Գատինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գատինո
ֆր.՝ Ville de Gatineau
Զինանշան

ԵրկիրԿանադա Կանադա
ՆահանգՔվեբեկ
ՇրջանՕտտավա
ՔաղաքապետՄաքսիմ Պեդնո-Ժոպեն
Հիմնադրված է1800 թ.
Տվյալ կարգավիճակում2002 թվականից
Մակերես342,32 կմ²
ԲԾՄ144 մ
Բնակչություն276245 մարդ
Խտություն722 մարդ/կմ²
ՏեղաբնականունԳատինովեց, -կա
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ819
Պաշտոնական կայքgatineau.ca
Գատինո (Կանադա)##
Գատինո (Կանադա)

Գատինո (ֆր.՝ Gatineau), քաղաք Կանադայի Քվեբեկ նահանգում։ Գտնվում է Օտտավա գետի ափին, Օնտարիո նահանգում Կանադայի մայրաքաղաք Օտտավայի դիմաց։ Օտտավայի հետ ունեցած սերտ տնտեսական, մշակութային և տրանսպորտային կապերի պատճառով Օտտավայի և մի շարք այլ քաղաքների հետ մտնում է ազգային մայրաքաղաքային շրջանի մեջ։

Գատինոն Կանադայի խորհրդարանի Խաղաղության աշտարակից

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանի Գատինո անվանումը ծագում է Գատինո գետից, որի անվան մասին իրենց հերթին բանավեճեր կան։

19-րդ դարի սկզբին ԱՄՆ-ից եկած Ֆիլեմոն Ռայթը Շոդյերյան ջրվեժների մոտ հիմնել է Ռայսթաուն բնակավայրը (հետագայում՝ Հալլ քաղաք), որտեղ դեռևս իր կենդանության օրոք հիմնվել են բազմաթիվ արհեստանոցներ և գործարաններ, բուռն զարգացում է ապրել անտառային արդյունաբերությունը։ Ռայսթաունն արագ ընդարձակվել է մինչև Գատինո գետի արևմտյան ափերը։ Ռիդո ջրանցքի կառուցումից քիչ ժամանակ անց Օտտավա գետի հակառակ ափին Ռայսթաունն իր ազդեցությամբ սկսել է զիջել հարևան Օտտավային, որտեղ էլ տեղափոխվել է աշխատուժի զգալի մասը, սակայն Ռայսթաունը (որը Հալլ էր վերանվանվել) և նրա շուրջը ձևավորված բնակավայրերը, այդ թվում և համանուն գետի արևելյան ափին գտնվող Գատինոն շարունակում էին կարևոր դեր խաղալ անտառային տնտեսության մեջ։ Մագտնատ Էզրա Բալտեր Էդդին, որը Հալլից էր, իր ժամանակին եղել է Կանադայի առավել ազդեցիկ արդյունաբերողներից մեկը։

1900 թվականին Հալլի հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է հին Հալլը և զգալիորեն վնասել նաև հարևան Օտտավայի կենտրոնական հատվածը։

20-րդ դարասկզբին Բակինգհեմում տեղի են ունեցել աշխատավորների ցույցեր ընդդեմ ազդեցիկ արդյունաբերողների՝ Մակլարենների։ Մակլարենների լրտեսներն սպանել են արհմիութենական երկու առաջնորդների, սպանությունն անպատիժ է մնացել։

Քաղաքի ներկայիս սահմանները գործում են 2002 թվականից, երբ նորաստեղծ քաղաքն իր մեջ է ներառել մի քանի նախկին մունիցիպալիտետներ․

  • Բաքինգհեմ (Buckingham),
  • Գատինո (պատմական) (Gatineau),
  • Մասոն-Անժե (Masson-Angers),
  • Հալլ (Hull; անվանվում է նաև «Ալ» ֆրանսիական արտասանությամբ),
  • Էլմեր (Aylmer).

