Ճապոնական նապաստակ
Ճապոնական նապաստակ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Lepus brachyurus
Temminck, 1845
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Ճապոնական նապաստակ[1] (լատ.՝ Lepus brachyurus) նապաստակների ընտանիքին պատկանող կաթնասուն։ Ճապոնիայի կղզիների էնդեմիկ կաթնասուն[2]։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնական նապաստակը համեմատաբար փոքր նապաստակ է, որի քաշը առավելագույնը 2,5 կգ է։ Մարմնի կազմվածքը նախևառաջ նման է սպիտակամորթ նապաստակին։ Մարմնի գույնը տատանվում է թեթև կարմիր-դարչնագույնից մինչև մուգ շագանակագույն-մոխրագույնի մեջ, գլխի և ոտքերի գույնը սպիտակ է։ Հյուսիսային ենթատեսակներում արտահայտվում է սեզոնային դիմորֆիզմ, ձմռանը նրանց մարմնի գույնը փոխվում է սպիտակի ՝ անցնելով մի քանի գունային տատանումների[3]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնական նապաստակների բաշխման տարածքը սահմանափակվում է ճապոնական կղզիների Հոնսյուի, Շիկոկուի, Կյուշուի, Սադոյի, Օկիի, Ավաջիի տարածքներում[4]։ Հոկայդոում բնակեցվող տեսակ գոյություն չունի[3]:.
Ճապոնական նապաստակը բնակվում է մարգագետիններում և անտառային տարածքներում, բնակվում են նաև հարթավայրային և ենթալպյան շրջաններից մինչև ծովի մակարդակից 2700 մ բարձրության վրա[3]։
Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնական նապաստակն ակտիվ է գիշերը, իսկ օրվա ընթացքում հանգստանում է[5]։ Ամռանը նա ուտում է հիմնականում խոտաբույսեր, որոնք կազմում են սննդակարգի 48% -ը, ինչպես նաև դաշտային արտադրանքներ։ Բացի այդ, ձմռանը սնվում է երիտասարդ ծառերի տերևներով և կեղևներով, հիմնականում ծպտյալ ծաղիկներով (Cryptomeria japonica), ճապոնական թխկով(Acer japonicum), պոլաունիայով և տարբեր բույսերով[3].
Բուծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուծման ժամանակը տևում է փետրվարից հուլիս ամիսներին[6]։ Իգական սեռի ներկայացուցիչները ծնում են ապրիլից օգոստոս ամիսը 3-ից 5 անգամ։ Բնում, որը պատրաստված է իրենց բրդից ծնում է մեկից չորս ձագ, քաշով մոտավորապես 130 գ։ Էգրի սեռական հասունությունը սկսվում է 10 ամսականից[3]։
Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձնանում է 4 ենթատեսակ[3];
- Lepus brachyurus brachyurus — բնակվում է Հոնսյու կղզու հարավ-արևելքում, Կյուշուում, Շիկոկուում և այլ կղզիներում։
- Lepus brachyurus angustidens — հյուսիս-արևմտյան Հոնսյուում։
- Lepus brachyurus lyoni — բնակվում է Սադո կղզում։
- Lepus brachyurus okiensis — բնակվում է Օսի կղզում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Флскснштсйи К. (1984-01)։ «Краткий русско-немецкий я немецко-русский словарь Кристофа Шхядта»։ Zeitschrift für Slawistik 29 (4-6)։ ISSN 2196-7016։ doi:10.1524/slaw.1984.29.46.914
- ↑ «Amnirana lepus: IUCN SSC Amphibian Specialist Group»։ IUCN Red List of Threatened Species։ 2013-07-09։ Վերցված է 2019-12-14
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Joseph A. Chapman, John E. C. Flux (Hrsg.): Rabbits, Hares and Pikas. Status Survey and Conservation Action Plan. Archived 2009-01-14 at the Wayback Machine. International Union for Conservation of Nature and Natural Resources (IUCN), Gland 1990; S. 69-. ISBN 2-8317-0019-1.
- ↑ Nicolson Dan H., Brown Roland Wilbur (1979-08)։ «Composition of Scientific Words»։ Taxon 28 (4): 466։ ISSN 0040-0262։ doi:10.2307/1219775
- ↑ Rabbits, hares, and pikas : status survey and conservation action plan։ Chapman, Joseph A., Flux, John E. C., International Union for Conservation of Nature and Natural Resources. Lagomorph Specialist Group.։ Gland, Switzerland: International Union for Conservation of Nature and Natural Resources։ 1990։ ISBN 2-8317-0019-1։ OCLC 23984410
- ↑ «Lepus brachyurus: Yamada, F. & Smith, A.T.»։ IUCN Red List of Threatened Species։ 2008-06-30։ Վերցված է 2019-12-14
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Joseph A. Chapman, John E. C. Flux (Hrsg.): Rabbits, Hares and Pikas. Status Survey and Conservation Action Plan. Archived 2009-01-14 at the Wayback Machine. International Union for Conservation of Nature and Natural Resources (IUCN), Gland 1990; S. 69-70. ISBN 2-8317-0019-1.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|