Ցզյանսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցզյանսու
չինարեն՝ 江苏省
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էՉինաստան
ՎարչկենտրոնՆանկին
Ամենաբարձր կետMounts Yuntai?
Օրենսդրական մարմինJiangsu Provincial People's Congress?[1]
ՔարտուղարԼուո Ժիչուն
ՆահանգապետՇի Թայֆեն
ՀՆԱ7,191 տրիլիոն յուան
Հիմնական լեզուՉինարեն
Բնակչություն (2012)
79 200 000 (5-րդ տեղ)
Խտություն770
Ազգային կազմՀան՝ 99,6%
Շե՝ 0,2%
Տարածք102 600  (25-րդ տեղ)
Սահմանակցում էՇանդուն, Անհոյ, Չժեցզյան և Շանհայ
Ժամային գոտիUTC+8
ՓոխարինեցՑզյանսու
ISO 3166-2 կոդCN-JS
jiangsu.gov.cn

Ցզյանսու (չինարեն՝ 江苏省), նահանգ Արևելյան Չինաստանում, Յանցզի գետի ստորին հոսանքի շրջանում, ողողվում է Արևելա–Չինական և Դեղին ծովերի ջրերով։ Տարածությունը 100 հազար կմ2 է, բնակչությունը կազմում է 79,2 մլն (2012[2])։ Երկրի ամենախիտ բնակեցված նահանգն է։ Վարչական կենտրոնը՝ Նանկին։ Գտնվում է Չինական մեծ հարթավայրի հարավ–արևելյան մասում։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները հյուսիսում 600-900 մմ են, հարավում՝ մինչև 1200 մմ։ Ցզյանսու ՉԺՀ ինդուստրիալ–ագրարային զարգացած տնտեսական շրջաններից է, տալիս է երկրի արդյունաբերական համախառն արտադրանքի 6%–ը։ Արդյունահանվում է ածուխ, երկաթի հանքանյութ, ապատիտ, կաոլին, աղ։ Զարգացած է տնայնագործությունը և գեղարվեստական արհեստագործությունը (ճենապակե և հնդկեղեգե իրեր)։ Մշակվում է տարածքի մոտ 60%–ը։ Գետերի ռեժիմը կարգավորելու և ոռոգման նպատակով ստեղծված է հիդրոտեխնիկական համալիր, այդ թվում՝ ոռոգիչ համակարգ։ Մշակում են բրինձ, ընդավորներ, ցորեն, գարի, եգիպտացորեն, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Երկրի բամբակագործական և շերամապահական գլխավոր շրջաններից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։