Չինական նապաստակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինական նապաստակ
Չինական նապաստակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կենդանիներ
Կարգ Նապաստակներ
Ընտանիք Ճագարներ
Տեսակ Չինական նապաստակ
Լատիներեն անվանում
Lepus sinensis
Gray, 1832
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Չինական նապաստակ[1] (լատ.՝ Lepus sinensis) կաթնասունների դասի նապաստականմանների կարգի մեջ մտնող տեսակ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 35-45 սմ է, պոչի երկարությունը 4,0-5,7 սմ, քաշը 1025-1940 գրամ, հետին ոտքերի երկարությունը 8,1-11,1 սմ է, ականջների երկարությունը 6,0-8,2 սմ։ Բուրդը կարճ է, կոպիտ, գույնը բաղկացած է բազմաթիվ երանգներից՝ շագանակագույնից մինչև կարմրաշագանակագույն և մեծապես տատանվում է։ Մարմնի ստորին հատվածը ավելի բաց է։ Ականջների ծայրերին կան սև եռանկյուն նախշեր։ 2n = 48 քրոմոսոմ[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակը տարածված է Չինաստանում (Անհոյ, Ֆուցզյան, Գուանդուն, Գուանսի-Չժոունի, Գույչժոու, Հունան, Ցզյանսու, Ցզյանսի, Չժեցյան), Թայվանում, Վիետնամում։ Հանդիպում է ծովի մակարդակից 4000-5000 մետր բարձրություններում։ Բնակվում է լեռնոտ վայրերում՝ մարգագետինների և թփուտավոր բուսականությամբ հարուստ վայրերում[3]։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային կյանք է վարում, բայց երբեմն ակտիվ է նաև ցերեկային ժամերին։ Իր համար սեփական բույն չի փորում, այլ օգտագործում է այլ կենդանիների փորածները։ Սնունդը բաղկացած է բույսերի տերևներից, կանաչ մնացորդներից և ճյուղերից[4]։

Բազմացման սեզոնը տևում է ապրիլից օգոստոս ամիսներին՝ ունենում է երեք ձագ միջին չափի մեծության։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) այս տեսակը ընդգրկել է հատուկ պահպանության մեջ՝ որպես քիչ մտահոգող տեսակ։ Այնուամենայնիվ, Վիետնամում այս տեսակը լայն տարածում ունի և որսի վտանգի տակ է։ Չինաստանում այս տեսակի ոչնչացման պատճառը անհայտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Флскснштсйи К. (1984-01)։ «Краткий русско-немецкий я немецко-русский словарь Кристофа Шхядта»։ Zeitschrift für Slawistik 29 (4-6)։ ISSN 2196-7016։ doi:10.1524/slaw.1984.29.46.914 
  2. FRENCH H. J. (2007-12-18)։ «Hand-rearing the Brown hare Lepus capensis»։ International Zoo Yearbook 28 (1): 260–262։ ISSN 0074-9664։ doi:10.1111/j.1748-1090.1989.tb03295.x 
  3. Koh Hung Sun, Jang Kyung Hee (2010-06-05)։ «Genetic Distinctness of the Korean Hare, Lepus coreanus (Mammalia, Lagomorpha), Revealed by Nuclear Thyroglobulin Gene and mtDNA Control Region Sequences»։ Biochemical Genetics 48 (7-8): 706–710։ ISSN 0006-2928։ doi:10.1007/s10528-010-9353-0 
  4. Mammal species of the world : a taxonomic and geographic reference։ Wilson, Don E., Reeder, DeeAnn M. (3rd ed ed.)։ Baltimore: Johns Hopkins University Press։ 2005։ ISBN 0-8018-8221-4։ OCLC 57557352 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]