Սասեքս դրայվ (փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասեքս դրայվ
անգլ.՝ Sussex Drive
Սասեքս դրայվի տեսքը Բայ շուկայի անկյունից
Երկիր Կանադա
Գտնվում էՕտտավա
Անվանվել էՍասեքսի դուքս Ավգուստ Ֆրեդերիկ
Սասեքս դրայվի տեսքը օդից և Կանադական թագավորական դրամահատարանը, 1920 թ.

Սասեքս դրայվ (անգլ.՝ Sussex Drive) նշանակալի փողոց Օտտավայում (Օնտարիո) , Կանադայում։ Այն ձգվում է գրեթե Օտտավա գետին զուգահեռ։ Սասեքսը սկսվում է հարավում Ռիդո փողոցից և ուղղվում դեպի հյուսիս, հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք և վերջանում Մաքեյ փողոցի մոտ։

Սասեքս դրայվը մայրաքաղաքի ամենահայտնի փողոցն է, շնորհիվ այն բանի, որ Սասեքս դրայվ, 24 հասցեում գտնվում է վարչապետի պաշտոնական նստավայրը։ Սասեքսի վրա են տեղակայված նաև գլխավոր կառավարչի նստավայրը Ռիդո հոլլում և Օտտավայի նախկին քաղաքապետարանը։

Սասեքս դրայվի վրա են գտնվում նաև մի քանի դեսպանատներ (այդ թվում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի), Կանադայի գեղարվեստի թանգարանը, Կանադական թագավորական դրամահատարանը, Կանադայի պետական հետազոտական խորհուրդը, Լեսթերի և Պիրսոնի անվան շենքը, որը համարվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության շտաբ-գրասենյակը, Աստվածամոր տաճարը, ինչպես նաև այգիների և հայտնի հուշարձանների շարքեր։ Կանադական պատերազմի թանգարանը առաջ գտնվում էր Սասեքսի վրա, բայց այժմ այն տեղափոխել են Լեբրետոնյան հարթավայրեր։