Էդուարդ Սեպիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Սեպիր
անգլ.՝ Edward Sapir
Edward Sapir.jpg
Ծնվել էհունվարի 26, 1884(1884-01-26)[1][2][3][…]
Լեմբորկ
Մահացել էփետրվարի 4, 1939(1939-02-04)[4][1][2][…] (55 տարեկան)
Նյու Հեյվեն[4]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունմարդաբան, լեզվաբան, լեզվի սոցիոլոգիա, համալսարանի դասախոս, ազգագրագետ և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն, Էթնոլոգիա և Էթնիկական հոգեբանություն
Պաշտոն(ներ)Ամերիկայի լեզվաական հասարակության նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան (1909), Սթայվեսանթի անվան ավագ դպրոց և ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինիդիշ և անգլերեն[1]
Գիտական ղեկավարՖրանց Բոաս
Եղել է գիտական ղեկավարԲենջամին Լի Ուորֆ
Պարգևներ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Edward Sapir Վիքիպահեստում

Էդուարդ Սեպիր (անգլ.՝ Edward Sapir, հունվարի 26, 1884(1884-01-26)[1][2][3][…], Լեմբորկ - փետրվարի 4, 1939(1939-02-04)[4][1][2][…], Նյու Հեյվեն[4]), ամերիկացի լեզվաբան, ազգագրագետ, արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ։ Չիկագոյի (1927-1931) և Եյլի (1931 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ ԱՄՆ-ի լեզվաբանական (1933) և մարդաբանական (1938) ընկերությունների նախագահ։

Հիմնական աշխատությունները նվիրված են ընդհանուր լեզվաբանության խնդիրներին, ամերիկյան հնդկացիական լեզուներին։ «Լեզու» (1921) գրքում Սեպիրը շարադրել է լեզվաբանական իր դրույթը (լեզուն խիստ կազմակերպված համակարգ է), որը նշանակալի ազդեցություն է գործել ժամանակակից ամերիկյան ստրուկաուրալիզմի վրա, տվել լեզուների տիպաբանական յուրօրինակ դասակարգում։ Սեպիրի համար բնորոշ է լեզվի սոցիալական էության ըմբռնումը և մարդաբանության ու լեզվաբանության մեջ ռասայական տեսությունների մերժումը։ Շրջապատող աշխարհի մասին մարդու պատկերացումների համակարգի ձեավորման վրա լեզվի ազդեցության վերաբերյալ Սեպիրի հիպոթեզը (այսպես կոչված՝ Սեպիր-Ուորֆի հիպոթեզ) ընկած է էթնոլինգվիստիկայի հիմքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png