Նապաստակներ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նապաստակների ընտանիք
Նապաստակներ (լատ. Lepus), ճագարանմանների ընտանիքի տեսակ։ Տարածված է ամենուր, բացի Ավստրալիայի և Անտարկտիդայի, ընդամենը 30 տեսակ։ Տարբերվում են երկար ականջներով, կարճ բարձրացրած պոչով, չզարգացած վերջույթներով, երկար հետևի թաթերով, որը թույլ է տալիս շարժվել թռչկոտելով։ Ռուսակի արագությունը կարող է հասնել 70 կմ/ժ։
Նապաստակները ապրում են մենակ կամ զույգերով։ Իտարբերություն ճագարների, նապաստակները բույն չեն փորում, այլ փոքրիկ փոսերում բույն են սարքում:Նապաստակները ծնվելուց արդեն զարգացած են լինում, բրթով և բաց աչքերով, և մայրը նրանց հետ է մնում ընդամենը 5-6 օր, իսկ հետո ընդամենը մի քանի անգամ իրենց մոտ է գնում; այդ պատճառով շատ նապաստակներ մահանում են թշնամիներից։ Նապաստակների տեսողությունը թույլ է, հոտառությունը՝ լավ է, լսողությունը՝ հրաշալի։ Բազմաթիվ թշնամիների (մարդ, գիշատից կաթնասուններ և թռչուններ) նկատմամբ անպաշպանությունը դարձնում է նրանց ուշադիր և աննկատ։
Սնվում է տարբեր խոտաբույսերով. խոտով, հացազգի բույսերով, բանջարեղեններով, ծառի կեղևով, և կարող է նշանակալի վնաս հասցնել; հատկապես սիրում է մաղադանոս, կաղամբ և բողկ և այլն։
Գարնանը, զուգավորման շրջանից հետո, արուները պայքարում են էգերի համար. կանգնում են հետևի թաթերի վրա և մեկը մյուսին հարվածում է առաչիններով։ Ընդ որում նրանք կորցնում են իրենց ուշադրությունը, և այդ պահին նրանց կարող են տեսնել։
Ռուսաստանի տարածքում տարածված են ռուսակը և բելյակը, նապաստակ մանչուռսկին, նապաստակ՝ տոլայը։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նապաստակների ցեղի մեջ ներառվում են հետևյալ տեսակները.
- ենթացեղ Macrotolagus
- այծքաղային կամ Ալենի նապաստակ, Lepus alleni
- ենթացեղ Poecilolagus
- ամերիկյան բելյակ, Lepus americanus
- ենթացեղ Lepus
- արկտիկական բելյակ, Lepus arcticus
- ալյասկյան նապաստակ, Lepus othus
- նապաստակ-բելյակ կամ իռլանդական նապաստակ, Lepus timidus
- ենթացեղ Proeulagus
- սևապոչ կամ կալիֆոռնիական նապաստակ, Lepus californicus
- սպիտակակող նապաստակ, Lepus callotis
- կապյան նապաստակ, Lepus capensis
- դեղնավուն նապաստակ, Lepus flavigularis
- սևագորշ նապաստակ, Lepus insularis
- մացառուտային նապաստակ, Lepus saxatilis
- նապաստակ-ավազամուկ կամ տիբեթական նապաստակ, Lepus tibetanus
- նապաստակ-տոլայ, Lepus tolai
- ենթացեղ Eulagos
- ջրուռային նապաստակ, Lepus castroviejoi
- յուննանյան նապաստակ, Lepus comus
- կորեական նապաստակ, Lepus coreanus
- կորսիկական նապաստակ, Lepus corsicanus
- գորշ նապաստակ կամ նապաստակ-ռուսակ, Lepus europaeus
- իբերական նապաստակ, Lepus granatensis
- մանչժուրյան նապաստակ, Lepus mandschuricus
- գանգրամազ նապաստակ, Lepus oiostolus
- Շտարկի կամ եթովպական բարձրալեռնային նապաստակ, Lepus starcki
- սպիտակապոչ կամ պրերիային նապաստակ, Lepus townsendii
- ենթացեղ Sabanalagus
- եթովպական նապաստակ, Lepus fagani
- սավաննային կամ մոզամբիկյան նապաստակ, Lepus microtis
- ենթացեղ Indolagus
- հայնանյան նապաստակ, Lepus hainanus
- սևավիզ կամ հնդկական նապաստակ, Lepus nigricollis
- բիրմայան նապաստակ, Lepus peguensis
- ենթացեղ Sinolagus
- չինական նապաստակ, Lepus sinensis
- ենթացեղ Tarimolagus
- յարքենդյան նապաստակ, Lepus yarkandensis
- անորոշ ենթացեղ
- ճապոնական նապաստակ, Lepus brachyurus
- հաբեշական նապաստակ, Lepus habessinicus
Նապաստակը մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նապաստակի կերպարը ունի մի քանի նշանակություն։ Մի կողմից, նա կապված է մահվան հետ. հեքիաթներում պահպանում է Կոշչեյի մահը, նախանշանները խորհուրդ են տալիս խուսափել նրանց հետ հանդիպումից (օրինակ՝ «Եվգենի Օնեգին» չափածո վիպակում և Ա. Ս. Պուշկինի նապաստակ հետ հանդիպման մասին լեգենդը)։ Մյուս կողմից, նապաստակը հանդիպում է հարսանեկան երգերի մեջ պտղաբերության և ամուսնական սիրո փոխաբերական իմաստով։ Որոշ հեքիաթներում նապաստակը ներկայանում է, որպես վախի և թուլության օրինակ։ Նապաստակի թշնամին հանդես է գալիս գայլը, հազվադեպ՝ աղվեսը։ Սակայն նապաստակը չի համարվում անվնաս կենդանի։ Հետևի ուժեղ թաթերը և երկար ճանկերը թույլ են տալիս հասցնել երկար և խորը պատռված վերքեր։
Նապաստակը երբեմն հայտնվում է ֆիլմերում (օրինակ՝ «Դե, սպասի՛ր» մուլտսերիալում)։ Նապաստակի հուշարձանները տեղադրել են Միխայլովսկոյե գյուղում, քաղաք Ռամինսկում և Սանկտ-Պետերբուրգում (Նապաստակի կղզի)։
«Նապաստակներով» ժարգոնային լեզվով անվանում են «անտոմս» կենդանի։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Зайцы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907