Չնայած այս նախկին մունիցիպալիտետներից Հալլն առաջատարն էր իր բնակչությամբ և տնտեսապես ազդեցիկ էր, իշխանությունները գերադասել են նոր քաղաքին տալ «Գատինո» ֆրանսալեզու անվանումը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվն ըստ 2001 թվականի համականադական մարդահամարի կազմել է 226.296 մարդ, ըստ 2006 թվականի մարդահամարի` 242.124 մարդ։ Բնակչության թվի աճը հինգ տարում կազմել է 7% կամ 22 հազար մարդ։ Գատինոն Կանադայի 17-րդ մեծ քաղաքն է։ Քանի որ Գատինոն մտնում է Քվեբեկ նահանգի կազմի մեջ, 1974 թվականից այստեղ պաշտոնական լեզու է միայն Ֆրանսերենը․ այն համարվում էր բնակչության 88%-ի մայր լեզուն, 10%-ը խոսում էր անգլերեն, մոտ 2%-ը` այլ լեզուներով։

Ռասսաներ․ 92%-ը՝ սպիտակամորթներ, 5%-ը՝ սևամորթներ, 3%-ը՝ ասիացիներ։ Ի տարբերություն Քվեբեկի այլ շրջանների, քաղաքում ուժեղ է ոչ թե անջատողական, այլ պետականամետ տրամադրվածությունը։ Դա կապված է նրա հետ, որ Գատինոյի բնակիչներից շատերն աշխատում են հարևան Օտտավայում, որտեղ նույնպես կան ֆրանսալեզու անկլավներ (մասնավորապես՝ Վանե, Օրլեան)։

Մշակույթ և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմի լճի խաղատունը
Սալաբերի անվան զինապահոցը Սան–Ժոզեֆ և Ալեքսանդր–Տաշե բուլվարների անկյունում

Թանգարաններ և ցուցահանդեսային պատկերասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսային պատկերասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օտտավա շրջանի Ժամանակակից արվեստի կենտրոն
  • «Art-Image» ցուցահանդեսային կենտրոն
  • «l’Imagier» ցուցահանդեսային կենտրոն
  • Հին Էլմերի մշակութային կենտրոն
  • «Stone School» պատկերասրահ
  • «Linart »պատկերասրահ
  • «Montcalm» պատկերասրահ
  • «Old Chelsea» պատկերասրահ
  • Գրողների տուն (Maison des auteurs)

Մշակութային ժառանգության մեկնաբանման կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրդեհից անտառի պաշտպանվածության թանգարան
  • «Սպիտակապոչ եղնիկ» կենտրոն
  • Walleye կենտրոն
  • Plaisanc ժառանգության կենտրոն
  • Les Brasseurs du Temps

Զվարճանքի վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լակ-Լիմի խաղատուն
  • «Ամիգո» զվարճանքի վայր քաղաքի արևմուտքում (գոլֆ, քարթինգ)
  • «Օմեգա» սաֆարի պարկ` Մոնտեբելոյի և Նօտր դամ դե Բոնսկուրի միջև
  • «Պապանակ» սաֆարի պարկ
  • Հալլ–Չելսի–Ուեյկֆիլդ երկաթուղի

Թատրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թատրոն Լակ–Լիմի խաղատնում
  • Կղզու թատրոն

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գտնվում Օտտավայում Քվեբեկի համալսարանը (Քվեբեկի համալսարանի կամպուս), Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի մասնաճյուղը և անգլալեզու Հերիթիջ քոլեջը։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում տպագրվում է ամենօրյա Le Droit թերթը, La Revue անվճար թերթը, ինչպես նաև` տպագրվում են թերթեր քաղաքի տարբեր մասերում։ Գատինոյի նորությունները հաճախ լուսաբանվում են նաև հարևան Օտտավա քաղաքի մամուլում (Ottawa Citizen, Ottawa Sun, Metro, 24h և այլն), որը նույնպես տարածվում է Գատինոյում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերություն և բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման պահից ի վեր Գատինոն պատմականորեն եղել է Կանադայի անտառային արդյունաբերության կենտրոններից մեկը։ Այստեղ են ստեղծվել Է․ Բ․ Էդդի լուցկու և թղթի գործարանները, գարեջրի գործարաններ (այժմ՝ Կղզու թատրոն)։ Ապագա Գատինոյի արևմտյան հատվածի զարգացման գործում մեծ դեր է խաղացել Մակլարենների ընտանիքը։

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գատինոյում կան մի քանի առևտրի կենտրոններ․

  • Galeries d’Aylmer
  • Les Galeries de Hull
  • Les Promenades de l'Outaouais
  • Village Place Cartier

