Բելառուսի ազգային արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելառուսի ազգային արվեստի թանգարան
Нацыянальны мастацкі музэй Рэспублікі Беларусь.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Belarus.svg Բելառուս
ՏեղագրությունՄինսկ
ՎայրԲելառուս
ՀասցեԼենինի փողոց 20
Հիմնադրված էհունվարի 24, 1939
Այցելուներ215 800
ՏնօրենՈւլաձիմիր Պրակապցոու
Հավաքածուի չափս30 000±100
Կոորդինատներ: 53°53′54″ հս․ լ. 27°33′38″ ավ. ե. / 53.89833° հս․. լ. 27.56056° ավ. ե. / 53.89833; 27.56056
Կայքartmuseum.by

Բելառուսի ազգային արվեստի թանգարան (բելառուս․՝ Нацыянальны мастацкі музей Рэспублікі Беларусь), թանգարան Մինսկում, Բելառուս։ 1939-1957 թթ. եղել է պետական պատկերասրահ, 1957-1993 թթ.՝ պետական գեղարվեստի թանգարան[1], 1993 թվականից՝ Բելառուսի ազգային արվեստի թանգարան։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Այվազովսկի, Ծովային առավոտ, 1883

Թանգարանը ստեղծվել է 1939 թվականի հունվարի 24-ին ԲԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ։ Առաջին տնօրենը եղել է Նիկոլայ Միխոլապը (1886—1979)։ 1941 թվականի սկզբում Բելառուսի պետական պատկերասրահն ուներ 2711 արվեստի գործեր, որոնցից չորս հարյուրը ցուցադրվում էր։ Թագարանի հավաքածուներից շատերն անհետացել են Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին։ Պատերազմից հետո թանգարանին վերադարձվեցին այն հավաքածուները, որոնք ցուցադրվում էին Ռուսաստանում։ Չնայած հետպատերազմյա դժվար ժամանակաշրջանի, Բելառուսի կառավարությունն արվեստի գործեր գնելու ջանք չխնայեց։ 1945 թվականին թանգարանն արդեն ուներ Բորիս Կուստոդիևի, Վասիլ Պոլենովի, Իսահակ Լեվիտանի, Կառլ Բրյուլովի ստեղծագործություններից։

1957 թվականին ավարտվեց Բելառուսի ազգային պատկերասրահի նոր շնեքի կառուցումը, որը զբաղեցնում է 2 հարկ և մեծ ցուցասրահ։ Այդ ժամանակահատվածում թանգարանի հավաքածուն հասել էր նախապատերազմյան հավաքածուի քանակին և ներառում էր արվեստի գործեր Ռուսաստանից, Բելառուսից և Խորհրդային երկրներից։

1970-1980 թթ. թանգարանի ցուցահանդեսային հավաքածուն հասավ գագաթնակետի։ Թանգարանի հավաքածուները սկսեցին ցուցադրվել տարբեր երկրներում։

1993 թվականից թանգարանը կոչվում է Բելառուսի ազգային արվեստի թանգարան։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Արվեստ
  • Բելառուսի արվեստը XIX դ
  • Բելառուսի արվեստը XX դ
  • Ռուսական արվեստը XVIII-XX դդ.
  • Եվրոպական արվեստը XVI-XX դդ.
  • Արևելքի երկրների արվեստը XIV-XX դդ.

Գիտական բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնագույն արվեստի բաժին
  • Նորագույն բելառուսական արվեստի բաժին
  • Ռուսական արվեստի բաժին
  • Արտասահմանյան արվեստի բաժին
  • Գիտա-վերականգնողական բաժին

Թանգարանը նամականիշերի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]