Բյուրատերևուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բյուրատերևուկ
Kwiaty wywłócznik okółkowy.jpg
Բյուրատերևուկ օղակավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Բյուրատերևուկազգիներ
Ցեղ Բյուրատերևուկ
Լատիներեն անվանում
Myriophyllum
L. (1753)
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 27034
NCBI 24952
EOL 61693

IPNI30028764-2

Բյուրատերևուկ (լատ.՝ Myriophyllum), բյուրատերևուկազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 45 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ բյուրատերևուկ օղակավոր (M.verticillatum) և բյուրատերևուկ հասկավոր (M.spicatum

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի քաղցրահամ ջրերում՝ լճերում, լճակներում, դանդաղահոս գետերում ու գետակներում, լճացած ջրերում կաբույլը հասկանման է՝ ջրից դուրս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկները միասեռ են, միատուն, գագաթնային, մանր, սպիտակ։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը չոր կորիզապտուղ է։ Ակվարիումային բույս է։ Լողացողների մոտ երբեմն առաջացնում է ալերգիկ երևույթներ, մաշկ, ցան և բրոնխային հեղձուկ։

Արմատամերձ տերևները կոթունավոր են, մյուսները՝ նստադիր, նշտարաձև կրկնակի կամ եռակի փետրաձև։ Պտուղը մանր սերմիկ է։ Սերմերը հասունանում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Պտղակալում է կանոնավոր, ձմեռում՝ լավ, հեշտ է տանում երաշտն ու շոգը, լավ է աճում աղքատ հողերում։ Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով։ Երբեմն բյուրատերևուկին անվանում են նաև <<զինվորի խոտ>>, քանի որ նրա` արյունահոսություն դադարեցնող հատկությունից օգտվում են վիրավոր զինվորները։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկներում և տերևներում հայտնաբերված է մինչև 1% մուգ կապույտ եթերայուղ, որը պարունակում է ազուլեն, բարդ եթերներ, կամֆորա, տույոլ, ցինեոլ, բորնեոլ, բորնիլացետատ, խամազուլեն, կարիոֆիլեն, ինչպես նաև՝ մրջնաթթու, քացախաթթու, իզովալերիանաթթու, ակոնիտաթթու, դաբաղանյութեր, խեժ, դառը նյութեր, C, E, K վիտամիններ, կարոտին, սապոնիններ, ալկալոիդներ, նիտրատներ, խոլին, ասպարագին, ամինաթթուներ, ֆիտոնցիդներ, քիմիական տարրերից՝ ալյումին, երկաթ, քրոմ, պղինձ, մանգան։

Բուժական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման համար օգտագործում են բույսերի վերգետնյա հատվածը, որը հավաքում են ծաղկման փուլում, չորացնում են չոր տեղում, միջանցուկ քամու տակ՝ կախած կամ բարակ շերտով փռված վիճակում։ Պատրաստի հումքը պահում են թիթեղյա տուփերի մեջ։ Դեղաբույսը հայտնի է եղել Հին Հունաստանում և Հռոմում։ Դիսկորիդը բյուրատերևուկն անվանել է herba vulnenaria, այսինքն՝ վերքի խոտ, քանի որ այն լայնորեն կիրառվել է վերքերի բուժման համար։ Գերմանիայում դեղաբույսն արմատով օգտագործվում է որպես ախոժակը լավացնող միջոց։ Ֆրանսիայում դեղաբույսը համարվում է օրգանիզմը տոնուսավորող միջոց, օգտագործվում է ընդհանուր թուլության, որոշ հիվանդությունների և ցավոտ դաշտանի ժամանակ։ Բուլղարիայում և Լեհաստանում ծաղիկների և տերևների եփուկը օգտագործվում է գեղձախտի, ռևմատիզմի, լյարդի հիվանդությունների ժամանակ ինչպես նաև ճիճվակրության և գլխացավերի ժամանակ։ Այդ դեղաբույսը օգտագործում են նաև անասնաբուժության մեջ՝ հիմանականում ստամոքսաաղիքային տրակտի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png