Ավրորա (հածանավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ավրորա (այլ կիրառումներ)
Ավրորա հածանավ

Ավրորա, հածանավ, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը իր մասնակցությամբ հռչակված Բալթիական նավատորմի ռազմանավ։

Նավարկվել է 1903 թվականին։ Ջրատարողությունը՝ 6731 տոնա, արագությունը՝ 20 հանգույց, սպառազինությունը՝ 8-152 միլիմետր, 24-75 մմիլիմետր, 8-37 միլիմետ րանոց հրանոթներ, անձնակազմը՝ 578 մարդ։ 1904–1905 թվականների ռուս–ճապոնական պատերազմի ժամանակ մասնակցել է Ցուսիմայի ճակատամարտին (1905):

1917 թվականի փետրվարի 28 (մարտի 13)–ին «Ավրորա»–ի նավաստիները ապստամբություն բարձրացրին և հածանավի ղեկավարությունը վերցրին իրենց ձեռքը։ 1917 թվականի հոկտտեմբերին 25 (նոյեմբերի 7)-ի գիշերը Պետրոգրադի ռազմա-հեղափոխական կոմիտեի հրամանով «Ավրորա» մոտեցավ Նիկոլաևյան (այժմ՝ լեյտենատ Շմիդի) կամուրջին՝ ապահովելով կարմիրգվարդիական ջոկատների անցումը Վասիլևյան կղզուց դեպի քաղաքի կենտրոն։

Հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7)–ին, ժամը 21 անց 45-ին «Ավրորա» անգնդակ կրակոցով Ձմեռային պալատի վրա գրոհելու ազդանշան տվեց։ 1927 թվականի նոյեմբերի 2:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png