Անհոյի տածաքի մի մասը հանդիսանում է հնագույն Չու թագավորության մասը, ավելի ուշ անցնում է Ցին կայսրության տիրապետության մեջ։ Արդեն առանձնացված Անհոյ պրովինցիան ստեղծվել է 1667 թվականին, երբ Մանչուները գրավեցին Չինաստանը։
Երկրի բնական պաշարների մեջ ներառվում են երկաթե հանքաքարերը, պղինձ, քվարցը, ծծումբ, ֆոսֆոր։ Երկրում զարգացած է սև և գունավոր մետաղների արտադրությունը, մետաղաշինությունը, ցեմենիտի արտադրությունը։ Աճեցնում են բրինձ, բամբակ, թեյ, ծխախոտ։ Զբաղվում են խոզաբուծությամբ։ Լճերում ր ջրամբարներում զբաղվում են ձկնաբուծությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 425)։