Դուգլաս Կարդինալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դուգլաս Կարդինալ
Douglas Cardinal - 2016 (25010970829).jpg
Ծնվել էմարտի 7, 1934(1934-03-07)[1] (85 տարեկան)
ԾննդավայրԿալգարի, Ալբերտա, Կանադա
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան և Օստինի Տեխասի համալսարան
ՊարգևներԿանադայի միաբանության սպա, Մոլսոնի պարգև և Վիզուալ և մեդիա արվեստում կառավարիչ գեներալի մրցանակ
Douglas Cardinal Վիքիպահեստում

Դուգլաս Ջոզեֆ Կարդինալ (անգլ.՝ Douglas Joseph Cardinal, մարտի 7, 1934(1934-03-07)[1], Կալգարի, Ալբերտա, Կանադա), կանադացի ճարտարապետ, Կանադայի շքանշանակիր: Հայտնի է իր ստեղծագործությունների ճարտարապետական հարթ գծերով և իր տեղական ժառանգության ազդեցությամբ, ինչպես նաև եվրոպական էքսպրեսիոնիստական ճարտարապետությամբ[2][3]: Կարդինալի հայտնի գործերից են Կանադական պատմության թանգարանի նախագիծը Գատինոյում, Քվեբեկ (1989) և Վաշինգտոնում Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանը (1998):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլաս Կարդինալը ծնվել է 1934 թվականին Կալգարիում կանադական մետիսների ընտանիքում: 1953 թվականին հաճախել է Բրիտանական Կոլումբիայի համալսարան, այնուհետև սովորել է Օստինում Տեխասի համալսարանում, որտեղից 1963 թվականին ստացել է ճարտարապետի որակավորում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդինալն առաջին հյուսիսամերիկացի ճարտարապետներից մեկն էր, որը դիզայներական գործընթացների աջակցման համար օգտագործել է համակարգիչ: Նրա կորագիծ նախագծերն արտացոլում են իրենց շրջապատի լանդշաֆտը, որպեսզի շենքից օգտվող մարդիկ կարողանան զգալ իրենց շրջապատող տարածքը:

1993 թվականին Սմիթսոնյան ինստիտուտը նրան աշխատանքի է վերցրել որպես Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանի նախնական դիզայնի ճարտարապետ: Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանը գտնվում է Վաշինգտոնում, Ազգային մոլում: Պայմանագրային վեճերից հետո Կարդինալը հեռացվել է նախագծից 1998 թվականին նախքան ծրագրի ավարտը, սակայն շարունակել է ներդրում կատարել շենքի դիզայնի մեջ:

2001 թվականին Կարդինալը ստացել է Գլխավոր նահանգապետի վիզուալ և մեդիա արվեստի մրցանակ կանադական և միջազգային ճարտարապետության մեջ ներդրման համար[3]:

2008 թվականին Քըրքլենդ հիմնադրամը վարձակալել է Կարդինալի ֆիրմային Յունիոն սիթիում թանգարան/համաժողովների կենտրոն նախագծելու համար: Ամերիկայի Դիսքովերի այգին պետք է լիներ յուրահատուկ մի կառույց՝ բազմահարկ թանգարանով, խոշոր համաժողվների / հանդիպումների կազմակեպման վայր: 2009 թվականի սկզբին ֆիրմայի պայմանագիրը դադարեցվեց սեփականատիրոջ կողմից, և շինարարության բոլոր աշխատանքները դադարեցվեցին՝ երկու կողմերի միջև չբացահայտված տարբերությունների պատճառով:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության ընթացքում իրականացրած նախագծերն են[4]՝

  • Սբ. Մարիամի եկեղեցին (1968) Ռեդ Դիեր, Ալբերտա[5]
  • Սբ. Ալբերտի վայր և քաղաքապետարան (1976) Սբ. Ալբերտ, Ալբերտա
  • Ալբերտայի կառավարական ծառայությունների (նահանգային) շենք (1976) Պոնոկա, Ալբերտա
  • Գրանդ Պրերի տարածքային քոլեջ (1976) Գրանդ Պրերի, Ալբերտա
  • Leighton Artist Colony, Բանֆի կենտրոն (1985) Բանֆ, Ալբերտա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 StructuraeRatingen.
  2. Douglas Cardinal, The Canadian Encyclopedia
  3. 3,0 3,1 Douglas Cardinal, The Canada Council for the Arts
  4. Doyle Richard I. (2001)։ Renaissance II: Canadian creativity and innovation in the new millennium։ Intercept Ltd։ էջ 38։ ISBN 978-0-660-18397-8 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Pound Richard W. (2005)։ 'Fitzhenry and Whiteside Book of Canadian Facts and Dates'։ Fitzhenry and Whiteside 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]