Յանցզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յանցզի գետից)
Jump to navigation Jump to search
Յանցզի
Qutang Gorge on Changjiang.jpg
Յանցզի գետը
Yangtze River Map.png
Բնութագիր
Երկարություն 6300
Ավազանի մակերես 1 808 500 կմ²
Ջրի ծախս 31 900
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Տիբեթ
Գետաբերան Արևելաչինական ծով
 · Գետաբերանի տեղակայում Արևելաչինական ծով
 · Բարձրություն 0 մ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Yalong River, Min River, Tuo River, Ցզյալինցզյան, Հանշույ, Wu River, Yuan River, Zi River, Xiang River, Gan River, Huangpu River, Հուայհե, Qinhuai River, Chishui River, Q1089460?, Jinsha Jiang, Qingyi River, Shuiyang River, Fushui River, Qing River, De Qu, Q11131507?, Q11570154?, Sewu Qu, Q15928024?, She Shui և Ruxi River
Ջրի մարմիններ Դունտինհու
Երկիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Երկրամաս Ցինհայ, Տիբեթի ինքնավար շրջան, Յունան, Սիչուան, Chongqing, Hubei, Hunan, Ցզյանսի, Անհոյ, Ցզյանսու և Շանհայ
Ջրահավաք Yangtze River basin
Գետը Վիքիպահեստում

Յանցզի, (չին.՝ 長江 - «երկար գետ»), Եվրասիայի ամենաերկար և ջրառատ գետը, ջրառատությամբ երրորդ գետն է աշխարհում[1][2]։ Հոսում է Չինաստանի տարածքով, ունի շուրջ 6300 կմ երկարություն, ավազանի մակերեսն է 1 808 500 կմ²։ Դա կազմում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամբողջ տարածքի մոտավորապես մեկ հինգերորդ մասը: Այդտեղ է բնակվում այդ երկրի բնակչության շուրջ մեկ երրորդ մասը[3]:

Յանցզի գետի Ոսկե կղզին (LMS, 1869 թ., էջ 64)[4]

Չինացիները գետն անվանում են Cháng Jiāng (listen , որը բառացի թարգմանությամբ նշանակում է Մեծ գետ:

Յանցզին մեծ դեր է խաղացել Չինաստանի պատմության, նրա տնտեսության ու մշակույթի մեջ: Այդ գետի բարգավաճող, ծաղկուն դելտայում ստեղծվել և ստեղծվում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի, քան 20 տոկոսը: Հազարավոր տարիներ նրա ջրերն օգտագործվել են խմելու, ոռոգման, մաքրման աշխատանքների, ուղևորների ու բեռների փոխադրման, ինչպես նաև՝ արդյունաբերական ու ռազմական նպատակներով: Գետը նաև ծառայել է որպես սահմանագիծ: Յանցզիի վրա կառուցված Երեք կիրճերի ամբարտակի հիդրոէլեկտրակայանը ջրի ուժով աշխատող խոշորագույն էլեկտրակայանն է աշխարհում[5][6]:

Իր երկար ու ձիգ հոսքի ընթացքում գետն անցնում է բազում էկոհամակարգերի միջով և կեցավայր է դարձել մի շարք էնդեմիկ ու վտանգված կենդանատեսակների, այդ թվում՝ չինական ալիգատորի, անլողաթի նեղկողավոր ջրախոզի, յուրահատուկ դելֆինի, թառափի համար:

Վերջին տարիներին գետը զգալիորեն վնասվել է՝ արդյունաբերական ու կենցաղային թափոններով, գյուղատնտեսությունում օգտագործվող պարարտանյութերով ու թունաքիմիկատներով աղտոտվելու հետևանքով[7]: Նրա որոշ հատվածներ ներկայումս վերցված են պետական պահպանության ներքո: Իսկ Յունան նահանգի արևմտյան մասում ընկած հատվածը, ընդգրկված լինելով Յունանի երեք զուգահեռ գետերի պահպանվող տարածքի մեջ, միաժամանակ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած Համաշխարհային ժառանգության ցանկում:

2014 թվականի կեսերին չինական կառավարությունը հայտարարեց, որ նախատեսված է Յանցզի գետի երկայնքով մեկ կառուցել տրանսպորտային լայն ու բազմաճյուղ ցանց՝ երկաթգծերով, ավտոմայրուղիներով, օդանավակայաններով, նավահանգիստներով հանդերձ, և ստեղծել տնտեսական մի նոր գոտի[8]:

Յանցզի գետի ավազանը (Հուանհե գետի ավազանի հետ մեկտեղ) հանդիսանում է չինական քաղաքակրթության օրրանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Three Gorges Dam, China : Image of the Day»։ earthobservatory.nasa.gov։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3–ին 
  2. International Rivers, Three Gorges Dam profile, Accessed August 3, 2009
  3. quote="Today, the Yangtze region is home to more than 400 million people, or nearly one-third of China’s population. Some of China’s largest cities" [1](չաշխատող հղում). Accessed 10 Sept 2010. Կաղապար:Zh icon
  4. London Missionary Society, ed. (1869)։ Fruits of Toil in the London Missionary Society։ London: John Snow & Co.։ էջ 64։ Վերցված է 12 September 2016 
  5. «Three Gorges Dam, China : Image of the Day»։ earthobservatory.nasa.gov։ Վերցված է 2009-11-03 
  6. International Rivers, Three Gorges Dam profile, Accessed August 3, 2009
  7. «90 percent of ocean plastic waste comes from Asia and Africa • Earth.com»։ Earth.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-09 
  8. «New stimulus measures by China to boost economic growth»։ Beijing Bulletin։ Արխիվացված օրիգինալից-ից July 14, 2014-ին։ Վերցված է 12 June 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikivoyage has travel information related to: Along the Yangtze River