Դեղձերով աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղձերով աղջիկը
«Девочка с персиками»
տեսակգեղանկար
նկարիչՎալենտին Սերով
տարի1887
բարձրություն91
լայնություն85
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
հիմնական թեմաՎերա Մամոնտովա
Ծանոթագրություններ
 Girl with peaches (Serov) Վիքիպահեստում

Դեղձերով աղջիկը (ռուս.՝ Девочка с персиками), Վալենտին Սերովի 1887 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը ստեղծվել է Աբրամցևում, Սավա Մամոնտովի կալվածքում։ Կտավում պատկերված է 12-ամյա Վերա Մամոնտովան։ Աղջիկը նստած է սեղանի մոտ՝ հագին մուգ թանաքագույն ժապավենով վարդագույն բլուզ, սեղանին դրված է դանակ, դեղձեր և տերևներ։

Կտավում պատկերված է Աբրամցևում Մամոնտովների կալվածքի հյուրասենյակը։ 1871 թվականին Մամոնտովները գնել էին դեղձերով կալվածքը։ Աբրամցևում Սերովն առաջին անգամ եղել է 1875 թվականին, ուր նա այցելել էր իր կոմպոզիտոր մոր հետ։

1887 թվականի օգոստոսին 11-ամյա Վերա Մամոնտովան, տուն մտնելով վերցնում է դեղձը և նստում սեղանի մոտ։ Սերովը, ով այդ պահին այդտեղ էր, առաջարկում է նկարել աղջկան։ 22-ամյա Սերովը շուրջ երկու ամիս ամեն օր նկարել է Վերային։ Սերովը նկարը նվիրում է Վերա Մամոնտովայի մորը՝ Ելիզավետա Մամոնտովային։ Կտավը երկար ժամանակ պահպանվել է Աբրամցևում՝ այն սենյակում, որտեղ ստեղծվել էր, հետագայում տեղափոխվել է Տրետյակովյան պատկերասրահ, իսկ Աբրամցևում կախված է նկարի կրկնօրինակը[1]։

1888 թվականին «Դեղձերով աղջիկը» կտավի համար Վալենտին Սերովն արժանացել է Մոսկվայի արվեստասեր հասարակության մրցանակի։

Մոդելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված է Վերա Սավվայի Մամոնտովան (1875, հոկտեմբերի 20 - 1907, դեկտեմբերի 27

1903 թվականի նոյեմբերին Մոսկվայում ամուսնացել է Ալեքսանդր Սամարինի հետ։ Իտալիա կատարած ուղևորությունից հետո հաստատվել են Բոգորոդսկում։ Ունեցել են երեք երեխա.

  • Որդին՝ Յուրի (1904-1965)
  • Դուստրը՝ Ելիզավետա, ամուսնական ազգանունը՝ Չերնիշևա (1905-1985)
  • Որդին՝ Սերգեյ (1907-1913)

Ամուսնությունից հինգ տարի անց, 1907 թվականի դեկտեմբերին 32 տարեկանում հիվանդացել է թոքաբորբով և երեք օր անց մահացել։ Թաղված է Աբրամցևի Սուրբ Փրկիչ եկեղեցու մոտ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Митрофанова Е. Н. Вера Саввишна Мамонтова - «Девочка с персиками» /Е. Н. Митрофанова//Отчина - 2002 .-№ 1.- С.31-33
  • Митрофанова Е. Н. История продажи и покупки портрета Веры Саввишны Мамонтовой, написанного В. А. Серовым /Е. Н. Митрофанова//Отчина - 2002 .-№ 1.- С.34-35
  • Орлова Л.Три поколения фабрикантов Сапожниковых/Л.Орлова.-//Подмосковный летописец.-2008.-№ 4(12).- С.74-81
  • [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Зеленский С. 12 интересных фактов о «Девочке с персиками», Вокруг света, 12.08.2014.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]