Կանադական պատմության թանգարան
Կանադական պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան, պատմության թանգարան և թանգարանի շենք |
Երկիր | Կանադա[1] |
Տեղագրություն | Գատինո[2][1] |
Կազմված է | Կանադայի մանկական թանգարան |
Հասցե | 100 rue Laurier, Gatineau, QC K1A 0M8K1A 0M8Լորե փողոց (100) |
Հիմնադրվել է | 1856 |
Հիմնադիր | Robert Barlow?, Elkanah Billings? և William Edmond Logan? |
Այցելուներ | 1 300 000 մարդ |
Տնօրեն | Mark O'Neill? |
Կայք | historymuseum.ca(անգլ.) և museedelhistoire.ca(ֆր.) |
Կանադական պատմության թանգարան (ֆր.՝ Musée canadien de l’histoire, նախկինում՝ Քաղաքակրթության կանադական թանգարան), մարդկային պատմության կանադական ազգային թանգարան[3]։ Գտնվում է Կանադայի Քվեբեկ նահանգի Գատինո քաղաքի Հալլ շրջանում՝ Խորհրդարանական բլուրից նայելիս Օտտավա գետի դիմաց։ Թանգարանի հիմնական նպատակն է հավաքել, ուսումնասիրել, պահպանել և ներկայացնել նյութեր, որոնք լուսավորում են Կանադայի մարդկային պատմությունը և նրա ժողովրդի մշակութային բազմազանությունը։ 2012 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ թանգարանի անունը՝ Կանադայի քաղաքակրթության թանգարանից կվերանվանվի Կանադական պատմության թանգարանի և ավելի մեծ ուշադրություն կդարձվի Կանադայի պատմությանը և մարդկանց[4][5]։ Թանգարանի անվանափոխությունը պաշտոնապես հաստավեց 2013 թվականի դեկտեմբերի 12-ին թագավորական թույլտվությամբ։ Թանգարանի արտաքին փոփոխություններն իրականացվեցին աստիճանաբար ամիսների ընթացքում[6][7][8]։
Պատմության թանգարանի մշտական պատկերասրահները ուսումնասիրում են Կանադայի 20000 տարվա մարդկային պատմությունը և հատուկ ցուցահանդեսների ծրագիրն ընդլայնվում է կանադական թեմաներով, ուսումնասիրում այլ մշակույթների և քաղաքակրթությունների անցյալը և ներկան։ Թանգարանը նաև խոշոր հետազոտական հաստատություն է։ Նրա անձնակազմում ներառված են Կանադայի պատմության, հնագիտության, ազգագրության, ժողովրդական մշակույթի և այլ առաջատար մասնագետներ[9]։
Արմատներով հասնելով 1856 թվականի՝ թանգարանը Հյուսիսային Ամերիկայի ամենահին մշակութային հաստատություններից մեկն է[10]։ Այստեղ են գտնվում նաև Կանադայի մանկական թանգարանը[11] և IMAX թատրոնը 3D հնարավորությամբ[12]։ Այստեղ է տեղակայված եղել նաև Կանադայի փոստային թանգարանը[13]։
Պատմության թանգարանը ղեկավարվում է Կանադայի պատմության թանգարանի կորպորացիայի, դաշնային պետական կորպորացիայի կողմից, որը պատասխանատու է նաև Կանադայի պատերազմի թանգարանի, Մանկական թանգարանի և Նոր Ֆրանսիայի վիրտուալ թանգարանի համար։ Թանգարանը Կանադայի թանգարանների ասոցիացիայի անդամ է[14]։
