Նյու Հեյվեն (անգլ.՝ New Haven), քաղաք ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգի համանուն շրջանում՝ Լոնգ Այլենդ նեղուցի ափին։ Նյու Հեյվենը մեծ նավահանգիստ է։ Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակվում է 130․741 մարդ[2]։ Բնակչության թվով համարվում է երկրորդ քաղաքը նահանգում։
Քաղաքը հիմնադրվել է 1638 թվականին, երբ շուրջ 500 պուրիտանցիներ լքել են Մասաչուսեթսի նեղուցի գաղութը և հիմնել են Նյու Հեյվենի գաղութը։ Մեկ տարի անց նրանք կառուցել են քաղաքի փողոցները ճաղավանդակի տեսքով՝ ստեղծելով այն, ինչը այժմ հայտնի է որպես «Ինը հրապարակների հատակագիծ»[3]։ Այդ բլոկի կենտրոնական հատվածը անվանվում է Նյու Հեյվեն Գրին (անգլ.՝ New Haven Green)։ Այն զբաղեցնում է 6 հեկտար տարածք և համարվում է ԱՄՆ ազգային պատմական հուշարձան[4][5]։
Քաղաքում զարգացած է հրազենի, ժամացույցների, էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների ու գործիքների արտադրությունը և քիմիական արդյունաբերությունը։