Բեկտենի լաստենատերև
Առաջարկվում է այս և Բեկետենի լաստենատերև հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Բեկտենի լաստենատերև | |
Բեկտենի լաստենատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Դժնիկազգիներ (Rhamnaceae) |
Ցեղ | Բեկտենի (Frangula) |
Տեսակ | Բեկտենի լաստենատերև (F. alnus) |
Միջազգային անվանում | |
Frangula alnus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Բեկտենի լաստենատերև (լատիներեն՝ Frángula alnus), տերևեաթափ, խոշոր թուփ է կամ ցածրաճ ծառ՝ մինչև 5-6 մ բարձրությամբ։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևները երկարավուն են, էլիպսաձև կամ հակառակ ձվաձև։ Ծաղիկները 2-7-ական են՝ ողկույզ ծաղկաբույլերում, գտնվում են տերևածոցերում, զանգականման են, մանր, սպիտակադեղնավուն։ Պտուղը գնդաձև է՝ մուգ գույնի, մեծ մասամբ՝ սև։ Ծաղկում է աստիճանաբար՝ ապրիլից-հուլիս ամիսներին, հաճախ նկատվում է ծաղկման երկրորդ փուլ։ Միևնույն ողկույզի վրա կարելի է նկատել չբացված և բացված ծաղիկներ, չհասունացած և լրիվ հասունացած պտուղներ։ Պտուղները թունավոր են։ Ցրտադիմացկուն է, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Տալիս է հիանալի վերաճ։ Պիտանի է գետափերի, լճափերի և թեք լանջերի անտառապատման, ամրացման համար։ Գեղազարդ է, հատկապես, վառ կանաչ, փայլուն տերևների և հասունացման տարբեր փուլերում տարբեր գունավորում ունեցող պտուղների շնորհիվ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կովկասում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Սիբիրում, Ղազախստանում, Փոքր Ասիայում և Չինաստանում։ Հայաստանում աճում է գրեթե ամենուրեք՝ մինչև 1000-1200 մ բարձրությունները, համեմատաբար խոնավ անտառային համակեցություններում, թփուտներում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
|