Գատինո (գետ)
Գատինո | |
---|---|
![]() | |
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 386 |
Ավազանի մակերես | 23 700 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Q22542798? |
Գետաբերան | Օտտավա |
Գետաբերանի տեղակայում | Գետ Օտտավա, Գատինո |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Bazin River?, Désert River?, Picanoc River?, Gens de Terre River?, Kazabazua River?, La Pêche River?, Notawassi River?, Fortier River?, Rivière du Canot?, Choquette River?, Chouart River?, Chabot Rivere?, Coucou River?, Misère Creek?, Rivière Petawaga?, Brown River?, Q22411580?, Douville River?, Q22418463?, Rivière Joseph (rivière Gatineau)?, Lesueur River?, Tamarac River? և Ruisseau Stag? |
Ջրի մարմիններ | Baskatong Reservoir? և Q61610599? |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Քվեբեկ |
Ջրահավաք | Q86454885? |
Գատինո (ֆր․ Gatineau), Կանադայի Քվեբեկ գավառի արևմուտքում գտնվող գետ։ Հոսում է հյուսիսային Բասքաթոնգի ջրամբարներից և թափվում է Գատինո (գետը իր անունը ստացել է Գատինո քաղաքից) քաղաքի տարածքում Օտտավա գետը։ Գետի երկարությունը 386 կիլոմետր է։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կա լեգենդ, ըստ որի գետն իր անվանումը ստացել է մորթեղեն վաճառող Նիկոլայ Գատինոյի (Գաստինո) անունից, որը իբր 1683 թվականին խորտակվել է այդ գետում։ Նրա տղաները 18-րդ դարի սկզբում այդ գետի գետաբերանում հիմնադրել են գործարան[1]։
Մյուս տեսակետից տեղական ալգոնկիններ-անիշինաբեները ասում են, որ գետը իր անվանումը ստացել է ֆրանսերեն արտասանությանը հարմարեցված՝ Te-nagàdino-zìbi արտահայտությանը, այսինքն՝ «գետ, որը դադարեցնում է (որևէ մեկի ճանապարհորդությունը)»։
Առաջին անգամ գետը նշում է Սամյուել դը Շամպլենը իր օրագրում, սակայն չի նշում գետի անունը։
1783 թվականին սպա Դևիդ Ջոնսը նահանգապետ Ֆրեդերիկ Խոլդիմանդիին զեկուցելիս, գետը անվանում է «River Lettinoe»։ Դա գետի անվան առաջին գրավոր հիշատակումն է[2]։ 19-րդ դարի սկզբի ճանապարհորդ և մորթեղեն վաճառող Ժան-Բատիստ Պերրոյի քարտեզներում՝ գետը նշվում է, ինչպես nàgàtinong կամ àgatinung, ինչը ավելի մոտ է ալգոնկինական տերմինին։
Ռիդո ջրանցքի հատակագծում, որը 1831 թվականին գծել է փոխգնդապետ Ջոն Բայը՝ գետը կրում է Gatteno անվանումը։ Վերջապես, գետի ժամանակակից անվանումը կիռարվում է Վիլյամ Հենդերսոնի (1831) և Թոմաս Հեսսիսի (1861) քարտեզներում։
Բացառված չէ, որ հնդկացիները վերաիմաստավորել են Գատինո անվանումը իրենց լեզվով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարից սկսած մինչև 20-րդ դար՝ գետը օգտագործվում էր՝ փայտասղոցարաններ գերանների տեղափոխման համար, որոնք տեղակայված էին գետի բերանում։ Ֆիլեմոն Ռայթը և իր ժառանգորդները մեծ դեր խաղացին Գատինոյի անտառային արդյունաբերության համար։ Ավելի ուշ, մարզում անտառների կրճատման պատճաառով, անտառային արդյունաբերության տեղը քայլ առ քայլ սկսեց գրավել թղթարդյունաբերությունը։
Գետի վրա կառուցված է ամբարտակների շարք, որոնք օգտագործվում են էլեկտրաէներգիայի արտադրման համար։ 1974 թվականի գարնանը տեղի ունեցավ ուժեղ ջրհեղեղ։
Մունիցիպալիտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետը իր ճանապարհին անցնում է հետևյալ քաղաքներով՝
- Մանիվաքի
- Լոու
- Վեյքֆիլդ
- Չելսի (Քվեբեկ)
- Գատինո
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|