թվականին Սոթբիսը վաճառվել է ամերիկացի գործարար Ալֆրեդ Թաուբմանին, ով խանութների խոշոր ցանցի սեփականատեր էր ԱՄՆ-ում: 1998 թվականին նա Սոթբիսի բաժնետոմսերը ներմուծել է առևտրական սակարան:
2007 թվականի մայիսին աճուրդի տունը մասնաճյուղ է բացել նաև Մոսկվայում, սակայն ռուսական արվեստի հին գործերի վաճառքը կազմում է ընկերության ընդհանուր շրջանառության մոտ 1 %-ը միայն:
Հակամենաշնորհային սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոթբիս աճուրդի տունը Թաուբմանին վաճառելուց հետո Քրիստիս աճուրդի տունը փորձել է ծառայությունների վճարի ցածրացման հաշվին դուրս մղել ընկերությանը շուկայից: 1993 թվականին Սոթբիսի բաժնետոմսերի արժեքը 1989 թվականի համեմատությամբ նվազել էր առավել քան 50 %-ով:
1993 թվականին Քրիստիս տան ղեկավարումն անցել է Էնթոնի Տենանտին, ով նախկինում աշխատել էր «Գիննեսս» գարեջրի ընկերությունում: Թաուբմանն ու Տենանտը ծառայությունների հաստատուն գների շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել (անգլ.՝ price-fixing), ինչը հանցագործություն չի համարվում Մեծ Բրիտանիայի օրենքերով, սակայն հանցագործություն է համարվում ԱՄՆ-ի օրենքներով, որտեղ Սոթբիսը կայացնում էր իր գործարքների մեծ մասը: Price-fixing-ն արգելված է ԱՄՆ-ում 1890 թվականի Շերմանի օրենքով:
Ոչ պաշտոնական պայմանավորվածությունների մասին իմացել են միայն Թաուբմանը, Տենանտը և աճուրդային երկու տների գործադիր տնօրենները:
2000 թվականի սկզբին Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսում է աճուրդային տների գործունեության հետաքննություն: 2001 թվականի դեկտեմբերին Թաուբմանը մեղավոր է ճանաչվում հանցավոր համաձայնության համար: Նա դատապարտվում է 1 տարի 1 օր ազատազրկման, իսկ Սոթբիսի գործադիր տնօրեն Դիանա Բրուքսը` եռամսյա տնային կալանքի և 350.000 դոլար տուգանքի:
Սոթբիսի դուստր ընկերություն` «Ռուսաստան-ԱՊՀ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին Սոթբիսը Ռուսաստանում բացել է «Ռուսաստան-ԱՊՀ» դուստր ընկերությունը: Ընկերության առաջին գործադիր տնօրենը դարձել է Միխայիլ Կամենսկին, ով աշխատել է մինչև 2016 թվականը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Իրինա Ստեպանովան[8]: Սոթբիսի ռուսական ներկայացուցչությունը նպաստել է Մստիսլավ Ռոստրոպովիչի, Գալինա Վիշնևսկայայի հավաքածուների և Անդրեյ Տարկովսկու արխիվի` Ռուսաստան վերադառնալուն[9][10]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Google Maps — 2005.
- ↑ OpenCorporates — 2010.
- ↑ Artnet News — Artnet.
- ↑ https://www.ropesgray.com/en/newsroom/news/2019/10/BidFair-completes-its-acquisition-of-Sothebys
- ↑ В 2011 году Sotheby’s обогнал Christie’s по продажам
- ↑ Российское представительство Sotheby’s возглавила Ирина Степанова // ТАСС: культура : информ. агентство. — 2016. — № 18.
- ↑ Т. Маркина, М. Стравинская Продано без молотка // Коммерсантъ : газета. — 2007.
- ↑ Т. Маркина, С. Янкина В российском Sotheby's сменилось руководство // The art newspaper Russia : журнал. — 2016. — № 18.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Зыкова Т. Место встречи искусства и денег // Российская газета. — 2007. — 24 мая.
- Собств. корр. Продажи русского искусства на «Сотбис» установили три рекорда цены // Правда. — 2008. — 10 июня.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|