Թանգարանը նախագծել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի և Օստինում գտնվող Տեխասի համալսարանի շրջանավարտ բնիկ կանադացի հայտնի ճարտարապետ Դուգլաս Կարդինալը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1856 թվականին՝ որպես Կանադայի երկրաբանական հետազոտության ցուցասրահ, որը հավաքում էր ոչ միայն հանքանյութեր, այլև կենսաբանական նմուշներ, պատմական և էթնիկ արտիֆակտներ։ Այն հիմնադրվել է Մոնրեալում և 1881 թվականին տեղափոխվել է Օտտավա[15]։ 1910 թվականին Ֆրանց Բոասի առաջարկով թանգարանի նոր ձևավորված մարդաբանության բաժանմունքում որպես առաջին մարդաբան նշանակվեց մարդաբան-լեզվաբան Էդուարդ Սեպիրը։ Շուտով աշխատանքի հրավիրվեցին մարդաբաններ Դայմոնդ Ջենեսը և Մարիուս Բարբոն։ 1910 թվականին թանգարանը տեղափոխվել է Օտտավայի կենտրոն՝ Մետկալֆի փողոցի վրա գտնվող Վիկտորյայի հուշահամալիրի նորագույն շենք։ Կանադայի ազգային պատկերասրահը այս շենքում զբաղեցրել է կես հարկ։ 1968 թվականին թանգարանը բաժանվել է Բնության թանգարանի և Մարդու թանգարանի, բայց երկուսն էլ մնացել են նույն շենքում։ 1982 թվականին Պիեր Տրյուդոյի կառավարությունը հայտարարեց, որ Մարդու թանգարանը կտեղափոխվի Հալլում իր սեփական առանձին վայր։
Ի պատասխան քննադատությունների, թե «Մարդու թանգարանը» կարող է մեկնաբանել որպես գենդերային կողմնորոշվածություն ժամանակակից զգայարանների լույսի ներքո, 1986 թվականին նոր անվան համար մրցույթ սկսվեց։ Մարդու ազգային թանգարանը դարձավ Կանադայի քաղաքակրթության թանգարան։ 1989 թվականին թանգարանը տեղափոխվեց նոր հաստատություն։ Թանգարանի բացման ժամանակ թանգարանի կառուցման արժեքը նախնական 80 միլիոն դոլարից հասել է մոտ 340 միլիոն դոլարի։ Չնայած թանգարանի դիսնեյլենդացման, հսկայական ծախսերի, յուրօրինակ ճարտարապետության և բազմաթիվ շրջաններից անավարտ ցուցադրությունների նախնական քննադատություններին, թանգարանը շուտով դարձավ խոշոր զբոսաշրջային գրավչության վայր և ընդունվեց տարբեր քաղաքական խմբակցությունների կողմից որպես «բազմակարծություն, բազմամշակութային հասարակության ազգային խորհրդանիշ»[16]։ 2005 թվականին թանգարանն ունեցել է 1396000 այցելու[17], սակայն 2010 թվականին այցելուների թիվը նվազել է՝ հասնելով 1,2 միլիոնի[18]։
2013 թվականին թանգարանի անունը փոխվել է Կանադական պատմության թանգարան[7]։ Նոր անունը ուղեկցվում էր հաստատության նպատակի փոփոխությամբ, մասնավորապես, Կանադայի պատմության վրա ավելի մեծ ուշադրության կենտրոնացմամբ։ 2013 թվականի դեկտեմբերի 12-ից առաջ Թանգարանային ակտով հաստատվել է նախկին Կանադայի քաղաքակրթության թանգարանի նպատակը.[19]
Կանադայի քաղաքակրթության թանգարանի նպատակն է ամբողջ Կանադայում և միջազգայնորեն բարձրացնել հետաքրքրությունը, գիտելիքը, քննադատական ընկալումը, գնահատումը, մարդկային մշակութային ձեռքբերումների և մարդկային վարքագծի նկատմամբ հարգանքը` ստեղծելով, պահպանելով և զարգացնելով պատմական կամ մշակութային հետաքրքրությունների մասին օբյեկտների հավաքածու, որը հատուկ, բայց ոչ բացառապես վերաբերում է Կանադային՝ ցույց տալով այդ ձեռքբերումները և վարքագիծը, նրանցից ստացված գիտելիքը և ներկայացված ըմբռնումը։
Թանգարանային ակտը փոփոխվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին` ներկայացնելու նոր անվանափոխված Կանադական պատմության թանգարանի նոր նպատակը[6][20].
