Շայեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շայեններ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Լեզու(ներ)
Շայեն լեզու, անգլերեն
Հավատք(ներ)
Բնիկ ամերիկացիների եկեղեցի, Քրիստոնեություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Արապահոներ, Բլաքֆութներ, Լակոտաներ
Շայեններ
Շեյեն կին: 1930 թվական

Շայեններ (անգլ.՝ Cheyenne), Ամերիկայի բնիկներ։ Նրանք ապրել են այժմյան Միննեսոտայում և ավելի մոտ են համարվում Լակոտա և Արապահո ցեղերին։ Շայենները բաժանվում են երկու խմբի՝ Հարավային Շայեն և Հյուսիսային Շայեն։ Եվրոպացիների Ամերիկա մայրցամաքը գրավելուց հետո Շայենները գաղթեցին ավելի հյուսիսային տարածքներ և սկսեցին զբաղվել ձիաբուծությամբ։ 2014 թվականի ցեղային մարդահավաքի շրջանակներում պարզվեց, որ ԱՄՆ-ում ապրում են մոտ 10800 շայեններ։ Նրանցից մեկ քառորդից ավելի հինգ տարեկանից բարձր երեխաները խուսում են անգլերեն, ինչպես նաև իրենց բնիկ լեզվով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ շայենների մասին հիշատակվում է 17-րդ դարում երբ մի խումբ շայեններ այցելեցին ֆրանսիական զորական բաժանմունք՝ այժմ Իլլինոյ նահանգ։ Այդ ժամանակ շայենները ապրում էին Միսիսիպի և Միլ Լաք գետերի միջև։ Նրանք զբաղվում էին վայրի բրնձի բերքահավաքով և որսորդությամբ։ Տարբեր պատմական փաստեր ապացուցում են, որ շայենները բնակվել են Միսսուրի լճի շրջանում դեռ 1676 թվականից մինչև մոտ 1766 թվականը։ Նրանք անհամաձայնություններ են ունեցել այլ ցեղերի հետ, այդ իսկ պատճառով լքել են իրենց տարածքները։ Միսուրի գետի մոտ բնակվելու ժամանակ նրանք կրկնօրինակել են Հիդատսա և Արիկանա ցեղերի սովորույթները։ Նրանք Լակոտա ցեղի ավանդության մեջ մտցրին ձիաբուծությունը։ Հետագա կոնֆլիկտների պատճառով շայենները ստիպված եղան նորից լքել իրենց հողը և տեղափոխվեցին ավելի հյուսիսային տարածքներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]