Jump to content

Ալգոնկիններ (ցեղախումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը հնդկացի ցեղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ալգոնկիններ (այլ կիրառումներ)։
Ալգոնկինյան լեզվի տարածումը մինչև եվրոպացիների հետ հանդիպումը

Ալգոնկիններ, հնդկացի ցեղախումբ, Հյուսիսային Ամերիկայի բնիկներ, որոնք ունեին միասնական լեզու։ Ալգոնկինյան լեզուները առանձին լեզուների խումբ է ալգկյան լեզվաընտանիքում։ Ընդհանուր քանակը կազմում է 260 հազար մարդ։ Կրոնը՝ կաթոլիկություն, բողոքականություն (բապտիստներ, մեթոդականներ), պահպանվում են ավանդական հավատքները։

Բնակության տարածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալգոնկինները հինավուրց ժամանակներից բնակվում էին Մեծ Լճերի շրջանում, այժմյան Կանադայի Օնտարիո նահանգում։ Հետագայում բնակեցրել են ավելի լայն տարածքներ՝ Սուրբ Լավրենտիոսի գետի հովիտ, Նյուֆաունդլենդ կղզի, Կանադայի Քվեբեկ և Մանիտոբա տարածքներ, Նոր Շոտլանդիա թերակղզի, Արքայազն Էդուարդի կղզի, ԱՄՆՄինեսոտա, Միչիգան, Հյուսիսային Դակոտա, Մոնտանա նահանգներ։ Սպիտակամորթ նորաբնակների կողմից ճնշումների պատճառով այժմ բնակվում են նաև ԱՄՆ-ի այլ նահանգներում, ինչպես նաև Մեքսիկայի հյուսիսում։

Ցեղերը և լեզուները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալգոնկինները մինչև 19-րդ դարը բաժանվում էին 4 խմբի՝

  1. Հյուսիս-արևելյան ալգոնկիններ. կրի - 200 հազար, մոնտանյե, նասկապի, մալեսիտներ, միկմակներ, բնակվում էին Սբ. Լավրենտիոսի գետի երկայնքով և Նյուֆաունդլենդ կղզում։ Այս խմբին էին սխալմամբ դասում նաև բեոտուկների ցեղը, որոնք խոսում էին առանձնացված լեզվով։
  2. Մերձատլանտյան ալգոնկիններ. պեննակուկներ, նիպմուկներ, պոկամտուկներ, մասաչուսեթներ, պատուկսետներ, նաուսետներ, մոհեգաններ, մոհիկաններ, նարանգանսետներ, նանտիկոկներ, պեկոտներ, վամպանոագերներ, վապինգերներ, մոնտաուկներ, դելավարներ, և այլն։ Բնակվում էին Ատլանտյան օվկիանոսի ափեզրին։
  3. Կենտրոնական ալգոնկիններ. օջիբվա - 360 հազար, օտավա, պոտավատոմի, ալգոնկիններ, մենոմինի, նապիսինգ, շաունի, մայամի, պիանկաշո, կիակպու, ֆոքս, սաուկի, իլլինոյ։ Բնակվում էին Մեծ Լճերի շրջանում
  4. Արևմտյան կամ տափաստանային ալգոնկիններ. արապախո, գրովանտրներ, սևաոտներ, շայեններ, հարթավայրային օջիբվե և հարթավայրային կրի։ Վերաբնակվել են ցեղախմբի բնակության կենտրոնական մասերից դեպի տափաստանային գոտի։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Энциклопедия «Народы и религии мира», М.- 1998.
  • Cappel, Constance, The Smallpox Genocide of the Odawa Tribe at L'Arbre Croche, 1763: The History of the Odawa People, Edwin Mellen press, 2007, ISBN 978-0-7734-5220-6
  • Magocsi, Paul Robert (ed.), Encyclopedia of Canada's Peoples, Toronto, University of Toronto Press, 1999.
  • Moondancer and Strong Woman, A Cultural History of the Native Peoples of Southern New England: Voices from Past and Present, Bauu Press, copyright 2007, ISBN 0-9721349-3-X
  • Tooker, William Wallace, The Algonquian Series, Harper, 1901.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցե՛ք «ալգոնկիններ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։