Կանադական պատմության թանգարանի նպատակն է բարձրացնել կանադացիների գիտելիքները, իրադարձությունների և փորձառությունների, Կանադայի պատմությունն ու ինքնությունը ձևավորող և արտացոլող ըմբռնումն ու գնահատումը, ինչպես նաև ընդլայնել նրանց իրազեկվածությունը համաշխարհային պատմության և մշակույթի մասին։
Մշտական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը ունի երեք մշտական ցուցասրահ[21] Գրանդ Հոլը[22], Առաջին ժողովուրդների սրահը[23] և Կանադա Հոլը։
Թանգարանի արտաքին տեսքի հիմնական ճարտարապետական տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանային համալիրը բաղկացած է երկու թևերից՝ հանրային և կուրատորական, որոնք շրջապատված են մեծ սանդուղքով իրար միացած մի շարք պլազաներից։ Բնական այգին կապում է թանգարանը և նրա պլազաները Օտտավա գետին և մոտակա Ժակ Կարտիեր այգուն[24]։
-
Կուրատորական թևի կաղապարված մակարդակները ներկայացնում են Կանադայի վահանի գոյատևման հիմքը
-
Հանրային թևի հատվածում են գտնվում թանգարանի պատկերասրահներն ու այլ հանրային տարածքներ
-
Հանրային թևի մուտքը, որը նման է կրիայի գլխի՝ Մայր Երկրի տեղական խորհրդանիշը, մուտք ունի Լորե պողոտայից
-
Երկու թևերի միջև գտնվող մեծ սանդուղքը տանում է դեպի ներքևի պլազա և Օտտավա գետի երկայնքի այգի
-
Ամբողջ համալիրի տեսքը Օտտավա գետից
Նախագահներ, գործադիր տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Տնօրեն |
---|---|
1968-1983 | Դոկտոր Ուիլյամ Ի. Թեյլոր |
1983-1998 | Դոկտոր Ջորջ Ֆ. ՄաքԴոնալդ |
1999-2000 | Ջո Ջերտս (գործող) |
2000-2011 | Դոկտոր Վիկտոր Ռաբինովիչ |
2011 | Դեյվիդ Լոյ (գործող) |
2011 թվականից | Մարկ Օ՛Նեյլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.museedelhistoire.ca/a-propos/nous-joindre/
- ↑ «Canada's most visited museum celebrates 150th anniversary» (Press release). The Canadian Museum of Civilization. 2006 թ․ մայիսի 10. Վերցված է 2006 թ․ հունիսի 7-ին.
- ↑ LeBlanc, Daniel (2012 թ․ հոկտեմբերի 12), «Museum of Civilization to get new focus», The Globe and Mail, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին, Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին
- ↑ Department of Canadian Heritage (2012 թ․ հոկտեմբերի 16). «Announcement from the Minister of Canadian Heritage and Official Languages: Harper Government to Create the Canadian Museum of History». The Canadian Museum of Civilization. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 6,0 6,1 «Bill C7: An Act to amend the Museums Act in order to establish the Canadian Museum of History and to make consequential amendments to other Acts». LEGISinfo. Parliament of Canada. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 7,0 7,1 Butler, Don (2013 թ․ դեկտեմբերի 12). «Hello, Canadian Museum of History». Ottawa Citizen. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Canadian Museum of History is official». Media Release. Canadian Museum of History. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Pontbriand, Pierre. «The Canadian Encyclopedia» (PDF). The Canadian Encyclopedia. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ see: Canadian Museum of Civilization Institutional History; and Vodden, C. and Dyck, I. A World Inside: A 150-year history of the Canadian Museum of Civilization. Canadian Museum of Civilization Corporation, 2006
- ↑ «Canadian Children's Museum» (ֆրանսերեն). Civilization.ca. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «IMAX Theatre with 3D capacity» (ֆրանսերեն). Civilization.ca. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «The Canadian Postal Museum is now closed». Canadian Postal Museum. Government of Canada. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Canadian Museum Association». Museums.ca. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Canadian Museum of Civilization - Institutional History». Canadian Museum of Civilization Corporation. 2005 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Gillam, Robyn (2001). Hall of Mirrors: Museums and the Canadian Public. Banff, AB: The Banff Centre. 0-920159-85-0.
- ↑ «2005-2006 Annual Report». Canadian Museum of Civilization Corporation. Government of Canada.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Gessell, Paul (2011 թ․ հոկտեմբերի 12). «PROFILE: Talking plans with Canadian Museum of Civilization CEO Mark O'Neill». Ottawa Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Section 8, Museums Act (S.C. 1990, c. 3)». Justice Laws Website. Department of Justice. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Full text of BILL C-7: An Act to amend the Museums Act in order to establish the Canadian Museum of History and to make consequential amendments to other Acts». Parliament of Canada. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Permanent Exhibitions» (ֆրանսերեն). Civilization.ca. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Grand Hall» (ֆրանսերեն). Civilization.ca. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «First Peoples Hall» (ֆրանսերեն). Civilization.ca. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Exterior Features and Landscaping». Written in the Stone: An Architectural Tour of the Canadian Museum of Civilization. Canadian Museum of Civilization. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Canadian Museum of Civilization Coat of Arms
- Written in Stone: An Architectural Tour of the Canadian Museum of Civilization
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադական պատմության թանգարան» հոդվածին։ |
|