Նախիմովյան ուսումնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նախիմովյան ուսումնարան, միջնակարգ ռազմածովային փակ ուսումնական հաստատություն (ծովակալ Պ․ Ս․ Նախիմովի անունով)։ Սաներ է պատրաստում բարձրագույն ռազմածովային ուսումնարանների համար։ 1943-1945 թվականների ընթացքում Նախիմովյան ուսումնարաններ են բացվել Լենինգրադում, Ռիգայում, Թբիլիսիում՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների, պարտիզանների, բանվորների, կոլտնտեսականների զավակներին ուսուցանելու և դաստիարակելու համար։ Թբիլիսիի և Ռիգայի Նախիմովյան ուսումնարանները 1950-ական թթ․ փակվել են, Լենինգրադինը գործում է 8-րդ դասարանի հիմքի վրա, ուր ընդունվում են մրցույթային քննությունները հանձնած 15-16 տարեկան պատանիներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png