Բացի դրանից սրճարանների և փոքր խանութների մեծ մասը ձգվում են փողոցների երկայնքով (Լավալ, Պորտաժ, Սեն–Ժոզեֆ բուլվար)։ Խոշոր առևտրական զարկերակ է համարվում Գրեբե բուլվարը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնկալմ փողոցի կամուրջը
Գատինոյի ավտոբուսը, որին հետևում է Օտտավայի ավտոբուսը
Օտտավա–Գատինո օդանավակայանը

Կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի կամուրջներ Գատինոն միացնում են Օտտավայի հյուսիսային հատվածին (Շամպլենի, Ուելսի Արքայազնի, Շոդերյան, Պորտաժ, Ալեքսանդրիայի, Կարտե Մակդոնալդի)։ Կամուրջների փոքր թիվը փոխլրացվում է քաղաքի արևելյան և արևմտյան մասերում մեծ քանակի լաստանավերի առկայությամբ։ Բացի դրանցից, կամուրջներ կան նաև Գատինո գետի վրա՝ մասնավորապես Մոնկալմ փողոցի կամուրջը, (պատրաստված Էյֆելյան աշտարակի կառուցվածքային տարրերով)։

Ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կառուցված են մեծ քանակությամբ տուրիստական արահետներ և հեծանվաճանապարհներ։ 2011 թվականին ստեղծվել է վարձակալվող BiXi հեծանիվներով կայանների ցանց, որն ընդգրկում էր Գատինոյի հարավն ու Օտտավայի հյուսիսը, սակայն բարձր հարկերի պատճառով այն չի հասցրել մեծ տարածում գտնել։

Գատինոյի խոշոր փողոցներ․

  • Դեզ–Ալյումետեր բուլվար
  • Մեզոնև բուլվար
  • Գրեբե բուլվար
  • Ալեքսանդր–Տաշե բուլվար
  • Սեն–Ժոզեֆ բուլվար

Ավտոմայրուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքով են անցնում քվեբեկյան 5–րդ և 50–րդ ավտոմայրուղիները։

Ավտոբուսային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն սպասարկում է Société de transport de l'Outaouais/STO ավտոբոսային ցանցը, որի մի քանի երթուղիներ ավարտվում են հարևան Օտտավայի տարածքում։ Վարորդից ձեռք բերվող տրանզիտային տոմսը թույլ է տալիս տեղափոխվել Օտտավայի ավտոբուսներով (գործում է նաև հետադարձով)։

2014 թվականին քաղաք է ներմուծվել Rapibus արագընթաց ավտոբուսային տրանզիտների ցանցը, հարևան Օտտավայում գործող համանման տերմինալների ցանցի հետ։ Ի տարբերություն սովորական քաղաքային ավտոբուսների (սպիտակ գույնի), Rapibus արագընթաց երթուղային ավտոբուսները ներկված են մուգ կապույտ և կանաչ գույներով (Գատինոյի քաղաքային գույներով)։

Երկաթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Գատինոյում ծաղկում էր երկաթուղային տրանսպորտը, որը սակայն 21–րդ դարի սկզբին ամբողջովին անկում է ապրել։ Ինչպես երկաթգծերի մեծ մասը, այնպես էլ 2 երկաթուղային կամուրջներ չեն օգտագործվում, սակայն քաղաքային իշխանությունը դրանց սարքահանման համար բավականին գումար չունի։ Երկաթուղու փոքր հատվածում ստեղծվել է տուրիստական ատրակցիոն՝ գնացք` քարշող ուժով շոգեքաշի հետ[1]։

Ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գատինոյում գործում է Օտտավա–Գատինո փոքր օդանավակայանը, որտեղից ինքնաթիռները թռչում են միայն Քվեբեկ քաղաք։ Հիմնադրման պահից ավիաընկերության օդանավակայանից չօգտվելու ցանկությունը կապված է այն բանի հետ, որ այնտեղ մինչ այժմ էլ բացակայում է երթակարգավորման աշտարակը։ Մարդատար ավիափոխադրումներն իրականացվում են Օտտավայում գտնվող Մակդոնալդա–Կարտե օդանավակայանի միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «H.C.W. Steam Train — Bienvenue». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գատինո» հոդվածին։